ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՌՈՒՅՑ. ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ

16.03.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՌՈՒՅՑ. ՂԵԿԱՎԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ

Օրերս փաստաբան Արա Ղազարյանը, որը մեզ անհայտ դրդապատճառներով հետեւողականորեն պաշտպանում է դեստրուկտիվ փոքրամասնությունների շահերը, հանդես է եկել հոդվածով, որտեղ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է ընդդեմ «Իրավունք» թերթի եւ լրագրող Հովհաննես Գալաջյանի` 16 քաղաքացիների գործով գանգատը: Այն, ըստ հոդվածի, կոմունիկացվել է Եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածներով` անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), խտրականության (հոդված 14) եւ իրավունքների չարաշահման արգելքի (հոդված 17): Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի «Եվրատեսիլ» մրցույթին Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը, ով ֆիզիոլոգիապես տղամարդ է, սակայն ներկայացավ կնոջ կերպարով` չսափրված դեմքով, կամ ինչպես ինքն է ասել «մորուքով կին», համացանցում, այդ թվում` հայաստանյան մեծ քննարկման, քննադատության առիթ հանդիսացավ: Հայ երգչուհիներ, քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանները իրենց բացասական կարծիքն էին հայտնել վերջինիս կերպարի վերաբերյալ, որի արդյունքում հենց Արշակյաններ քույրերը անշնորհք որակավորումներով տեղեկատվական հալածանքի ենթարկվեցին, ամենայն հավանականությամբ` ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կամ դրանց համակիրների կողմից, որոնց նպատակն էր հարկադրել քույրերին հրաժարվել իրենց կարծիքից: Արշակյան քույրերին եղան նաեւ պաշտպանողներ, որոնց շարքում էր նաեւ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, ով, ընդամենը, պաշտպանել էր վերջիններիս խոսքի ազատությունը: Համացանցում ծավալված թրոլլինգը ստիպեց, որպեսզի հոդվածներ գրվեն այդ թեմաներով: Լույս տեսավ նաեւ հոդված 17.05.2014թ. Iravunk.com էլեկտրոնային կայքում` «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» վերնագրով, որի հեղինակը Հովհաննես Գալաջյանն էր: Սա անչափ զայրացրեց ոմանց, որի արդյունքում քաղաքացիական հայց ներկայացվեց դատարան: Նշենք, որ թերթը եւ խմբագիրը իրավացի ճանաչվեցին հայաստանյան բոլոր դատական ատյաններով` «ԼԳԲՏ լոբբիստներն ընդդեմ «Իրավունք» թերթի» վերտառությամբ գործի առնչությամբ: Թերթի խմբագրի եւ թերթի շահերը այդ տարիներին պաշտպանում էր «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Ուստի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոմունիկացիայի եւ ընդդեմ «Իրավունք» թերթի ու գլխավոր խմբագրի` Հովհաննես Գալաջյանի ուղղված գործի առնչույթամբ զրուցեցինք փաստաբանի հետ:

Մարդու ֆինանսական հաջողությունը կախված է ուղեղի կառուցվածքից

- Պարոն Բաղդասարյան, ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեմ համարում բացարձակ մի կառույց, ավելին, տվյալ դատարանի կողմից հենց իրենք են խախտում կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքը` ինչպես ողջամիտ ժամկետներում լսելու եւ դատական ակտ հրապարակելու, այնպես էլ կրկնակի ստանդարտներով են ղեկավարվում: Վերջերս էլ Եվրոպական դատարանը դիրքորոշում հայտնեց մի հայտնի գործով, երբ եվրոպական պետություններից մեկը, հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, իր ներպետական օրենքներով արգելել էր, որպեսզի երկրի ներսում քննարկման թեմա դարձնեն եւ ժխտեն ցեղասպանության փաստը, որի արդյունքում պատասխանատվության էր ենթարկել ազգությամբ մի թուրքի, որը ազգապիտակ էր դրել ցեղասպանությանը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ամրագրեց այն փաստը, որ, այո, այդ անձն ունի կարծիք հայտնելու իրավունք, եւ իրավունք չունեին ներպետական օրենքներով նրան պատասխանատվության ենթարկել: Մյուս դրվագով, ինչը վերաբերում է Հոլոքոստին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է ուղղակի հայտնում, որ դա քննարկման ենթակա չէ: Ահավասիկ, այդ դատարանը հանդես է գալիս կրկնակի ստանդարտներով: Էլ չեմ խոսում, որ մարդիկ տասնյակ տարիներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ունեն գործեր եւ սպասում են դրանց հանգուցալուծմանը: Ահա սա է Եվրոպական դատարանը, եւ մեկ անգամ եւս փաստում եմ, որ այն չի կարող բացարձակ լինել, եւ կարծես սպառում է իրեն այդ դատարանը, թեպետ միեւնույն ժամանակ իրենք ամրագրում են, որ չունեն ալտերնատիվ մի նման ատյան: Կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի վերանայվեն այդ սկզբունքները եւ բացառվեն երկակի ստանդարտները:

– Եթե խոսենք «Իրավունք» թերթի եւ նրա խմբագրի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու հարցից, ապա ի՞նչ նրբություններ եք այդտեղ նկատում:

– Այնպիսի տպավորություն է, որ կարծես Հովհաննես Գալաջյանը բան ու գործ թողած` հրապարակում է ցուցակ, որով իբրեւ ասում է` չընդունեք նրանց գործի: Մինչդեռ իրավունքը ճիշտ իրացնելու համար պետք է գնալ ակունքներ: Իսկ ինչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել հետեւյալը, որ քույր Արշակյանները իրենց կարծիքն են հայտնել Կոնչիտայի կերպարի վերաբերյալ, որի իրավունքն ունեին, եւ համացանցում մի ամբողջ բանակ, բառի ուղիղ իմաստով, հարձակվում է երգչուհիների վրա: Այսինքն, եթե անձը կարծիք է հայտնում, եւ իրեն սկսում են մեղադրել այն անձինք, ովքեր հենց Կոնչիտայի կերպարի կրողներն են, համակրում կամ ընդունում են իրեն, դա նշանակում է, որ Հ. Գալաջյան խմբագիրը, կամ քաղաքացին պետք է լո՞ւռ մնար: Եվ հենց դա է եղել պատճառը, որ հայտնել է կարծիք սահմանված կարգով եւ չարգելված եղանակով: Այո՛, անձը իրավունք ունի վարվել այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, մինչեւ այն պահը, որով նա չի խախտում դիմացինի իրավունքը: Բացի այդ, եթե քաղաքացին գտնում է, որ դիմացինի պահվածքը, վարքը հարիր չէ իր պատկերացումներով քաղաքակիրթ աշխարհի անձի չափանիշներին, դա դեռ չի նշանակում, որ մյուս կողմը պետք է, այսպես ասած, ոհմակային ձեւով հարձակվի, փորձի «կոտրել», որպեսզի կարծիք փոխելու հարկադրի: Այսինքն` ի՞նչ են ցանկանում նման դեպքում, վա՞խ սերմանել: Հետո փորձում են հրամցնել հետեւյալ իրավանորմը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում ամրագրել այն փաստը, որ չպետք է ասել հոմոսեքսուալիստ, արվամոլ, այլ պետք է ասել նույնասեռական: Կներեք, բայց ոչ մի դատարան չի կարող պարտադրել ասել մի բան, որը նույնիսկ եթե որեւէ անձ գտնում է, որ կարծիքը ոչ իրավաչափ է: Մասնավորապես, եթե Աստվածաշնչում գրված է արվամոլ բառը եւ բացասական է մեկնաբանվում տվյալ գործով կրողների նկատմամբ, դա նշանակում է, որ քաղաքացին իրավունք ունի օգտագործելու այդ բառը, եւ կարող եմ կարծիք ունենալ, որ արվամոլը ոչ թե անձի իրավունքն է այդպիսին լինելու, այլ, իմ սուբյեկտիվ կարծիքով, դա անձի հիվանդություն է եւ ենթակա է բուժման: Եթե անձը հայտարարում է, որ նույնասեռական է, ապա պետք է նաեւ ստուգել` վերջինիս առողջության հետ կապված աղերսներ կա՞ն, թե՞ ոչ, ավելին, ոչ թե հայտնվեն մի 10 գրանտածիծ կազմակերպություններ եւ ասեն` ձեռք չտաք, դա իրենց իրավունքն է:

5 զգացմունք, որոնք տղամարդուն ստիպում են ընտրել կնոջը

– Պարոն Բաղդասարյան, տեղյակ եք, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանը եվրոպական ընտանիքի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրեց: Ձեր կարծիքով, որքանո՞վ այն դրական կամ բացասական կազդի «Իրավունք» թերթի եւ խմբագրի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթ ընդունված գործին:

– Ո՛չ առավելություն եւ ո՛չ էլ թերություն եմ տեսնում: Հիշենք, որ Հայաստանը դեռեւս 2001 թվականից մաս էր կազմում այս գործառույթների, եւ նախորդ տարվա միջպետական պայմանագիրը ո՛չ դրական եւ ո՛չ էլ բացասական ազդեցություն չի կարող ունենալ: Բայց միեւնույն ժամանակ ունեմ մտավախություն, որ եվրոպական մի շարք կառույցներ ուղղակի կարող են պարտադրել, հրամցնել այնպիսի «արժեքներ», որը չարիք է բերում տվյալ պետությանը, կարող են պարտադրել, որպեսզի այն ստորագրի Հայաստանը: Այդ հարթության վրա, կարծում եմ, իշխանություններն ու հասարակությունը ուշադիր պիտի լինեն եւ հարկ եղած դեպքում նաեւ ընդվզեն: Ցանկանում եմ մի թարմ օրինակ հիշեցնել, երբ Հռոմի պապը պետք է Վատիկանի քաղաքապետ նշանակեր, նա իմանալով թեկնածուի սեռական կողմնորոշումը, պարզապես չհամաձայնեց նրա նշանակումը այդ պաշտոնին: Նա հասկացավ, որ տվյալ թեկնածուի արժեքային համակարգը պետք է այլ լինի: Կարծում եմ, որ նման քաղաքականությամբ պետք է շարժվի թե՛ Եվրոպան, եւ թե՛ Հայաստանը:

«ԵԹԵ 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՍԵԻՆ, ՈՐ ԵՍ ԿԴԱՌՆԱՄ «ՄՈՐՈՒՔԱՎՈՐ ՏԻԿԻՆ», ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ ԲՈՒԺՎԵԼ»

Ի դեպ, նշենք, որ Կոնչիտա Վուրստը, նույն ինքը Թոմաս Նոյվիրթը, բրիտանական հեռուստաընկերություններից մեկի եթերում անկեղծացել էր եւ ասել, որ ընդամենը 10 տարի առաջ չէր էլ պատկերացնի, որ հայտնի կդառնա «մորուքով կնոջ» կերպարով, ավելին` կհաղթի Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթում: Նրա խոսքով` «մորուքով կնոջ» գաղափարն իր գլխում ծագել է հետապնդման պատճառով, որին ենթարկվել էր դպրոցական տարիներին եւ հետագայում: 2011-ին նա սկսեց հայտնվել այդ կնոջ պատկերով` մարդկությանը հանդուրժողականության կոչ անելով:

«Եթե որեւէ մեկն ինձ 10 տարի առաջ ասեր, որ ես կդառնամ մորուքավոր տիկին, եւ դա մարդկանց դուր կգա, ես նրան խորհուրդ կտայի բուժվել»,- ասել է Կոնչիտան հարցազրույցի ժամանակ:

Սոցցանցերից հրաժարվելը մարդուն ավելի երջանիկ է դարձնում. գիտնականներ

Հարցազրույցի վերջում նա կոչով դիմել է երիտասարդ սերնդին. «Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, դրանում վատ բան չկա: Մարդիկ չպետք է ուշադրություն դարձնեն արտաքին տեսքին, հայրենիքին եւ նմանատիպ բաների»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА