ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

13.02.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԱԹԵՇՅԱՆԻ` ԿՐԿԻՆ ՓՈԽՊԱՏՐԻԱՐՔ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Եթե այսպես շարունակվի` Արամ Աթեշյանը իմամ էլ կդառնա, մենակ թե պաշտոն ունենա:

 

 

 

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ

Ըստ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեի գրասենյակի` եթե Հայաստանում ՀՀ նախագահին Պելեի շապիկն են նվիրել, որը նախագահը նվիրել է թոռանը, ապա Ադրբեջանում Ալիեւին նվիրել են Պելեի տրուսիկը, որը նա հանդիսավոր պայմաններում համբուրել եւ հանձնել է Մեհրիբան Ալիեւային:


ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` ՀՅԴ-ն կոալիցիոն կառավարությունում պատասխանատվություն չի կրում, քանի որ ո՛չ վարչապետն է իրենց նախարարներին շան տեղ դնում, ոչ էլ` ՀՀԿ-ն ՀՅԴ-ին:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԶԻ ՓՈԽԱՐԵՆ ԹԵՅԸ ԱՆԱԼԻԶՆԵՐԻ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կենտրոնի տնօրենը հատուկ միտում չի ունեցել մեզի փոխարեն թեյը հանձնելու անալիզի, այլ ուղղակի առավոտյան թեյից առաջ մեզն ու թեյն ա շփոթել, դրա համար էլ լաբորատորիայի աշխատակիցները մեզի պատասխան են ներկայացրել, որ նա խայտառակ  չլինի:

 

ՈՎ` ՈՎ Է («ՀՅԴ-Ն ԵՎ ԲՀԿ-Ն ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԱՊԱԳԱ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ինչքան էլ Ծառուկյանը ՀՅԴ-ին միամիտի տեղ դնի ու փորձի ապագա կառավարությունում պաշտոններ թռցնի, մեկ ա, հասարակությունը գիտի, թե ով է ավելի միամիտ…

 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ո՞ՒՄ ԲՈՍՏԱՆՆ ԷՐ ՆԵՏՎԱԾ ՔԱՐԸ (ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԼՐԱԳՐՈՂԻՆ` «ԿԱՐՈՂ Ա՞ ԴՈՒ ԱԲԱՐԱՆՑԻ ԵՍ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Ծառուկյան» խմբակցությունից հայտնում են, որ թագավորը լրագրողին «ապարանցի» որակելով` բնավ էլ նպատակ չի ունեցել վիրավորել լրագրողին, այլ` ընդհակառակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА