ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիական Ռաքքայում փլատակների տակ դեռևս շարունակում են մնալ խաղաղ բնակիչների ու գրոհայինների հազարավոր մարմիններ. ՌԴ ՊՆ

17.03.2018 15:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական Ռաքքայում փլատակների տակ դեռևս շարունակում են մնալ խաղաղ բնակիչների ու գրոհայինների հազարավոր մարմիններ. ՌԴ ՊՆ

Մի շարք հումանիտար կազմակերպություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի առաքելությունը չեն կարողանում ժամանել սիրիական Ռաքքա՝ ԱՄՆ-ի ստեղծած խոչընդոտների պատճառով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости գործակալությունը:

«ԱՄՆ-ն շարունակում է խոչընդոտել ցանկացած հումանիտար կազմակերպության ներկայացուցիչների ժամանումը Ռաքքա, քաղաք չի կարողանում ժամանել նաև ՄԱԿ-ի առաքելությունը, որը պետք է գնահատի Ռաքքայում հումանիտար ճգնաժամի մասշտաբները, որպեսզի հստակեցվի քաղաքում մնացած բնակչության համար անհրաժեշտ շտապ հումանիտար օգնության ծավալները», - ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Ռաքքայում համեմատաբար անվտանգ են համարվում միայն քաղաքի կենտրոնական հատվածի մի քանի թաղամասեր, մնացած հատվածները շարունակում են վտանգավոր լինել մարդկանց կյանքի համար:Հայտարարության մեջ նաև նշվում է, որ քաղաքում փլատակների տակ շարունակում են մնալ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հրթիռակոծության հետևանքով մահացած հազարավոր խաղաղ բնակիչների ու գրոհայինների մարմիններ, իսկ քաղաքում արդեն նկատվում է վարակիչ հիվանդությունների ալիք, որոնք եղանակի տաքացման հետ կարող են համաճարակի պատճառ դառնալ:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ զորքերը Սիրիայից դուրս կբերի միայն իր նպատակներին հասնելուց հետո

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА