ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»

14.02.2018 23:00 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»

«Էվերթոնի» դեմ տնային խաղում լոնդոնյան «Արսենալի» խաղն ինչքան որ հաջող ստացվեց Հենրիխ Մխիթարյանի համար, նույնքան անհաջող էր դրան հաջորդած «Տոտենհեմի» դեմ խաղը: Եվ, բնական է, խաղից մի քանի օր անց էլ քննադատությունը չի դադարում, թեեւ այն ուղղված էր նաեւ թիմի մյուս առաջատարներին:

Այսօր լաց եղա կյանքում առաջին անգամ. Մեդվեդևա (լուսանկարներ)

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Լիամ Բրեյդին բավական կտրուկ է արտահայտվել այս կապակցությամբ. «Նրանք սարսափելի էին: Մխիթարյանը բոլոր հնարավոր սխալները թույլ տվեց, երբ գնդակով էր: Օբամեյանգը չկարողացավ ինչ-որ բան անել, իսկ Օզիլը բոլորովին աննկատ էր»,- Բրեյդիի խոսքերն է մեջբերում «Dailycannon»-ը: «Mirror»-ի փորձագետ Ջոն Կրոսի կարծիքը եւս նույն ոճով է. ««Տոտենհեմի» դեմ խաղում Մխիթարյանը կարծես անտեսանելի լիներ: Նա ոչնչով աչքի չընկավ: Երբ «Արսենալը» ձեռք բերեց Մխիթարյանին, բոլորս նշում էինք, որ նա ավելի շատ է համապատասխանում «Արսենալի» հարձակողական, քան ՄՅՈՒ-ի պաշտպանողական ֆուտբոլին: Սակայն, եթե ֆուտբոլիստը չի պաշտպանվում, ապա նա նույնքան վատ է խաղում թե՛ «Արսենալում», թե՛ ՄՅՈՒ-ում»: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի կարծիքով էլ՝ Օբամեյանգն ու Մխիթարյանը չեն կարողանալու օգնել լոնդոնյան թիմին՝ հաղթահարել խաղային ճգնաժամը, քանի որ ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը պաշտպանվել չգիտեն:

«DailyMail»-ը Մխիթարյանի մասին գրել է. «Նախորդ շաբաթ «Էվերթոնը» հարմարավետ պայմաններ ապահովեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի եւ Հենրիխ Մխիթարյանի համար: Սա արդեն ավելի իրատեսական գնահատական էր ակումբի ձեռքբերումներին»: Իսկ «Football London»-ը Մխիթարյանի ելույթը հիսաթափեցնող է անվանել:

Անշուշտ, հրաշքների սպասել չի կարելի: Նախ Մխիթարյանն էլ, Օբամեյանգն էլ, անկախ այն բանից, որ խաղացել են միասին այլ ակումբում, լոնդոնյան թիմում ադապտացվելու կարիք ունեն: Բացի այդ, նորություն չենք ասի` ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ 11 ֆուտբոլիստներ հավասարապես պետք է լավագույնն անեն խաղադաշտում, որպեսզի, այսպես ասած, մեխանիզմը անխափան գործի եւ արդյունք տա: Մեծարանքի կամ քննադատությունների ալիք բարձրացնելու համար ամեն դեպքում դեռ շատ շուտ է: «Արսենալը», իհարկե, Պրեմիեր լիգայի արդյունքներով Չեմպիոնների լիգայում հայտնվելու հույս չունի, բայց գոնե կարող է փորձել դա անել Եվրոպա լիգան հաղթելու միջոցով: Ի դեպ, այս առնչությամբ Արսեն Վենգերը ուշագրավ կարծիք է հայտնել. «ՉԼ-ին ԵԼ-ի միջոցով որակավորվելու երկրպագուն չեմ: Ինձ թվում է, որ դա սխալ է: Սակայն եթե կա այդպիսի հնարավորություն, պետք է փորձենք»: Նույն կարծիքին է «Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը. ««Արսենալը» պետք է կենտրոնանա Եվրոպա լիգայի վրա, քանի որ Անգլիայի առաջնության լավագույն քառյակում նրանք տեղ չեն գտնի»:

Հայ բռնցքամարտիկը հաղթել է առաջին մենամարտում. Ստրանջա-2018

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА