ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այն ժամանակ ճիշտը արտահայտության մեջ էր, հիմա՝ գումարի»

09.02.2018 16:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այն ժամանակ ճիշտը արտահայտության մեջ էր, հիմա՝ գումարի»

Օրերս մեծ էկրաններին բարձրացավ «Անկում»  քրեական դրաման: Եվրոպական հեղինակային ֆիլմերի ոճով նկարահանված այս ֆիլմի սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ այն նվիրել է աշխարհահռչակ բրիտանացի ռեժիսոր Թոնի Սքոթի հիշատակին: Ի դեպ, ֆիլմում դրվագներ ու մոնտաժային անցումներ կան, որոնք հենց Թ. Սքոթի ոճով են նկարահանված: Իսկ ֆիլմի հիմքում իրական պատմություն է, ավելին` այն արտացոլում մոտ 10-15 տարի առաջվա մեր իրականությունը, մի ժամանակ, որն, ինչպես սցենարի հեղինակն է շեշտում, «երբ բակը քուչա էր»:

Ինչու են կեղծում պատմությունը եւ մոռացության տալիս զորավար Անդրանիկի ծննդյան օրը

«ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է ՀԻՄՆՎԱԾ ԵՎ  ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՀԵՔԻԱԹ ՉԷ»

Ֆիլմի գլխավոր դերակատարներից ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ մեծ սպասումներ ունի «Անկումից», որովհետեւ այն իրական պատմության վրա է հիմնված եւ  ինչ-որ մի հեքիաթ չէ:

Արթուր, Ձեր կարծիքով` իրականում այսօրվա բակերում ի՞նչ է փոխվել:

- Այն, որ նախկին բակերում կային կրիմինալ աշխարհի օրենքներ, որոնք ընդունվում էին, իսկ այսօր այդ օրենքները մի քիչ բացակայում են, որովհետեւ բոլորը վազում են գումարին: Ժամանակին ճիշտը արտահայտության մեջ էր, հիմա՝ գումարի, ով այսօր գումար ունի, ուրեմն՝  ճիշտ է: Բայց առաջ այդպես չէր, լրիվ ուրիշ պատկեր էր:

- Ֆիլմում ներկայացվում է քրեական աշխարհը, բնականաբար, համապատասխան բառապաշարով: Կա՞ր մտավախություն, որ կինոդիտողների կողմից այն մեծ քննադատության կարժանանա:

- Մտավախություն չկար, որովհետեւ եթե կան մարդիկ, ովքեր գիտեն ինչ է կատարվել նախկինում, ճիշտ կընկալեն: Եղել է նաեւ առիթ այդ աշխարհի մարդկանց հետ քննարկելու, այնպես որ, որեւէ խնդիր չեմ տեսնում:

- Ֆիլմի նկահարանումների ժամանակ ի՞նչ բարդություններ կամ միգուցե միջադեպեր են եղել:

- Ավելի բարդ էր նկարել մի դրվագ, որտեղ պետք է կրակեինք մեկին, եւ նա ընկներ: Բայց ոչ մի ձեւ չէր ստացվում, ասացի` լավ, տղերք, էս թողեք իմ վրա: Եվ եթե ուշադիր լինեք ֆիլմի ընթացքում, կտեսնեք, որ կրակում ու բրդում եմ իրեն: Արդյունքում այնպես ստացվեց, որ մտքին դներ էլ  այդպես ընկնել չէր կարող:

Ստալինգրադի ճակատամարտում հանդիպեց ապագա ամուսնուն, իսկ պատերազմից հետո նրա հետ ընտանիք կազմեց

«ԱՅՍ ՖԻԼՄԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԻ ԱՆԳԱՄՎԱ ԴԻՏՄԱՆ ՀԱՄԱՐ»

Ֆիլմի սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում համեստորեն նշեց, որ իր նախորդ ֆիլմերից ավելի մեծ ակնկալիքներ է ունեցել, քան այս ֆիլմից. «Ամեն դեպքում, ֆիլմում հոգի է դրվել: Մենք, ուղղակի, չէինք գալիս ժամը՝ 8-ին գործի ու 18:00-ին էլ տուն գնում, այլ չարչարվում էինք: Մոնտաժային աշխատանքների ընթացքում արդեն պարզ էր, որ այս ֆիլմը չի լինելու մի անգամվա դիտման համար: Միգուցե մեկի համար ծանր կլինի, մյուսի համար բոլորովին այլ, համենայնդեպս, չկա այդպիսի ֆիլմ, որ բոլորի համար լավ լինի»: Անդրադառնալով նրան, որ ֆիլմը նկարահանված է իրական պատմության հիմքերի վրա՝ Զ. Հովսեփյանն ընդգծեց. «Իրական հերոսներին չեմ ճանաչում, պարզապես, այս պատմությունը հավաստի աղբյուրներով եկել, հասել է ինձ: Բնականաբար, սցենարում շատ դրվագներ էլ գեղարվեստական լուծումներ են ստացել, որովհետեւ իրական դեպքը եղել է շատ արագ եւ կարճ»:

Թե ինչ ապագա է սպասվում ֆիլմին, բեմադրող ռեժիսորն ասաց, որ այն դեռ վաղն էլ կցուցադրվի կինոթատրոնում, իսկ կինոփառատոնի մասնակցելու մտադրություններ չկան. «Անկեղծ ասեմ՝ ես մի քիչ չեմ «բաշարում» փառատոնային կապեր գտնել եւ համապատասխան հայտ ներկայացնել: Երբ դիմում եմ ինչ-որ փառատոնի, կա՛մ թեմատիկան հարմար չէ, կա՛մ մեկ ուրիշ խնդիր է առաջանում: Չունեմ պրոդյուսեր, որը ինձ համար կկազմակերպի այդ ամենը: Ամեն դեպքում, «Անկումը» փառատոնային ֆիլմ չեմ համարում, այն ժամանցային ֆիլմ է, ընդ որում՝ ոչ թե բոլորի, այլ ժանրի սիրահարների համար»:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Զ. Հովսեփյանի հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА