ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ են ծխում առողջապահության նախարարությունում

09.02.2018 17:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ են ծխում առողջապահության նախարարությունում

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը երեկ առաջին ընթերցմամբ օրենսդիրների ուշադրությանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ: Այս նախագծի համաձայն, ամրագրվում է հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ թույլտվությունների համար նախատեսված տեղական տուրքերի չափերը: Իսկ տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը եւ դրանց ներկայացող պահանջները, պայմանները կսահմանի համայնքի ավագանին:

Ի՞նչ վտանգներ են քողարկում ատամի խոզանակները

Ի դեպ, առաջարկվող նախագծում, որն, ըստ էության, այսօր կընդունվի Ազգային ժողովի կողմից, հատկանշական է այն, որ նախատեսվում է տուգանք գիշերային ժամերին լռության խախտման դեպքում՝ 100.000-200.000 դրամի չափով: Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխության համաձայն, հասարակական վայրերում եւ փակ տարածքներում ծխողները կտուգանվեն 250 հազար դրամով:  Հենց այս համեմատության մեջ էլ ուրվագծվում է աբսուրդի թատրոնը։ Ի վերջո, մի քանի հազար դոլարանոց քեֆուրախություն կազմակերպողի համար, ամենեւին էլ դժվար չի լինի իր ուզած ժամին եւ իր մտքին փչած տեղում հրավառություն կազմակերպել ու մի 100 հազար էլ տուգանվել: Իսկ այդ հրավառությունից լեղաճաք եղած ոմն խեղճ քաղաքացի, եթե հանկարծ փորձի ծխախոտի մի «ղուլաբ» քաշել չնախատեսված վայրում, 250 հազար դրամ վզին կմնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА