ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.02.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զա­րու­հի Փոս­տան­ջյա­նի «ցո­գոլ­նե­րի»` Երե­ւա­նի ավա­գա­նի­ում արած այ­լան­դա­կու­թյու­նը հա­մար­ժեք են գնա­հա­տել նա­եւ «Ելք» խմբակ­ցու­թյան ան­դամ­նե­րը` դա­տա­պար­տե­լի եւ անըն­դու­նե­լի հա­մա­րե­լով կա­տար­վա­ծը: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն այլ կեց­վածք դրսե­ւո­րեց այդ խմբակ­ցու­թյան ան­դամ ԱԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԸ, որը, չդա­տա­պար­տե­լով «ցո­գոլ­նե­րի» արա­ծը, դա­տա­պար­տեց ավա­գա­նու այն ան­դամ­նե­րին, ով­քեր ֆի­զի­կա­պես հա­կազ­դե­ցին կո­յու­ղաջ­րով մո­տե­ցող ֆե­մի­նիս­տու­հի­նե­րին: Ավե­լին, Ալեն Սի­մո­նյա­նը հայ­տա­րա­րեց. «Եթե նման քայ­լեր է լի­նե­լու այս սրա­հում, նշա­նա­կում է` մենք էլ կա­րող ենք մեզ թույլ տալ»: Այս­տեղ տե­ղին է հարց­նել` եթե կեղ­տա­ջու­րը լցնե­լիս լի­նե­ին հենց Ալեն Սի­մո­նյա­նի վրա, ապա ար­դյո՞ք նույն ջա­նա­սի­րու­թյամբ կպաշտ­պա­ներ «բռնու­թյան զոհ» ֆե­մի­նիս­տու­հի­նե­րին: Եվ այդ հար­ցը տե­ղին է տալ բո­լոր նրանց, ով­քեր դար­ձել են այդ «ցո­գոլ­նե­րի» պաշտ­պան: Բայց, ճիշտն ասած, Ալեն Սի­մո­նյա­նի դեպ­քում հա­վա­տում ենք, որ նույ­նը կա­ներ, չէ՞ որ ժա­մա­նա­կին նրա հնչեց­րած առա­ջար­կու­թյու­նը` մա­րի­խո­ւա­նան օրի­նա­կա­նաց­նե­լու վե­րա­բե­րյալ, կա­րող է հնչեց­նել մի­այն պար­բե­րա­բար եսի­մինչ ծխող մե­կը:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց ան­զար­մանք չթո­ղեց եւ ԱԺ «Ելք» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՐԱ­ՐԱՏ ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ: ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս «բռնա­պե­տու­թյուն» փնտրե­լով եւ չգտնե­լով` նա հայ­տա­րա­րեց. «Հա­յաս­տա­նը տա­նում են դե­պի սու­պեր­վար­չա­պե­տա­կան, փակ, ոչ հրա­պա­րա­կա­յին կա­ռա­վար­վող մի հա­մա­կար­գի»: Ին­չե­ւէ, զար­մա­նա­լով հան­դերձ, խոր­հուրդ ենք տա­լիս մեր խորհր­դա­րա­նին, որ ԱԺ կա­նո­նա­կարգ օրեն­քով այդ­պի­սի մեր­կա­պա­րա­նոց պնդում­ներ անող  պատ­գա­մա­վոր­նե­րին պար­տադր­վի ամեն օր արթ­նա­նա­լուն պես առն­վազն մեկ ժամ նվի­րել ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան ըն­թեր­ցա­նու­թյա­նը:

Մեզ զար­մաց­րեց եւ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԸ` իր ան­սահ­ման լկտի­ու­թյամբ: Մաս­նա­վո­րա­պես նա հայ­տա­րա­րել էր. «Մեզ հա­մար կապ չու­նի Աֆ­րինն է, թե Կիպ­րո­սը»: Նա մատ թափ տվեց Հու­նաս­տա­նի եւ Կիպ­րո­սի հու­նա­կան հատ­վա­ծի իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա, որ «չա­փը չանց­նեն» եւ չա­նեն «սխալ հաշ­վարկ­ներ»: Բայց ամե­նա­զար­մա­նա­լին նրա ար­ձա­գանքն էր ամե­րի­կյան զին­վո­րա­կան հրա­մա­նա­տար­նե­րի այն հայ­տա­րա­րու­թյա­նը, որ եթե Մին­բի­ջի քրդե­րի հետ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկսվեն, ապա ԱՄՆ բա­նա­կից խիստ հա­կա­հար­ված կստա­նան: Նա հայ­տա­րա­րել էր. «Ով­քեր, որ ասում են, թե խիստ հա­կա­հար­ված կտանք, նրանք հաս­տատ կյան­քում օս­մա­նյան ապ­տակ չեն կե­րել»: Հե­տաքր­քիր է, ար­դյո՞ք այդ­պի­սի լկտի­ու­թյու­նը Դո­նալդ Թրամ­փը ան­պա­տիժ կթող­նի, թե՞ ԱՄՆ-ն այ­լեւս ամե­նա­ու­ժեղ գեր­տե­րու­թյու­նը չէ:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ վեր­ջա­պես դրա­կան լուր ստա­ցանք ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆԻ ՊՆ-ից: Դաշ­նա­կից երկ­րի պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյու­նը վեր­ջա­պես զին­ծա­ռա­յող­նե­րին հանձ­նա­րա­րա­կան­ներ է տվել, թե ինչ­պես իրենց պա­հեն հա­մա­ցան­ցում: Մաս­նա­վո­րա­պես` սպա­նե­րին եւ զին­վոր­նե­րին խոր­հուրդ են տա­լիս հրա­ժար­վել  «Օդ­նոկ­լաս­նի­կի», «ՎԿոն­տակ­տե», Facebook եւ այլ սոց­ցան­ցե­րից, ինչ­պես նա­եւ չհրա­պա­րա­կել  իրենց ծա­ռա­յու­թյան եւ զո­րա­մա­սի մա­սին տե­ղե­կատ­վու­թյուն եւ հե­ռա­խոս­նե­րում գե­ո­լո­կա­ցի­ան ան­ջա­տել: Տրվում են նա­եւ այլ ճիշտ խոր­հուրդ­ներ, ու նրանք հնա­րա­վոր է, որ շու­տով հա­մա­պա­տաս­խան օրենսդ­րա­կան փո­փո­խու­թյուն ար­վի: Իսկ ին­չու ենք ասում լավ լուր` որով­հե­տեւ երբ մեր տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ­նե­րը մտնում էին մեր երկ­րում տե­ղա­կայ­ված ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի զին­ծա­ռա­յող­նե­րի սոց­ցան­ցա­յին էջե­րը, ապա զար­ման­քով այդ­տեղ տես­նում էին լի­քը այն­պի­սի տե­ղե­կատ­վու­թյուն, որ քիչ էր մնում գլուխ­նե­րը բռնե­ին: 

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА