ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գործող նախագահը 99 տոկոսով վաղվա վարչապետն է լինելու»

16.03.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գործող նախագահը 99 տոկոսով վաղվա վարչապետն է լինելու»

Ազգային ժողովում ապրիլի 17-ին նախատեսված բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետի ընտրությանն ընդառաջ` օր օրի ավելի են ակտիվանում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Ընդ որում` այդ ակտիվությունն ավելի հաճախ դրսեւորվում է ոչ թե իշխանության, այլ միմյանց դեմ: Այս եւ ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իր առանձնատան սեփականության իրավունքից

«ԵԼՔԸ» ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼ»

–Պարոն Ղազարյան, երեկ հայտնի դարձավ, որ անկախ «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունների տրամադրվածությունից, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով պատրաստվում ապրիլի սկզբին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Կարելի՞ է ասել, որ սկիզբ է դրվում «Ելքի» փլուզման:

– Դեռեւս չենք կարող կանխատեսել, որ «Ելք» դաշինքը կփլուզվի, համենայնդեպս` մոտ չէ այդ փլուզումը: Բայց, ի վերջո, երբ ոչինչի չհասնեն, նման քայլերը կհանգեցնեն դրան: Իհարկե, չգիտեմ` իրենք սա ինքնանպատակ են անում, ինչ-որ ձեւական բնույթ է այն կրում, թե ցանկանում են լուրջ փոփոխություն մտցնել, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ, ըստ իս, նման բան հիմա տեղի չի ունենա: Այն շատ ավելի ուշ կլինի, երբ անելիք չլինի: Այս ձեւական բնույթ կրող գործողություններից հետո` հասարակությունը պետք է կարողանա հասկանալ, որ «Ելքը» գործում է ինքնանպատակ կամ ոչ ադեկվատ գործողությունների միջոցով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել:

– «Ելքի» վարչապետի թեկնածու էր դիտարկվում Նիկոլ Փաշինյանը: Գուցե, այս պաշտո՞նը չեն կարողանում իրար մեջ կիսել, կամ իսկապե՞ս իշխանափոխության լուրջ մտադրություն ունեն, ինչին դեմ է «Ելքի» մի հատվածը:

– Իրականում` ոչ մեկն է, ոչ` մյուսը, որովհետեւ չի կարող այդ դաշինքը իշխանության լուրջ հայտ ներկայացնել` այնտեղի քաղաքական գործիչներին քիչ, թե շատ, հայ հասարակությունը լավ է ճանաչում: Ինչ վերաբերում է վարչապետին, իրենք հստակ գիտեն, որ վարչապետի թեկնածությունը իշխող ուժն է առաջադրելու կամ տվյալ պարագայում` կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, այսինքն` այդ թիմից է լինելու ապագա վարչապետը: Այնպես որ, բացառվում է այլընտրանքի գաղափարը: Իսկ ինչ վերաբերում է իշխանափոխությանը, այս փուլում պարզապես մի առիթ է ստեղծվել, եւ փորձում են այն որսալ ու փողոց դուրս գալ, հասարակության մեջ կարծիք փոխել կամ ձեւավորել: Այս ամենը բնական է, եւ ընդդիմության քայլերից մեկն էլ դա պետք է լինի, ինչը անում են: Սա քաղաքագիտական տեսանկյունից դասական օրինակ է:

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՉ ՄԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»

–Վերջին շրջանում ակտիվացել են նաեւ արտախորհրդարանական ուժերը` «Հանուն Հայաստանի ճակատ» կազմելով: Տեսնո՞ւմ եք իրական հիմքեր, որ կկարողանան ինչ-ինչ քաղաքական դեմքեր իրար կողքի կանգնել ու օրակարգ թելադրել:

Վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը

– Այդ հնարավորությունն իրենք սպառել են: Այն ուժերը, որոնք արտախորհրդարանական էին եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ավելի լուրջ հայտ ներկայացրին, քվեարկության արդյունքում տեսան, որ իրենք հասարակության մեջ ոչ մի վստահություն չունեն: Հասարակութունը լավ էլ հիշում է, հիմա անուններ չտամ, բայց ինչպես գիտեք, նրանց մի մասը քաղաքական դաշտից իսպառ հեռացավ: Իսկ ովքեր էլ որ մնացել են, կնմանվեն կա՛մ ծաղրածուների, կա՛մ էլ կմնան այնպիսին, ինչպիսին կան, ու հասարակության կողմից չեն արժանանա ուշադրության:

«ԿՈՄՊՐՈՄԻՍՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՑՎԱԾ Է»` ՆԱԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՐՑՈՒՄ

–Անդրադառնանք նաեւ վարչապետի հնարավոր թեկնածուին: Այս օրերին մամուլում լայնորեն շրջանառվում է, թե ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե կստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը, այլ, օրինակ, պաշտպանության նախարարի: Որքանո՞վ եք սա իրատեսական տարբերակ համարում:

– Իրատեսական չեմ համարում, իմ կարծիքով` գործող նախագահը 99 տոկոսով վաղվա վարչապետն է լինելու:

– Իսկ վարչապետի ընտրության հարցում գործ կունենանք «Ծառուկյան» ընդդիմադի՞ր խմբակցության հետ, թե՞ նրանք կրկին կոմպրոմիսի կգան իշխանության հետ, ինչպես եղավ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ: 

– Այսօր հստակ կարելի է ասել, որ կոմպրոմիսն արդեն ստացված է: Նույնիսկ ավելին` դրա նախադրյալներն արդեն աշնանը կային, ու ձմռան եւ գարնան ընթացքում այդ կոմպրոմիսը մնացել է:

«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԻՐՔԵՐԻՑ

–Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, նոր կառավարությունը կրկին կձեւավորվի կոալիցիոն գործընկերների՞ց` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների՞ց, թե՞ հնարավոր է համազգային համաձայություն կառավարություն լինի, որում ներգրավված կլինեն դեմքեր նաեւ «Ծառուկյան» դաշինքից:

– Չի կարելի բացառել, թեպետ այդտեղ օբյեկտիվորեն մեկ այլ խնդիր է առաջանում: Մեր խորհրդարանական համակարգում ընդդիմության քվեները խորհրդարանում ավելի նվազ չպետք է լինեն` այսօր Ազգային ժողովում գործող ընդդիմությունից: Հետեւաբար, հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքը մնա ընդդիմության կարգավիճակում:

– Մնա ընդդիմության կարգավիճակում, բայց նաեւ կադրեր ունենա ապագա կառավարությունո՞ւմ:

– Չեմ բացառում, որովհետեւ իրականում մենք արդեն գիտենք, որ կա հստակ մեկ նախարարություն, որը գտնվում է «Ծառուկյան» դաշինքի ենթակայության ներքո` ի դեմս Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության: Հնարավոր է` նման մեկ այլ լծակ էլ ունենա «Ծառուկյան» դաշինքը, բայց որպես պատգամավորական խմբակցություն` նրանք շարունակելու են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА