КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 25. 04. 2018 : :
Ըստ միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ.
«Մի քանի օր շարունակ ինձ հարցնում են պառլամենտական պատվիրակության` ԱՄՆ այցի մասին` տալով խայտաբղետ գնահատականներ: Նախ` այցն առանձնահատուկ էր նրանով, որ պատվիրակության կազմում ներկայացված էին խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Միաժամանակ ներգրավված էին փոխխոսնակը (հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարը), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Կարեւոր էր ՀՅԴ ներգրավվածությունը, քանի որ կուսակցությունը Վաշինգտոնում ազդեցություն ունի: Օրակարգը հարուստ էր: Վերջին անգամ այսպիսի հարուստ օրակարգով 90-ականներին էր այց եղել: Փաստը մնում է փաստ, որ Թրամփի վարչակազմի օրոք ամենաբարձրաստիճան այցն է Հայաստանից ԱՄՆ: Եվս մեկ կարեւոր մի բան. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այցի կազմակերպմանը չի խանգարել: Օժանդակել է: Այնպես որ, շրջանառության մեջ դրված այդ թեզն իրականության հետ կապ չունի: Իսկ հանդիպումները (օրենսդիր, գործադիր, ԱԱԽ, ուղեղային կենտրոններ, համայնք) նույնպես չափազանց օգտակար էին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ