ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ հատել է 21 տրլն դոլարի շեմը

19.03.2018 19:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ հատել է 21 տրլն դոլարի շեմը

Ըստ ԱՄՆ ազգային գանձապետարանի տվյալների՝ Թրամփի նախագահության 1 տարվա ընթացքում ԱՄՆ պետական պարտքն ավելացել է՝ հատելով 21 տրլն դոլարի շեմը:
CBS News-ը հայտնում է, որ Թրամփը պարտավորվել էր պետական պարտքը վերացնել 8 տարվա ընթացքում: Այն ժամանակ ԱՄՆ պետպարտքը կազմում էր 19.9 տրլն դոլար:
Աղբյուրը նշում է, որ վերջերս Թրամփը ստորագրել է Կոնգրեսի ընդունած օրինագիծը, համաձայն որի պետպարտքի սահմանափակումը չեղարկվել է,և կառավարությունը մինչև 2019 թվականի մարտի մեկը կարող է անսահմանափակ քանակությամբ գումար վերցնել բյուջեից:
Դաշնային բյուջեի համար պատասխանատու հանձնաժողովի հաշվարկի համաձայն՝ բյուջեի տարեկան պակասորդը եկող տասնամյակում կարող է գերազանցել 21 տրլն դոլարը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ պետպարտքը կարող է ավելանալ:

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА