ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական հանցախմբի առաջնորդին

09.02.2018 18:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական հանցախմբի առաջնորդին

Մոսկվայում ոստիկանները  ձերբակալել են ադրբեջանական կազմակերպված հանցախմբի առաջնորդին, ով  20 տարի այլ անվան տակ թաքնվել է Ռուսաստանում: ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը այս մասին հայտնել է «РИА Новости» գործակալությանը:

Վոլկը պատմել է, որ 1997 թվականից նա թաքնվել է քրեական պատասխանատվությունից: Օգտագործելով ԽՍՀՄ այլ քաղաքացու անձնագիր՝ նա ՌԴ քաղաքացիություն ու անձնագրեր է ստացել: Ինչպես պարզել են իրավապահ մարմինների աշխատակիցները, այս տվյալներով Ադրբեջանի Հանրապետությունում բնակվում է մեկ այլ մարդ:

«Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները»

Նա նաև նշել է, որ խախտումներով ստացած ռուսական քաղաքացիությունն արդեն չեղարկվել է, իսկ անձնագրերն անվավեր են ճանաչվել:

Աղբյուրի նշում է, որ տղամարդու վարձակալած բնակարանում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА