ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ԵՆ, ՄԵՆԱԿ ԴՆԹ-ՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼ»

14.02.2018 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ԵՆ, ՄԵՆԱԿ ԴՆԹ-ՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼ»

Մերձմոսկվայում կործանված Ան-148 ինքնաթիռում զոհված մեր հայրենակից 47-ամյա Վարսիկ Սեւոյանը, ով Սանկտ Պետերբուրգից Մոսկվայով հայրենի Օրսկ էր վերադառնում, ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից էր եւ հարս էր գնացել հարեւան Զոլաքար համայնք: «Էնքան բարի էր, կամեցող, կրթվածության մասին էլ չեմ խոսում: Մեր հարսն ուրիշ էր, ով իմանար, որ էսօր սգալու ենք մեր ժպտերես Վարսիկի մահը... Ախպերս էս դաժանությանը չի դիմանա, չէ...»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով ողբերգությանը, ասաց Վարսենիկի տեգրը` Իշխանը: Ապա խորը շունչ քաշելով՝ հիշեց եղբոր ընտանիքի Հայաստանից Օրսկ տեղափոխվելը.

«Երկիր ծիրանին» ավագանու նիստին եկել էր կոյուղաջրերով «զինված» (Տեսանյութ)

Շատ կապված էր հայրենի Վարդենիկ գյուղի հետ, հիշում եմ` ոնց էր Վարսիկը արցունքն աչքերին ապրուստը հավաքում, որ տեղափոխվեն արտերկիր: Ասում էր. «Տենաս մի օր կլինի, որ էնքան կարողանանք աշխատել, որ էլի վերադառնանք մեր հայրենի գյուղ ու հանգիստ խղճով ապրենք մեր երկրում»: Եղբայրս էլ, կինն էլ շատ կապված էին մեր գյուղի հետ, անընդհատ գնում-գալիս էին: Հիշում եմ` 1996 թվականն էր, եղբայրս գնաց Ռուսաստան՝ կաղամբի մեծածախ վաճառք իրականացնելու: Նրա գործերը հաջողվեցին, որոշեց մնալ ու էնտեղ ապրուստի միջոց հայթայթել: Հետո տեսավ, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, կանչեց ընտանիքին: Ու էդպես, մի քանի ամսվա մեջ, որոշեցին մշտական բնակության մեկնել Օրսկ: Եղբայրս աշխատասեր էր, չէր նայում ոնց, ինչ, ցանկացած աշխատանք էլ անում էր, որ ընտանիքը դրսում մի բանի կարիք չզգա: Թեպետ վիճակները էնտեղ շատ լավ էր, բայց Վարսիկն անընդհատ ասում էր՝ ուր է, հենց Հայաստանի վիճակը լավանա, հետ ենք գալու, մեր երկրից լավ տեղ մեկ է՝ չկա:

Ունեն երկու երեխա, մի թոռ: Տղան` Արամը, Կրասնոդարում էր, իսկ աղջիկն ամուսնացել էր Պետերբուրգում` հայ ընտանիքի հարս էր: Ընտանիքով գնացել էին աղջկան տեսնելու` մահանան. առիթը Նոր տարին էր, բայց մի ամսից ավել մնացին: Էդ դեպքի օրն էլ Վարսիկը գնացել էր Մոսկվա, որ էնտեղից թռնի Օրսկ, ու... Դեպքի մասին առաջինը սոցցանցերից իմացել է տղան` Արամը, իսկ Օրսկի օդանավակայանում սպասում էր մյուս եղբորս տղան, որ դիմավորի Վարսիկին: Ինքն էլ օդանավակայանում է լսում, որ թռիչքից չորս րոպե անց ինքնաթիռը կորել է ռադարից, ու էդպես...

Եղբայրս ահավոր վիճակում է, զանգում ենք, ուզում ենք մի նորություն ունենալ, բայց հետը խոսել չի լինում, մենակ լացի ձայն ենք լսում: Հովհաննեսը (նկատի ունի Վարսիկ Սեւոյանի ամուսնուն. - Հեղ.) չի հավատում, որ կինն էլ չկա, անընդհատ մենակ մի բան է կրկնում. «Վարսիկս չէր կարա ինձ մենակ թողներ, ինքը կենդանի է, ես չեմ հավատում, որ Վարսիկիս հետ կյանքը կարար էսքան դաժան լիներ», բայց..

Ախր շատ լավ աղջիկ էր մեր հարսը, բարձրագույն կրթություն ուներ, մասնագիտությամբ մանկաբարձ էր, բոլորի հարային հասնող...

- Հայաստանո՞ւմ եք հուղարկավորելու:

- Անպայման, բայց հլը թող գտնեն մարմինը, դեռ նորություն չկա, սպասում են ԴՆԹ անալիզների պատասխաններին: Մարմինները անճանաչելի են, մենակ ԴՆԹ-ով կարելի է ճանաչել: Սպասում ենք, որ մարմինը տան, որ կարողանանք հայրենիք բերել, մեր հարսին իր հայրենի գյուղում հուղարկավորենք: Ճակատագրի դաժան խաղ էր, երեխեքն ասում են, որ էդ օրը մի տեսակ անսովոր ուրախ էր, ժպիտով... Էդպես էլ կհիշենք մեր հարսին` կամեցող, ժպտերես, հասնող:

«Չնայած առկա խնդիրներին մեր հիվանդանոցը այսօր էլ պրակտիկորեն  մատուցում է բոլոր բժշկական ծառայությունները»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА