ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է

16.03.2018 23:40 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է

«Արսենալում» ընթացիկ մրցաշրջանից հետո կարող են լուրջ փոփոխություններ լինել: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է լրջորեն թարմացնել թիմի կազմը: Ինչպես հաղորդում է «Mirror»-ը, ակումբի գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը կադրային հեղափոխություն է պատրաստում:

Ֆուտբոլում ամենաշատ վաստակող մարզիչներն ու ֆուտբոլիստները

Լոնդոնյան ակումբը գալիք ամռանը փորձելու է ձեռք բերել դարպասապահի, կենտրոնական պաշտպանի եւ կենտրոնական կիսապաշտպանի: «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը եւ «Սթոք Սիթիի» դարպասապահ Ջեք Բաթլենդը լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում են: Հաղորդվում է, որ «զինագործները» կփորձեն ձեռք բերել «Ֆուլհեմի» երիտասարդ պաշտպան Ռայան Սեսենյոնին կամ «Նապոլիի» փորձառու պաշտպան Ֆաուզի Գուլյամին: Կենտրոնական պաշտպանի դիրքի համար «Արսենալի» նշանառության տակ են հայտնվել Կալիդու Կուլիբալին «Նապոլիից» եւ Ջոնի Էվանսը՝ «Վեսթ Բրոմից»: Կիսապաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար «Արսենալը» դիտարկում է Մաքս Մեյերի եւ Ժորժինյոյի տարբերակները: Կազմի այսօրինակ փոփոխությունների արդյունքում, թիմի վերելքային շրջանը կհետաձգվի, բայց հաջողության հասնելու հնարավորություններն ավելի իրատեսական կդառնան:

Իսկ Արսեն Վենգերի ճակատագիրն էլ, ամենայն հավանականությամբ, կախված է Եվրոպա լիգայում «Արսենալի» ելույթներից: Ինքը՝ Վենգերը, իր թիմի հնարավոր հաջողությունները կապում է հիմնականում Մխիթարյան-Օզիլ-Օբամեյանգ եռյակի հետ: «Միլանի»,  ապա՝ ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Ուոթֆորդի» դեմ խաղից հետո Արսեն Վենգերը գովել է հայ ֆուտբոլիստին. «Մխիթարյանը շատ արագ հարմարվեց: Կարծում եմ, որ մեր խաղաոճը համապատասխանում է Մխիթարյանին...»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:

Մխիթարյան-Օբամեյանգ զույգը չի դադարում մնալ ֆուտբոլային մասնագետների ուշադրության կենտրոնում: «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, BBC-ի փորձագետ Մարտին Կիոունն անդրադարձել է «զինագործների» հարձակողական զույգին. «Օբամեյանգն իսկապես շատ կարեւոր է «Արսենալի» համար, եւ այս անգամ նրանք իսկապես ամեն ինչ ճիշտ արեցին: Ամեն ինչ գալիս է առջեւի գծի ֆուտբոլիստներից, երբ նրանց մոտ ամեն ինչ ստացվում է, քեզ հույս են ներշնչում: Մխիթարյանը սկսում է լինել այն ֆուտբոլիստը, ով պահեր է ստեղծում, իսկ Օբամեյանգը միշտ «Ուոթֆորդի» դարպասին էր ուղղված: Նրանք երկուսն էլ արդարացնում են իրենց գինը: Այդ զույգը, որը ստեղծվել է Գերմանիայում, կարծես հեռազգաց լինի...»:

Շնորհակալություն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն էլ իր հերթին է գովեստի խոսքեր ասել Մխիթարյանի հասցեին. «Մխիթարյանը խաղացող է, որի խաղը լավացել է Անգլիա տեղափոխությունից հետո: Նա լավ է պատրաստված ոչ միայն տեխնիկապես, այլեւ բարելավել է իր խաղի արագությունը»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА