ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

09.02.2018 18:38 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի իրադրությունը: Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ես դրա հետ կապ չունեմ». Կադիրովը կատակել է facebook-ի և Instagram-ի խափանման մասին

«Կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանգամանորեն քննարկվել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարները:

Նշվել է շահագրգռությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա Ժնեւում ներառական սիրիական բանակցությունների առաջմղման հարցում՝ հաշվի առնելով հունվարի 30-ին Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները»,-ասած է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են Սիրիայի հետհակամարտային վերականգնմանն օժանդակելու տարբերակները: «Ընդհանուր առմամբ ընդգծվել է սիրիական դոսյեի հանգուցային ասպեկտների շուրջ ռուս-ֆրանսիական կոորդինացումը խորացնելու կարեւորությունը»,-ընդգծվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА