ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վլադիմիր Պուտինը 95 տոկոս ձայն է հավաքել Գյումրիում

19.03.2018 22:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վլադիմիր Պուտինը 95 տոկոս ձայն է հավաքել Գյումրիում

ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 95 տոկոս ձայն է հավաքել Գյումրիում: Այդ մասին հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Լատվիայի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Գործակալության զրուցակիցը, ասել է, որ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1.300 մարդ: Վլադիմիր Պուտինը հավաքել է մոտ 95 տոկոս ձայն:

Նրա խոսքով՝ քվեարկության ընթացքին հետևել է նախագահի թեկնածու Պավել Գրուդինինի դիտորդը:

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանը հայտնել է, որ Երևանում քվեարկությանը մասնակցել է մոտ 5 հազար մարդ, Պուտինը հավաքել է մոտ 90,5 տոկոս ձայն:

ՀՀ-ում գտնվող ՌԴ-ի քաղաքացիները քվեարկել են 2 հիմնական ընտրատեղամասերում՝ Երևանում ռուսական դեսպանատանը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА