ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աղանդավորական երկու կազմակերպություն արդեն մտել է սահմանամերձ զորամաս»

14.02.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Աղանդավորական երկու կազմակերպություն արդեն մտել է սահմանամերձ զորամաս»

N զորամասի թերթի լրագրող ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ ահազանգում է, որ աղանդավորական երկու կազմակերպություն արդեն մտել է սահմանամերձ զորամաս:

«Գենոցիդն ինչու մերժվեց…». Ռուզան Ասատրյան

«Վերջերս, երբ կատարվում էր ԲԿ դրոշի հանձնման-ընդունման արարողությունը, ծառայողներից մեկը մոտեցավ ինձ եւ ԲԿ ավագ գնդերեցին ու ասաց՝ աղանդավորներ էին եկել N զորամաս՝«իրենց ,հոր» գլխավորությամբ: Պարզվեց՝ ավետարանչականներն էին եւ եհովականները: Առաջին պահին՝ անհավատալի թվաց, բայց ծառայողն իր աչքով էր տեսել, վստահելի եւ լուրջ անձ: Բարեբախտաբար, նա ճանաչել է աղանդի գլխավորին, որոշ եհովականի: Հարցնում է գնդերեցին՝ թույլատրելի՞ է նրանց մուտքը զորքի մեջ:

Ես ու գնդերեցը համարյա միասին ասացինք՝ իհարկե՝ ոչ եւ... ժամանակ չկար ասվածի հետեւից ընկնելու...Հարցը ոչ միայն նրանց զորք թափանցելու մասին է, նաեւ՝ ո՞վ է թույլատրել զորամասի դարպասն անցնել: Գուցե ներկայացել են որպես բարեգործական ընկերություն, հասարակական կազմակերպություն, կամ գուցե ինչ-որ փաստաթուղթ են ցույց տվել… մուտքը չարգելող փաստաթուղթ… Ո՜նց են հարմարեցրել պահը...եւ անմիջապես սողոսկել… սա ամեն ինչ ասում է…Հրամանատարը դե ֆակտո, դե յուրե չկար, նորն էլ՝ նույնը…»,- պատմում է Ս. Բաբաջանյանը:

Նա նաեւ հիշեցնում է, որ Հայաստանի խորհրդարանն առաջիկայում պետք է կատարի հերթական ,տնային առաջադրանքը»՝ ընդունելով Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք, որի նախագիծն արդեն պատրաստ է. «Նոր օրենքի ընդունումը մտնում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ: Այս փոփոխություններով էականորեն ընդլայնվելու է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ինչ-որ չափով սահմանափակելով պետության դերը միջամտելու կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Կրոնական միավորումներին հնարավորություն է տրվում մտնել ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլ անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА