ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ֆորմալ առումով Արցախը բանակցային կողմ չէ, բայց նրա ձայնը մշտապես պետք է լսելի լինի բոլորի համար».միջազգայնագետ

17.03.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
 «Ֆորմալ առումով Արցախը բանակցային կողմ չէ, բայց նրա ձայնը մշտապես պետք է լսելի լինի բոլորի համար».միջազգայնագետ

Միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախի հանարապետության նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի կարեւորությանն ու Ադրբեջանի արձագանքին, փաստեց, որ  այս հարցի վերաբերյալ Ադրբեջանի ագրեսիվ մոտեցումը հայկական կողմի համար կանխատեսելի էր, այդ երկիրը միշտ էլ այդպես է արձագանքում այն բոլոր գործընթացներին, որոնք վերաբերում են Արցախին.«Պետք է շարունակենք Արցախը միջազգային հարաբերություններում ներգրավելու ուղղությամբ մեր աշխատանքները եւ ուշադրություն չդարձնենք Ադրբեջանի վրա: ԱՄՆ Արցախի Հանրապետության պատվիրակության այցը մեծ հնարավորություն է, որպեսզի Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ  իր դիրքորոշումը ԱՄՆ-ում հայտնի նաեւ Արցախը: Որովհետեւ ֆորմալ առումով Արցախը բանակցային կողմ չէ, բայց նրա ձայնը մշտապես պետք է լսելի լինի բոլորի համար: Մինսկի խմբի համանախագահները մշտապես ասում են, որ Արցախի բնակչությունը նույնպես պետք է հայտնի իր կարծիքը, երբ գան վերջնական որոշման: Կարծում եմª Բակո Սահակյանի այցի ընթացքում այս հարցերը բարձրացվելու են: ԱՄՆ-ում կոնգրեսը բավականին ազդեցիկ մարմին է եւ որոշակի ազդեցություն ունի գործադիր իշխանության վրա : Այնպես որ, այդ կարեւոր մեսիջները թե՛ օրենսդիրների, թե՛ փորձագետների միջոցով  հասցվելու է նաեւ գործադիր մարմիններին»,-ընդգծեց միջազգայնագետը:

Նորընտիր նախագահի երդման արարողությունն ու բարձր տրամադրությամբ հյուրերը (Ֆոտոշարք)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА