ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի հայրը մեկնաբանել է նրա ազգանվան փոփոխությունը

28.02.2018 11:26 ՍՊՈՐՏ
Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի հայրը մեկնաբանել է նրա ազգանվան փոփոխությունը

Փհենչհանի Օլիմպիական խաղերում երկու արծաթե մեդալի արժանացած ռուսաստանցի գեղասահորդուհու՝ Եվգենյա Մեդվեդևայի հայրը՝ Արմեն Բաբասյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում պատմել է, որ դուստրն իր համաձայնությամբ է փոխել  հայկական ազգանունը՝ վերցրելով իր տատի օրիորդական ազգանունը:

«Ազգանվան փոփոխությունը տեղի է ունեցել բացառապես իմ համաձայնությամբ, և այն պահին այդ որոշումը ճիշտ էր: Ինչ-որ պատճառներ կամ պատմություններ փնտրելն անիմաստ է: Դրանք պարզապես չկան»,- ընդգծել է Մեդվեդևայի հայրը, որը խոսել է նաև նրա մոր հետ իր ամուսնալուծության մասին: Հայտնի է, որ Մեդվեդևայի մայրը՝ Ժաննա Դեվյատովան, նույնպես գեղասահորդուհի է եղել:  

Արմեն Բաբասյանի խոսքով՝ անկախ ամուսնալուծության փաստից՝ ինքը հաճախ է շփվում նախկին կնոջ հետ դստերը վերաբերող հարցերի շուրջ:Երիտասարդ մարզուհու հաջողության թալիսմանը հայրը համարում է խաչը, որը նա մկրտության պահից ի վեր մշտապես կրում է:

Արմեն Բաբասյանը, ով մասնագիտության նկարիչ է, նշել է, որ դուստրը մանուկ հասակից հետաքրքրվում է նկարչությամբ և նրա նկարների փոքր հավաքածուն իր մոտ է գտնվում:

Նա շեշտել է նաև, որ Եվգենյայի հաջողություններով հատկապես հպարտանում են Հայաստանում՝ նրան անվանելով Եվգենյա Մեդվեդևա (Բաբասյան):

Հիշեցնենք, որ 18-ամյա մարզուհին 2015-2017 թվականներին դարձել է գեղասահքի Ռուսաստանի, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի:

«Ռեալը» խաղը կառուցում է նրա շուրջ, եւ կարեւոր է Ռոնալդուին ազատություն չտալը.Բոատենգ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА