ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ կարծում, որ 45 տարեկանում նման եմ մարդու, ով հավատում է հեքիաթների»

16.03.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Չեմ կարծում, որ 45 տարեկանում նման եմ մարդու, ով հավատում է հեքիաթների»

ՀՀ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Նախագծով առաջարկվում է մի շարք սահմանափակումներ հաստատել տարբեր անձանց համար` ընտրությունների ժամանակ ոմանց իրավունքները սահմանափակելով, ոմանց էլ ընդհանրապես արգելելով մասնակցել քարոզչությանը, օրինակ` դատավորներին ու դատախազներին:

«Ահազանգում եւ իրավաբանական աջակցություն էին խնդրում ուսանողների հարազատները»

Սակայն, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ շեշտեց, որ դատավորների ու դատախազների հետ միասին պետք է նաեւ մանկավարժներին արգելել առհասարակ քարոզչությամբ զբաղվել, այնինչ մանկավարժներին դա թույլատրվելու է, սակայն պայմանով, որ զբաղվեն դրանով աշխատանքից հետո:

«Դասերից հետո մանկավարժը չի դառնում Ձմեռ պապ կամ Ձյունանուշ: Որպես ի՞նչ են ծնողին կանչում: Զանգում, ասում են` դասատուն է կամ դպրոցի տնօրենն է, թող ներկայանան: Չեմ կարծում, որ 45 տարեկանում նման եմ մարդու, ով հավատում է հեքիաթների»,- վրդովվեց պատգամավորը: Չուշացավ նաեւ հանձնաժողովի նախագահ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ պատասխանը. «Նման զանգերի դեպքում ծնողը պարտավորություն չի ունենա, իբրեւ քաղաքացի էլ ինքը կցանկանա` կգնա, չի ցանկանա`չի գնա: Իսկ եթե տնօրենին ընկալում են հարազատ անձ, դա յուրաքանչյուրի սուբյեկտիվ որոշելիքն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА