ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հինգ նշան, որ գտել եք ձեր կյանքի սերը

11.02.2018 12:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Հինգ նշան, որ գտել եք ձեր կյանքի սերը

Դուք սատարում եք միմյանց դժվարին իրավիճակներում

Նա, ով սիրում է, կողքիդ կլինի ոչ միայն լավ ժամանակներում, այլեւ վատ: Նույնիսկ այն դեպքում, երբ, ըստ էության, պարտավոր չէ այնտեղ լինել: Դա կարող է լինել ձեր ազգականներից մեկի հուղարկավորությունը, սարսափեցնող բժշկական գործողություն կամ շարքային կորպորատիվ երեկույթ, որտեղ չեք ուզում մենակ լինել: Սիրող մարդը պատրաստ է սատարել ձեզ՝ չփորձելով խուսափել այդ տհաճ պահերից:

6 պատճառ, թե ինչու է քույրը Ձեր կյանքի ամենակարևոր մարդը

Դուք կարող եք կառուցողական վիճաբանել

Նույնիսկ սիրող զույգերն են վիճում, պարզապես նրանք դա այլ կերպ են անում: Նրանք արտահայտում են իրենց կարծիքը, լսում են միմյանց, լուծումներ փնտրում: Նրանց նպատակը խնդիրը լուծելն է, այլ ոչ թե միմյանց վիրավորելն ու հին վիրավորանքները հիշեցնելը:

Դուք նրան սիրում եք նույնիսկ ամենաանշուք տեսքով

Նույնիսկ երբ կիրքն անցնում է, ավարտվում է ռոմանտիկ ճամփորդությունը, եւ երբ առջեւում սովորական, գորշ առօրյան է:

Ձեզ հարմարավետ է նույն բնակարանում, նույն անկողնում

Պետք չէ անմիջապես միասին ապրել՝ հասկանալու համար՝ արդյոք սերն իրակա՞ն է: Բայց եթե դուք հանդիպում եք արդեն մեկ տարի, իսկ նա դեռ անհանգստանում է, երբ վերցնում ես նրա իրերից մեկը կամ երկար ես մնում նրա տանը, դա վատ նշան է:

Ձեզ դուր է գալիս հոգ տանել միմյանց մասին՝ փոխարենը ոչինչ չակնկալելով

Եթե նա ձեզ համար ընթրիք է պատրաստել, օգնել է կենցաղային գործերում, բայց չի կենտրոնանում այդ ուղղությամբ եւ հարմար պահի չի հիշեցնում այդ մասին, դա ամենաանկեղծ հոգատարությունն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА