ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատրաստ եմ վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Արթուր Աբրահամ

19.03.2018 18:19 ՍՊՈՐՏ
Պատրաստ եմ վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Արթուր Աբրահամ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:

Վենգերը աշխարհի բոլոր հայերին. Մի՛ անհանգստացեք

Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի ''Բադեն'' արենայում:

Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Արթուր Աբրահամը հաղթական է տրամադրված. ''Իմ վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզիչիս` Ուլլի Վեգների հետ, և նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Ես դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, դեռ անելիքներ ունեմ բռնցքամարտում, պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին` դիտարժան մրցելույթ ցուցադրելու իմ մարտարվեստի երկրպագուների համար: Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: Սա լավ փորձ կլինի ինձ համար, և կարող եմ ապացուցել, որ պատրաստ եմ նորից վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը'',- ասել է Արթուր Աբրահամը:

Պատրիկ Նիլսենը ևս նշել է հաղթելու իր ցանկության մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА