ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վտանգավոր աղանդների դեմ պայքարում այնպես չէ, որ պետք է ձեռքներս բարձրացնենք ու հանձնվենք»

09.02.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վտանգավոր աղանդների դեմ պայքարում այնպես չէ, որ պետք է ձեռքներս բարձրացնենք ու հանձնվենք»

Խորհրդարանում այս շաբաթ ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին փորձագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ` քննարկելու ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հանդիպումից հետո` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ շեշտել էր, որ որոշակի վերապահումներ ունի, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն անարձագանք թողեց Նիկոլ Փաշինյանի հրավերը

-Կարծում եմ` բոլորս ունենք վերապահում, եւ իրենց հետ հանդիպման ժամանակ էլ նշել եմ, որ շատ զգույշ պետք է վերաբերվենք այս խնդրին, հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ այն լուրջ խնդիր է: Նաեւ ասացի, որ ինքս` որպես լրագրող, ժամանակին լուրջ հետազոտություն եմ անցկացրել, թե այս կամ այն աղանդին անդամակցելուց, ինչ մոտիվացիա էին ընտրել մարդիկ, եւ վստահեցրի, որ շատ դեպքերում իրենք չեն էլ իմացել, թե տվյալ աղանդն ինչ իրական, կրոնական գաղափարախոսություն ունի: Նրանք ընդամենը անդամակցել են, որովհետեւ տվյալ աղանդը ինչ-ինչ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում: Մենք սովոր ենք ասել, որ հին դեմոկրատական երկրներում լուրջ խնդիր է դարձել ծայրահեղական եւ վտանգավոր աղանդների դեմ պայքարը, եւ այնպես չէ, որ պետք է ձեռքներս բարձրացնենք ու հանձնվենք: Իհարկե, որպես քաղաքացի, հարգում եմ յուրաքանչյուր քաղաքացու այս կամ այն կրոնին դավանելու իրավունքը, բայց պետք է հասկանանք, թե որքանով այն չի խաթարում մեր երիտասարդների, մեր երեխաների հոգեվիճակը: Մինչդեռ, ցավոք սրտի, ունենք շատ վատ վիճակագրություն, թե ինչպես են երիտասարդները, նաեւ անչափահասները ներգրավվում այս կամ այն ծայրահեղ եւ երեխայի հոգեբանությունը քայքայող աղանդների մեջ: Այսօր տեսնում ենք, թե ինչպիսին են դրա վտանգավոր հետեւանքները, ուստի` կարծում եմ, որ այս նախագիծը պետք է լրջագույնս քննարկվի: Մենք շտապելու տեղ չունենք, պետք է կազմակերպվեն մի քանի հանրային լսումներ: Ավելին` առաջիկայում ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովում հանդես կգամ առաջարկով, որպեսզի մեր հանձնաժողովը նախաձեռնի հասարակական, խորհրդարանական լսումներ: Վերջիվերջո, սա ոչ միայն զգայուն թեմա է, այլեւ ուղղակիորեն առնչվում է մեր ազգային անվտանգությանը:

– Ի դեպ, տարիներ առաջ խորհրդարանում նման մի նախագիծ քննարկվեց, որը մնաց կես ճանապարհին: Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ մեզ վենետիկցիները կանգնեցնեն եւ աղանդների համար այս օրինագիծը շարունակի կանաչ լույս վառել:

– Այս հարցն ընդամենը հերթական մի օրինագիծ չէ, այստեղ պետք է կարողանանք քաղաքական ուժերով գալ կոնսեսուսի: Իհարկե, մենք հարգում ենք միջազգային իրավունքը, բայց էլի եմ ընդգծում` բազմաթիվ լուրջ, ժողովրդավար եվրոպական երկրներում արդեն օրենքի ուժով արգելվում են ծայրահեղ տոտալիտար աղանդները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА