ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում 57-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

20.03.2018 14:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երևանում 57-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 19-ին` կեսօրին, Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Վնասազերծվել է հանցավոր խումբ, որն այլ քաղաքացիների բանկային հաշիվներից խոշոր գումարներ է հափշտակել, կա 5 ձերբակալված. ԱԱԾ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 57-ամյա Հովսեփ Վարդանյանն է, ով վնասվածքը ստացել է Մամիկոնյանց փողոցի թիվ 56 շենքի մոտ։ 

Կայքի տեղեկություններով` ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Արբակիրի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որպես կասկածյալ որոնում են Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Սամվելյանին։ 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА