ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայի քրդերը պատրաստվում են պարտիզանական մարտեր մղել Թուրքիայի զինուժի դեմ. Guardian

19.03.2018 19:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայի քրդերը պատրաստվում են պարտիզանական մարտեր մղել Թուրքիայի զինուժի դեմ. Guardian

Բրիտանական հայտնի «Guardian» պարբերականն անդրադարձել է  Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Աֆրին բնակավայրի գրավման թեմային։

ԱՄՆ պետդեպը չի բացառել, որ թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող է մտցնել՝ C-400 համակարգերի ձեռք բերման դեպքում

Պարբերականը, նշելով, որ թուրքական բանակի ստորաբաժանումներն արդեն վերահսկում են Աֆրին քաղաքի կենտրոնը, շեշտում է, որ այսուհետև Սիրիայի քրդական ուժերը (YPG) սկսելու են պարտիզանական մարտեր մղել, ինչը  աղբյուրի բնութագրմամբ ավելի վտանգավոր է թուրքական կողմի համար։ 

Ընդգծվում է, որ այսուհետև քուրդ զինյալները նոր մարտավարություն են մշակելու հարձակվել Աֆրին ներխուժած Թուրքիայի բանակի ստորաբաժանումների վրա, ապա՝ նահանջել ելման դիրքեր: Ճիշտ այնպես, ինչպես դա անում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները Թուրքիայի ներսում։

«Քրդական ուժերը հայտարարել են, որ իրենք դուրս են գալիս Աֆրինից, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի։  Բայց մյուս կողմից պետք է նշել, որ քրդերը դժվար պայքար մղեցին ժամանակակից զենքերով զինված թշնամու դեմ։»

Աղբյուրի համոզմամբ՝ սրանով Թուրքիայի համար բացվում է նոր ռազմաճակատ հարավային սահմաններում։
Ստեղծված իրավիճակում հավանական է համարվում, որ Սիրիայի քրդերը կսկսեն համագործակցել Սիրիայի կառավարական ուժերի հետ, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետ «այնքան էլ լավ չեն»։

Նշվում է, որ վերջին 18 ամսում Թուրքիայի ռազմական գործողությունները նպատակ ունեին ավելի մեծացնել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող երկու շրջանների՝ Քոբանիի և Ջազիրայի միջև հեռավորությունը: Դրանով կանխվեց նշյալ շրջանների միավորման տեսլականը, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում պաշտոնական Անկարայի համար։

Այս պահի դրությամբ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական 480 կիլոմետրանոց հատվածը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА