ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻ° ՓՈՐՁԵՔ ՈՏՆՁԳԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴԵՄ

09.02.2018 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄԻ° ՓՈՐՁԵՔ ՈՏՆՁԳԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴԵՄ

Ադրբեջանի կողմից վարձված քաղաքական գործիչներն այսուհետ եւս ջանալու են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում

Ես չեմ տեսել, որ որևէ միջազգային կազմակերպություն հայտարարի, թե Հայաստանում քաղբանտարկյալ կա. Արմեն Սարգսյան

Հայ նշանավոր զորավար, պետական գործիչ եւ մտածող Գարեգին Նժդեհին թուրքերը ժամանակին տվել էին Նժդեհ-Աժդահա փաշա անունը, որը նշանակում է ահուսարսափ տարածող փաշա: Նա իսկապես ահուսարսափ էր տարածում հայերին սպանողների եւ հայոց թշնամիների վրա` ստիպելով ենիչերիներին դողալ վախից: Բայց իր մահվանից 63 տարի անց էլ Հայաստանի Ազգային հերոսը շարունակում է սարսափով պատել Հայաստանի թշնամիներին, որոնք դեռ փորձում են խեղաթյուրել պատմությունը, մրոտել այն մարդու անունը, ով եղել է անվերապահ հայրենասեր եւ խորապես երկրպագվող հերոս իր երկրում:

Նժդեհին զրպարտելու ապարդյուն ճիգերը հատկապես ակտիվացել են վերջին տարիներին` ԶԼՄ-ներում կեղծ ու անստույգ տեղեկությունների արտանետման եւ հակահայկական ադրբեջանա-թուրքական քարոզչության մի շարք տափակ մունետիկների արտահայտությունների միջոցով: Այդ քարոզչական «փնտրտուքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայաստանի չարակամների ծավալած էժանագին հակահայկական արշավ, ովքեր փորձում են նորովի գրել պատմությունը եւ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:

Ասվածի հերթական եւ ամենաթարմ հաստատումը նախօրեին ռուսաստանյան «ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈե-ում հրապարակված «Նացիզմի վերածնունդը Մերձբալթիկայից մինչեւ Հայաստան» հոդվածն է: Այս բացահայտ միտումնավոր (Հայաստանի առումով) նյութի հեղինակը հարգարժան մարդ է` ՌԴ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր, Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Լյուդմիլա Կոզլովան: Մարդ, ով հայերի մեջ շատ բարեկամներ ունի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Ի՞նչը կարող էր ստիպել ՌԴ հարգարժան սենատորին դիմել իրեն վատ ծանոթ (դատելով հոդվածից) այդքան նուրբ եւ փափկանկատ պատմական թեմատիկային, ո՞վ է կանգնած հրապարակախոսության հետեւում, եւ ո՞ւմ էր դա պետք: Մենք խնդրեցինք այս հարցերը մեկնաբանել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ:

Ինչու Հայաստանը միջազգային հետախուզում չի հայտարարում Մութալիբովի եւ ադրբեջանցի այլ հանցագործների նկատմամբ

– Պրն Գեղամյան, մենք դարձել ենք ռուսաստանյան մամուլում հերթական նյութի հրապարակման վկաները, որտեղ Հայաստանն ուղղակի մեղադրվում է նացիստական գաղափարախոսությանն աջակցելու մեջ: Եվ նորից ամեն բան պտտվում է Գարեգին Նժդեհի հուշարձանի եւ անձի շուրջ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանին, որն այդքան սրտահույզ, հոգատար եւ հպարտ վերաբերմունք ունի Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցության հանդեպ, այդքան անզուսպ ձեւով մեղադրել նացիզմի վերածննդի մեջ:

– Բնավ պատահական չէ, որ հենց երեկ (փետրվարի 6-ին-խմբ.), երբ որպես ՌԴ նախագահի թեկնածու գրանցվեց Հայաստանում մեծ հարգանք վայելող Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ի հայտ եկավ այդ հոդվածը: Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության թշնամիներն անպայման պետք է ինչ-որ բանով «մթագնեին» նաեւ Հայաստանի համար կարեւոր այդ իրադարձությունը: Եվ ահա, մեդիատարածք է նետվում թշնամական, եւ առաջին հերթին` Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի համար թշնամական հոդված, որտեղ Հայաստանի վերաբերյալ ամեն ինչ զուտ զրպարտություն է, եւ կան պնդումներ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Մտահոգում է այլ բան. ՌԴ Դաշնության խորհրդի անդամը, վաստակավոր բժիշկն ու ո՛չ պատմագիտության վաստակավոր գործիչը հանձն է առնում պրոֆեսիոնալ գնահատականներ տալ Առաջին համաշխարհային եւ Հայրենական մեծ պատերազմների տարիների պատմական իրադարձություններին եւ անհատներին: Կասկածից վեր է, որ այդ իրադարձություններին անդրադառնալը պահանջում է ավելի խոր պրոֆեսիոնալ ուսումնասիրում եւ հավուր պատշաճի իրազեկություն: Սույն պարագայում, կարծում եմ, կարելի էր ծանոթանալ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական գնահատականին, որը տրվել է Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման առիթով եւ հնչեցվել է պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից 2016թ. հուլիսի 4-ին. Զախարովան ուղեկցում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը Երեւան էր եկել` մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Այսպես, պատասխանելով «Ազատություն» ռադիոյի («Ազատություն» ռադիոյի հայկական ծառայություն) հարցին, թե արդյոք Մարիա Զախարովան նախկինի պես շարունակում է կարծել, որ Երեւանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը «նացիզմը հերոսացնելու փորձ է», ասել է տառացիորեն հետեւյալը. «Ինչ վերաբերում է հուշարձանին, դա, անշուշտ, Հայաստանի եւ Երեւանի ներքին գործն է: Ես շատ եմ խնդրում ձեզ գտնել իմ մեկնաբանությունը եւ «Ազատություն» ռադիոյով տառացիորեն մեջբերել այն եւ այլեւս այն չխեղաթյուրել: Որովհետեւ իմ խոսքերը խեղաթյուրելով` դուք ավելի վատ եք վարվում եւ, բնականաբար, այդ ամենն աշխատում է այն մարդկանց օգտին, որոնք Հայաստանի բարեկամներ չեն հանդիսանում»:

Ադրբեջանի`Ինտերպոլին իմ դեմ ներկայացրած դիմումը անհեթեթ է. Գասպար Կարապետյան

– Ուրեմն, ինչո՞ւ են նորից, այն բանից հետո, երբ արդեն հնչել է Մոսկվայի պաշտոնական գնահատականը, վերադառնում այդ թեմային:

– Այն պարզ պատճառով, որ կան Դաշնության խորհրդից դուրս գտնվող ուժեր, որոնք շարունակում են թշնամական դեր խաղալ: Նրանց շատ է խանգարում Հայաստանի եւ Ռուսաստանի ամուր ռազմավարական գործընկերությունը, որը հզոր պատնեշ է դնում Թուրքիայի եւ Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումների առջեւ:

Ինչո՞ւ թշնամական: Որովհետեւ մեր ավելի քան երկուսուկես միլիոն հայրենակիցներ այսօր ապրում են Ռուսաստանում, եւ նրանք, մեծ մասամբ, տրամադրված են քվեարկելու հօգուտ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի: Չէ՞ որ նրա նախագահության տարիներին, կրկնում եմ, Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը հասավ նոր, ավելի բարձր մակարդակի: Ավելին, նախատեսվում են շատ կարեւոր, հետաքրքիր, ապագային միտված միջոցառումներ ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Եվ ինչ-որ մեկին պետք էր Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների գլուխը խառնակություն, շփոթություն, անըմբռնողություն, թերիմացություն մտցնել. ինչո՞ւ է Հայաստանի Ազգային հերոսը, ով փրկեց ողջ Զանգեզուրի մարզը մուսաֆաթական Ադրբեջանի եւ նրան հովանավորող Թուրքիայի ցեղասպանությունից, ինչը կասեցրեց իսլամական աղեղի ստեղծումը Ռուսաստանի հարավային մատույցներում, եւ ով հայ ժողովրդի հպարտությունն է, ենթարկվում անպատվելուն: Գարեգին Նժդեհի անձին եւ գործունեությանը քաջածանոթ մարդիկ երբեք թույլ չէին տա իրենց այդքան նսեմ տողեր գրել այն մասին, որ «նրա ձեռքերը թաթախված են անմեղ սպանված ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչների արյան մեջ»: Էլ չեմ ասում այն մասին, որ Գարեգին Նժդեհը ազատազրկման է դատապարտվել ստալինիզմի տարիներին, երբ անգամ աննշան զանցանքների համար մարդուն առանց դատ ու դատաստանի գնդակահարում էին: Եվ այդ ինչպե՞ս պատահեց, որ Գարեգին Նժդեհի հանդեպ նման «մարդասիրություն» ցուցաբերվեց... եւ նրան ազատազրկման դատապարտեցին, այլ ոչ թե գնդակահարեցին:

Ահա թե ինչի մասին պիտի մտածեին նման հրապարակումների հեղինակները: Ինչպես եւ այն մասին, որ Գարեգին Նժդեհն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր սխրանքների ու ցուցաբերած արիության համար պարգեւատրվել է Ռուսական կայսրության մարտական շքանշաններով` Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Աննայի, եւ Գեորգիեւյան III եւ II աստիճանի խաչերով: Սա շատ բանի մասին է վկայում:

Ազգային ժողովում վատ սովորույթ է ձեւավորվում

– Եվ ո՞վ է կանգնած նման հրապարակումների հետեւում:

– Դրանք չկայացած, գազազած քաղաքական գործիչներն են, ավելի շուտ` պոլիտիկանները, ովքեր այժմ հայտնվել են ՌԴ Պետդումայից եւ Դաշնության խորհրդից դուրս եւ «որսացվել» ու վարձվել են Ադրբեջանի կողմից: Նրանք այսուհետ եւս կաշվից դուրս են գալու, որպեսզի սասանեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Մեծ ցավ եւ ափսոսանք է առաջացնում այն, որ այդ ուժերի խոսափողն են դառնում ազնիվ մարդիկ, սույն պարագայում` Լյուդմիլա Կոզլովան: Նրա հետ, իմ կարծքով, շատ ստորաբար են վարվել` իրականությանը չհամապատասխանող նյութեր տրամադրելով: Այս ամենի հետեւում երեւում են ոչ անհայտ սերգեյմարկովների ականջները, եւ սա շատ ցավալի է, քանի որ Լյուդմիլա Վյաչեսլավովնան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղբայրական հարաբերությունների խորացման համոզված ջատագովն է: Հարցազրույցի վերջում կուզենայի հորդորել բարեկամներին. մի՛ ոտնձգեք Հայաստանի Ազգային հերոսների դեմ...

ԻՐԻՆԱ ԱԲՐՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА