ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

16.03.2018 23:50 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

СТАВКИ СДЕЛАНЫ, ГОСПОДА! (ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՖԻՖԱ-ից հայտնում են, որ ով էլ հայկական ֆուտբոլում ներդրումներ անի, մեկ ա, քանի ֆեդերացիայի նախագահը Նեմեց Ռուբոն ա, ֆեդերացիան բուքմեյքերական կանտորայից չի տարբերվի:

 

 

 

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԴԵՖԻՑԻՏ (ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ` ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԵՐԿԵԼԻ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԼԵՐ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Էդ ինչ զուլում երկիր ա, որ Մերկելը չորրորդ անգամ վերարտադրվեց…

 

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ` ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ («ՄԵՐԿԵԼԸ ԻՆՁ ԳԱՐԵՋՈՒՐ Է ԲԵՐԵԼ»` ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Губит людей не пиво, губит людей газ…

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ԱՆԳԼԻԱՅԻՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ  թՀձ-Ի ՆԱԽԿԻՆ ԳՆԴԱՊԵՏԻՆ  ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԳԱԶՈՎ ԹՈՒՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԵՋ ԱՆԳԼԻԱՅԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գնդապետն էլ է մերը, գազն էլ, դու ինչո՞ւ ես մտնում մատի եւ մատանու արանքը:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՆՇԱՆԸ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ գյուլենականների` ինչքան էլ էությամբ աղվես Էրդողանը գայլերի նշան ցույց տա, մեկ ա գայլ չի կարող դառնալ:

 

ԴԱՐՁ Է ԳՆԱՑԵԼ (ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԱՄՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ամուսնությունների պալատից հայտնում են, որ Մարուքյանը հորանց տուն է գնացել, որ ադապտացվի:

 

ՌԵՏՐՈ (ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՉԵՆ ՆՍՏՈՒՄ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Կառավարությունից հայտնում են, որ նախարար Կարայանի հետ հաշվի չեն նստում, քանի որ կառավարությունը չկարողացավ նրանից ստանալ այն` ինչ  ստացավ Օստապ Իբրահիմովիչի մանկության ընկեր Կոլյա Օստենբակենը` իր մանկության ընկերուհի Օլգա Զայոնցից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА