ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը եւս 6 հազար եվրոյով կհարստացնի ՄԻԵԴ-ին

14.02.2018 22:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանը եւս 6 հազար եվրոյով կհարստացնի ՄԻԵԴ-ին

Այս շաբաթ կառավարության օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը վեց հազար եվրո գումար հատկացնելուն: Պարզվում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մաթեւոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ արդարադատության նախարարությանը այս տարվա առաջին եռամսյակում պետք է հատկացվի 6000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Մարգարիտ Եսայանը վարչապետի պաշտոնի՞ է հավակնում

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի դիմումատու Մաթեւոսյանը պնդել է, որ Կապանի ռազմական ոստիկանության բաժանմունքում գտնվելու ընթացքում խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի` հավելելով, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքի պնդումների առնչությամբ իշխանությունները չեն իրականացրել ադյունավետ քննություն: Իսկ Եվրոպական դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են ադյունավետ քննության իրականացումը` հաստատելով դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3–րդ հոդվածով սահմանված դատավարական իրավունքների խախտում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА