ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոտիվացիոն գրականությունը՝ սեփական երկիրն ավելի լավը դարձնելու միջոց

17.03.2018 17:50 ՄՇԱԿՈՒՅԹ
Մոտիվացիոն գրականությունը՝ սեփական երկիրն ավելի լավը դարձնելու միջոց

Համաշխարհային բեսթսելեր դարձած մոտիվացիոն գրքերը կարող են օգնել ինչ-որ բան փոխել Հայաստանում: Գրքերը ընթերցողին հայերեն թարգմանությամբ ներկայացնելու գլխավոր նպատակն այն է, որ ընթերցասերը, կարդալով դրանք, հասկանա, որ կարող է փոխել սեփական երկիրն ու կյանքը՝ ավելի լավը դարձնելով երկուսն էլ: Հենց այս խնդիրն է հետապնդում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ հայերեն թարգմանելով մոտիվացիոն գրականության բեսթսելերները:

«Հետաքրքիր է՝ հետեւել քաղաքական զարգացումներին». աշխարհահռչակ դիզայները եկել էր ՀՀ նախագահի երդման արարողությանը

Այս մասին ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնում կայացած բիզնես եւ մոտիվացիոն բեսթսելերների ներկայացում-քննարկման ընթացքում նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը. «Շատ կարեւոր է, որ Հայաստանում ներկայացվի նման գրականություն: Այսօր Հայաստանում առկա են բիզնես ստեղծելու եւ արտասահմանյան շուկա դուրս գալու բոլոր նպաստավոր նախադրյալները: Ժամանակն է բիզնես և մոտիվացիոն գրականություն կարդալու, զարգանալու եւ բիզնես սկսելու համար»,-նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրենը:

Միջոցառման շրջանակում մասնավորապես ներկայացվեցին Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը», Ջոնսոնի եւ Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքերը, ինչպես նաեւ Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքները», որը հրատարակվելուն պես դարձել է հայաստանյան բեսթսելեր:

Շավարշ Կարապետյանի խոսքով՝ կարեւոր չէ՝ դու բիզնեսի ղեկավա՞ր ես, թե՞ ոչ: Այս գրքերն օգնում են նաեւ մեզ ինքներս մեզ կառավարել, հասկանալ, փոփոխություններ մտցնել սեփական կյանքում: Եվ հրատարակչության հաջողության գաղտնիքներից է նաեւ այն փաստը, որ աշխատակազմը կիրառում է գրքերում ներկայացված մեթոդները:

«Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանն իր խոսքում ընդգծեց, որ շատ կարեւոր գործ է կատարվել, թարգմանվել են շատ արժեքավոր գրքեր: «Ոչ բոլորն են տիրապետում անգլերենին, եւ սկսնակ ձեռներեցների համար շատ կարևոր է ծանոթանալ նման տիպի գրքերին»,-ներկայացում-քննարկման ընթացքում հատուկ շեշտեց Գեւորգ Վարդանյանը:

Նշենք, որ Քովիի գրքում ներկայացված է սկզբունքակենտրոն մոտեցում`լուծելու անհատական եւ մասնագիտական խնդիրները, օգնելու փոխվել եւ օգտվել փոփոխությունների արդյունքում ստեղծված հնարավորություններից: Time ամսագիրն այն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» կյանքն ու գործը ճիշտ եւ արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր է, համարվում է երբեւէ հրատարակված ամենահաջողակ մենեջմենթի գրքերից: Իսկ «Ո՞ւր է իմ պանիրը» կյանքում եւ բիզնեսում փոփոխություն մտցնելու բոլոր ժամանակների թիվ 1 բեսթսելերն է, կարող է արմատապես փոխել մեր վերաբերմունքը փոփոխության նկատմամբ:

«Չի կարելի ռուս-հայկական գրական կապերը հողի տակ թաղել»

Տասնամյակներ շարունակ այս գրքերը օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական եւ անձնական կյանքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА