ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

20.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Խոշոր հաշվով, ներքին քաղաքական իրավիճակը առավել քան կանխատեսելի է, եւ ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի: Արտաքին միջավայրն էլ, թեեւ շատ դինամիկ է, բայց միաժամանակ ակնհայտ է, որ ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ գերտերություններում էլիտաների փոփոխություն տեղի չի ունենում, այսինքն` նույնպես ուժերի դասավորությունը բավականին պարզ է: Բայց միաժամանակ ակնհայտ փաստ է, որ գերտերությունների հակամարտության պայմաններում հակառակորդ պետությունում գերիշխում են ծայրահեղ հակակառուցողական եւ պահի տակ առիթից օգտվելու միտումները: Այդ պայմաններում ակնհայտ է, որ առաջնահերթ է մեր երկրի թիվ մեկ երաշխավորի` բանակի հարցը:

ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄԱՆՐԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԻՍԱՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐԸ

 

ԲԱՆԱԿԸ` ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

ԶՈԻ ղեկավար կազմի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը միանգամից շեշտել է այն  հանգամանքը, որ. «Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաեւ` ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միեւնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող»: Եվ հետեւաբար, առավել քան արդիական է հավերժական սկզբունքը` ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի. «Հենց այդ պատճառով էլ մեր բանակը եղել է, կա եւ լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին»: Ինչ վերաբերում է դրա իրականացման գործիքներին, ապա. «Մենք պետք է հետեւողական աշխատենք եւ մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր եւ մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին եւ պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք»: Սպառազինության վերաբերյալ էլ Գերագույն գլխավոր հրամանատարը շեշտեց. «Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք եւ մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար»:

ԴՈՆԲԱՍՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում` ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլեւս ցանկություն չունենան խախտելու դեռեւս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»:

Այսինքն` Սերժ Սարգսյանն ամրագրեց բանակի առավել քան կարեւոր դերը մեր բարդ տարածաշրջանում` մեր ապահովությունն ու անվտանգությունը երաշխավորելու տեսակետից:

 

ԲԱՆԱԿԸ` ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ

Այսօր պատերազմները սոսկ ռազմի դաշտում չեն, այլ ունեն նաեւ կարեւորագույն` տեղեկատվական բաղադրիչ: Բացի այդ, գերտերություններում ավելի ու ավելի առաջնային դեր են տալիս պատերազմի այնպիսի տեսակին, ինչպիսին կիբերպատերազմն է: Բնականաբար, դա որոշակի խնդիրներ է դնում մեր Զինված ուժերի առջեւ, առավել եւս, որ մի կողմից, ինչպես քանիցս մատնանշել են երկրի նախագահն ու պաշտպանական գերատեսչության ղեկավարը`  բանակը խոշորագույն երիտասարդական կառույց է, մյուս կողմից` հենց երիտասարդության միջավայրում են առավել խտացված բարձր տեխնոլոգիաներին տիրապետող կոնտինգենտը: Ու պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հատուկ շեշտեց. «Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում եմ աշխատանքի պարտադիր պայման»: Առավել վաղ իր բացառիկ հարցազրույցում պաշտպանության նախարարը մանրամասնել էր. «Առաջիկայում մենք լրջագույն ուշադրություն ենք դարձնելու Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը: Այդ նպատակով բանակում ձեւավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) եւ իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչեւ հաշավապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք եւ այլն»: Պատասխանելով ռազմարդյունաբերական նոր մշակումների` Երեւանում մեկնարկող ArmHiTech ցուցահանդեսին ներկայացնելու մասին հարցին, Վիգեն Սարգսյանը մատնանշեց. «Լինելու են, անպայման: Բայց ցուցադրվելու է միայն փոքր մասն այն ամենի, ինչ կարողացել ենք վերջնական տեսքի բերել եւ ընդունել մարտական հերթապահության: Ակնհայտ է, որ ռազմարդյունաբերական համալիրի ցանկացած ձեռքբերում մի կողմից ցանկալի է ցուցադրել` ներկայացնելու համար քո ներուժը, այդ թվում` հնարավոր արտաքին գնորդներին, սակայն մյուս կողմից` ցանկացած ցուցադրած կարողություն անմիջապես առաջացնում է դրա հակակշիռը գտնելու կամ ձեռք բերելու ձգտում, հետեւաբար որոշակի զգուշություն է պետք նրանում, թե որն է առաջնահերթ յուրաքանչյուր նոր արտադրանքի պարագայում»: ՀՀ նախագահն էլ խորհրդակցությանը հատուկ շեշտեց. «Ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ: Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական եւ գնային առումով հենց այդպիսի նմուշներ` ստեղծելով նախադրյալներ նաեւ արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարեւորագույն մատակարարներից, այլեւ երկրի տնտեսության կարեւոր շարժիչ ուժերից մեկը: Պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների, ովքեր իրոք մեծ ոգեւորությամբ գալիս են նորը կառուցելու` իրացնելով առկա ներուժը: Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձեւավորելու գաղափարն իրատեսական է»:

ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԸ»

 

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ»` ՈՐՊԵՍ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽԹԱՆԻՉ

Եվ այսպես, պետական բարձրագույն մակարդակով հաստատված են այն մոտեցումները, որ Զինված ուժերը պետք է հենվեն բարձր տեխնոլոգիաների վրա եւ, մյուս կողմից, դառնան բարձր տեխնոլոգիաների խթան: Այդ ամենը, բնականաբար, «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է, ու նաեւ երեւում է, որ ՀՀ իշխանությունը մտադիր է անտեսել որոշ արտաքին ուժերի եւ կոսմոպոլիտ 5-րդ շարասյուների ճնշումը, որն ուղղված է ընդդեմ մեր հանրության ռազմականացման: Բայց միաժամանակ այդ նույն «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում առաջ են տարվում այնպիսի կարեւոր խնդիրները, ինչպիսին է զինծառայողի ու, առավել եւս, զինհաշմանդամի բարձր սոցիալական կարգավիճակը, եւ մյուս կողմից` հայեցակարգի շրջանակներում ներդրվում են մոտեցումներ, որոնք խթանում են զինծառայությունը բարեխղճորեն կատարող երիտասարդների` անվճար բարձրակարգ եւ մատչելի կրթություն ստանալը: «Ես եմ» ծրագիրը արդեն դառնում է երիտասարդության համար յուրահատուկ սոցիալական վերելակ, ու պաշտպանության նախարարի վկայությամբ` այդ ծրագրով զինծառայություն ընտրած երիտասարդների կոնտինգենտը շատ նպատակասլաց ու պատասխանատու է: Իսկ ամռանը մեկնարկելիք «Պատիվ ունեմ» ծրագիրն արդեն բացում է երիտասարդության առջեւ սպայական եռամյա ծառայություն ընտրելու միջոցով անվճար բարձրագույն կրթության բոլոր դռները: Ավելին, նաեւ ժամկետային զինծառայությունն անցածների առջեւ բացվելու են արտոնյալ ռազմական կրթություն ունենալու դռները: Ըստ նախարարի. «Կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող եւ ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում` սովորելով միանգամից 3-րդ կուրսից: Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն` կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ` զինվորական մասնագիտությամբ եւ սպայական կոչում: Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու-երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երեւանում»:

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԱՌԱՋ

Այսինքն` ստեղծվում է ներքին հակադարձ կապող համակարգ, որը մի կողմից` ուսյալ եւ շնորհալի երիտասարդությանը ներգրավում է բանակ, մյուս կողմից` բանակն է տալիս երիտասարդությանը արտոնյալ պայմաններով ստանալ լավագույն կրթություն, ինչպես նաեւ ձեռք բերել սոցիալական ճեղքման հնարավորություն: Ու ներկայիս ռազմական բարեփոխման առանձնահատկությունն այն է, որ բերում է բավականին հետաքրքիր իրավիճակի` հայրենասեր լինելը դարձնում է ձեռնտու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА