ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ-ռուսական հարաբերությունները ամերիկյան գործընկերների կողմից դրվել են քննարկման սեղանին

20.03.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայ-ռուսական հարաբերությունները ամերիկյան գործընկերների կողմից դրվել են քննարկման սեղանին

Ռուս-ամերիկյան առկա լարվածությունը, թե որքանով խոչընդոտեցին կամ ազդեցին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամերկյան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների վրա, «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, որը պատվիրակության կազմում էր, անկեղծացավ.

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սեւանի ոստիկանության բաժնո՞ւմ

-Հայ-ռուսական հարաբերությունները մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ ամերիկյան մեր գործընկերների կողմից դրվել են քննարկման սեղանին, բայց կարծում եմ` մեզ հաջողվել է ներկայացնել, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական օրակարգն ունեցող երկիր է` այո, ունենալով շատ զգայուն խնդիրներ, մարտահրավերներ, որոնց հետ պետք է անպայմանորեն հաշվի նստել: Այնպես որ, փաստ է, որ այդ խնդիրը տարբեր ձեւաչափերով, տարբեր հաստատություններում արծարծվել է` հաշվի առնելով նաեւ հայ-ամերիկյան բավականին ունիկալ հարաբերությունները:

– Տիկին Զոհրաբյան, առհասարակ, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի այս այցը:

– Շատ կարեւոր եմ համարում այս այցը, որովհետեւ մենք փորձեցինք ներկայացնել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը: Հաշվի առնելով, որ Թրամփի վարչակարգն իր արտաքին քաղաքական օրակարգում որոշակի նոր խաղի կանոններ է առաջադրել` փորձեցինք այս երկու օրակարգերում համադրելի եւ փոխշահավետ ընդհանրություններ գտնել: Նաեւ շատ կարեւոր եմ համարում, որ կարեւորագույն ինստիտուտներում տեղի ունեցան լրջագույն հանդիպումներ, փորձագիտական մակարդակով քննարկումներ մեզ համար կենսական խնդիրների եւ մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Կարծում եմ` բոլորս էլ ճշգրիտ ներկայացրեցինք առկա իրավիճակը եւ բոլոր մտահոգությունները, առաջարկեցինք այն օպտիմալ լուծումները, որտեղ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի նախագահող երկրներից մեկը, կարող է իր շատ ակտիվ դերակատարությունն ունենալ: Որեւէ մեկի համար նորություն չէ, որ այստեղ մենք լրջագույն աշխատանք ունենք անելու` ճիշտ համադրելով մեր խորհրդարանական դիվանագիության, արտաքին գործերի նախարարության, միջազգային հարթակներում մեր լոբբիստական կազմակերպությունների աշխատանքները` նոր, ավելի ճկուն, ավելի ժամանակակից գործիքներ օգտագործելով մեր օրակարգի առկա շահերը առաջ մղելու համար: Այս առումով կարեւոր եմ համարում նաեւ համայնքային մեր հանդիպումները: Ամփոփելով խոսքս` նշեմ, որ ուղղակի վստահ եմ, որ այս հանդիպումներն իրենց արդյունքներն ուշացնել չեն տա, որովհետեւ մի շարք ուղղություններով իսկապես լուրջ համագործակցության հիմքեր դրվեցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА