ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐՄՐԱԾ ԱՉՔԵՐ. ԱԼԵՐԳԻԱ° ԹԵ...

09.02.2018 22:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԿԱՐՄՐԱԾ ԱՉՔԵՐ.  ԱԼԵՐԳԻԱ° ԹԵ...

- Հարգելի բժիշկ, աչքերս հաճախ են կարմրում, կա չորության, ավազի զգացողություն: Դա ալերգիա° է: 

ՑԱՎՈՏ ԴԱՇՏԱՆԸ ՀՈՐՄՈՆԱԼ  ԽԱԽՏՄԱՆ  ՀԵՏԵՎԱ՞ՆՔ, ԹԵ...

 

Հարցին պատասխանում է  ալերգաբան-իմունոլոգ ՍԵՎԱՆ ԻՐԻՑՅԱՆԸ. 

 

-Մենք հաճախ ենք գանգատվում կարմրած աչքերից, հաճախ չորության, ավազի զգացումով: Սա եւս 21-րդ դարի ախտանիշ է: Քիչ չեն դեպքերը, երբ նման գանգատներով առաջինը դիմում են ալերգոլոգներին` կասկածելով աչքերի ալերգիկ բորբոքում: Որպեսզի հասկանանք` երբ եւ ում դիմել, նախ պետք է լավ ուսումնասիրել աչքի կառուցվածքը: Ակնագունդն ու կոպերը ծածկված են թափանցիկ շերտով` շաղկապենիով (լատ. conjunctiva): Հենց շաղկապենու բորբոքումն է առաջացնում աչքերի կարմրություն, երբ արյունատար անոթները տեսանելի են դառնում գերլցվածության պատճառով: Իսկ այդպիսի բորբոքման պատճառները կարող են շատ տարբեր լինել` չոր աչքի համախտանիշից մինչեւ ալերգիա, ինֆեկցիաներ եւ իրիտացիա (գրգռում): Օրինակ, երբ անզգուշությամբ օճառը կամ շամպունը կպնում է աչքին, ապա առաջանում է իրիտացիոն կոնյունկտիվիտ: Իսկ ալերգիաների դեպքում բորբոքման պատճառ են հանդիսանում ինհալացիոն (ալերգենների խումբ, որոնք օդի մեջ են) ալերգենները: Ինչպես բոլոր ալերգիաների ժամանակ, այնպես էլ այս դեպքում մեր իմուն համակարգը գերռեակցիա է ցուցաբերում` արտադրելով ալերգեն յուրահատուկ հակամարմիններ եւ այլ պրոբորբոքային նյութեր, որոնց արդյունքը դառնում է աչքի շաղկապենու բորբոքումը: Իսկ որպես ալերգեններ կարող են հանդես գալ տնային փոշու տիզը, ծաղկափոշիները, բորբոսասնկերի սպորները, կենդանիների էպիդերմիսը եւ այլն: Կախված ալերգենի ազդեցության ժամանակահատվածից` տարբերում են շուրջտարյա եւ սեզոնային ալերգիկ կոնյունկտիվիտ:

Հսկա հանգուցիկավոր կոնյունկտիվիտ՝ սա վերին կոպի շաղկապենու բորբոքումն է, որի առաջացման պատճառները հստակ պարզ չեն, սակայն այն հաճախ է հանդիպում կոնտակտային ոսպնյակներ կրող անձանց մոտ (1 դեպք 100 կրողի մոտ): Հավանական պատճառ է համարվում ալերգիկ բորբոքումը:

Այս ամենից զատ, կարող է լինել նաեւ կոնտակտային ալերգիա` օրինակ կոսմետիկայի օգտագործումից հետո, եւ որպես կանոն կոպերի մաշկը եւս ընդգրկված է լինում բորբոքային պրոցեսի մեջ` առաջացնելով դերմատոկոնյունկտիվիտ:

 

Ալերգիկ կոնյունկտիվիտին բնորոշ են`

- Սովորաբար ախտահարվում են երկու աչքերը, իսկ ախտանշաներն արագ են զարգանում:

- Առկա է լինում քորի զգացողություն աչքերում:

- Կոպերի ներքին մակերեսը (շաղկապենին) կարմրած է, օտար մարմնի զգացողություն:

- Սկլերայի (սպիտակ հատվածը) կարմրածություն:

- Երբեմն կարող է այրոցի զգացողություն լինել աչքերում, չնայած որ ցավը բնորոշ չէ:

- Կոպերն ունեն այտուցվելու հակում:

- Ուժեղացած արցունքահոսություն, որի դեպքում արցունքը կպչուն չէ եւ ճպուռ չի առաջանում:

- Տեսողությունը չի տուժում:

- Սուր դեպքերում վերին կոպի շաղկապենին կարող է խիստ այտուցվել, փքվել:

Բուժման համար նախ անհրաժեշտ է հստակ ախտորոշել, ինչը հեշտ չէ, հատկապես, եթե նոր է սկսվող խնդիր է: Ինչպես միշտ խիստ արժեքավոր է հիվանդության պատմությունը եւ ներկայացվող մանրամասերը, որի հիման վրա կարելի է կողմնորոշվել լաբորատոր հետազոտությունների հարցում: Լաբորատոր հաստատումից հետո տրվում են խորհուրդներ, թե ինչպես խուսափել ալերգենի հետ կոնտակտից: Դեղորայքային բուժումը ներառում է հակահիստամինային աչքի կաթիլներ, պարարտ բջիջների մեմբրանի ստաբիլիզատոր կաթիլներ եւ այլն:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА