ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ–ին դուր չի գալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների հզորացումը. ռուս քաղաքագետը` Բակո Սահակյանի ԱՄՆ այցի մասին

17.03.2018 20:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ–ին դուր չի գալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների հզորացումը. ռուս քաղաքագետը` Բակո Սահակյանի ԱՄՆ այցի մասին

Ռուսական «Место встречи» հաղորդման ընթացքում ռուս քաղաքագետ Անտոն Խաշյենկոն տեսակետ է հայտնել, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ կարող է լինել Վաշինգտոնի հարվածը Թուրքիային:

Փաշինյանը, այնուամենայնիվ, չի բացառում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը

«Նրանց դուր չի գալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների հզորացումը, նրանց դուր չի գալիս Թուրքիայի և Ադրբեջանի ինքնուրույնությունը և նրանք փորձում են հարվածել հենց այդ կողմից», - ասել է քաղաքագետը:

Գևորգ Միրզայանը նշել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ն պարզապես փորձարկում է Հայաստանի հետ կապված իր ունեցած հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում ընտրվել է նոր նախագահ, ով ունի ակտիվ կապեր Արևմուտքի հետ: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է այժմ օգտագործել հայաստանյան այն քաղաքական ուժերի հատվածին, որը կողմ է առավել արևմտամետ արտաքին քաղաքականություն վարելուն:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА