ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԿԼԻՆԻ՞ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

20.03.2018 21:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԿԼԻՆԻ՞ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

Այսպիսով, Հայաստանում, ապա՝ Ռուսաստանում ավարտվեց ընտրական փուլը, Ադրբեջանում էլ ընտրությունները սարերի հետեւում չեն: Եվ նորից շարունակում է օրակարգում մնալ հարցը, թե հետընտրական ժամանակաշրջանում հնարավո՞ր է ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվացում, ինչի մասին ակնարկներ լսվել են ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այլ նաեւ Բաքվից՝ ԱԳ նախարարի մակարդակով: Բայց ահա այս օրերին Ադրբեջանից ստացվում են մեսիջներ, որոնք, մեղմ ասած, չեն խոսում սպասվող բանակցային հաջողությունների մասին: Մի կողմից, դրա ճիշտ հակառակի մասին էր ակնարկում ադրբեջանական վերջին մասշտաբային զորավարժանքները: Մյուս կողմից, ոչ միայն Զանգեզուրը եւ Երեւանը, այլ՝ Հայաստանի մեծ մասն է իրենը համարում: «Դա պատմություն է, պատմական իրողություն: Թող դա իմանան նրանք, ովքեր չգիտեն, եւ ամենագլխավորը, թող դա իմանա ադրբեջանական երիտասարդությունը, որ ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասն Ադրբեջանի պատմական հողերն են»:

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի իրադարձությունների մասին

Թե պատմական տեսանկյունից ինչ աղբանոցային արժեք ունեն Ալիեւի այսքան հաճախակիացած նման հայտարարությունները, խնդիրը դա չէ: Էականը հետեւյալն է. Թուրքիան էլ իրենն է համարում Սիրիան, որն ինչ-որ պահ գրավվել եւ դարձել է Օսմանյան կայսրության մաս: Կարեւոր չէ, որ Դամասկոսն ու սիրիական շատ այլ քաղաքներ գոյություն ունեին հարյուրավոր տարիներ առաջ, քան թուրքական քոչվորները հասան այս տարածաշրջան. դա պատմություն է: Իսկ ներկայիս իրողություններն այն են, որ հնարավորություն գտնելով, Թուրքիան անմիջապես հարձակում սկսեց ու գրավեց Սիրիայի տարածաշրջաններից մեկը: Եվ կարող ենք վստահ լինել, որ հնարավորության դեպքում թուրք-ազերական հարձակումը կուղղվի նաեւ ոչ միայն Արցախի, այլ՝ բուն Հայաստանի ուղղությամբ: Եվ հենց դա է, որ այսօր ասում է Ալիեւը՝ իր քարոզն ուղղելով հատկապես ադրբեջանցի երիտասարդությանը: Այս պարագայում հնարավո՞ր է ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց ակնկալել: Արձագանքը, որը լսվեց Հայաստանից, խոսում է, որ պաշտոնական Երեւանը ամենեւին էլ պատրանքներ չունի այդ հարցում: Մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է... Միեւնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող»: Բայց ամեն դեպքում Հայաստանը կշարունակի բանակցել. «Մենք շարունակելու ենք բանակցությունները եւ մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջեւ եւ օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը»:

Մենք վստահ ենք, որ Հայաստանում տիրող իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով. Մարիա Զախարովա

Հնարավոր բանակցային գործընթացի վերաբերյալ Երեւանի պատկերացումները դետալացրեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը. «Բանակցություններն ունեն երկու հարթություն՝ նախ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են եւ ուղղակի հայտարարել են, որի մասին են խոսում ե՛ւ Վիեննայի, ե՛ւ Սանկտ Պետերբուրգի, ե՛ւ Կրակովի պայմանավորվածությունները, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորություն լինի խոսել առաջընթացի մասին, անհրաժեշտ է, որ կողմերի միջեւ լինի վստահություն: Վստահության անհրաժեշտ մասը նրանում է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Այդ իսկ պատճառով խոսվել է եւ հետաքննության մեխանիզմի ձեւավորման մասին, եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Դա անհրաժեշտ պայման է, եւ առանց դրա վստահություն չի լինի»:

Այսպիսով, եթե անգամ լինի հետընտրական բանակցային ակտիվացում, առաջնահերթ թեման սահմանային վերահսկողության մեխանիզմների հարցն է լինելու: Նկատի առնելով, որ սա ոչ թե միայն ՀՀ ԱԳ փոխնախարարի շուրթերով հնչեցված Հայաստանի պահանջն է, այլ այդ թեման դրված էր նաեւ Մինսկի խմբի տարածաշրջանային վերջին այցի հիմքում, ինչի մասին եղան նաեւ պաշտոնական ակնարկներ: Հայաստանի տարածքների նկատմամբ նման հավակնություններ ունեցող Բաքուն կգնա՞ այդ ուղղությամբ բանակցային գործընթացի վերսկսման: Այստեղ, թերեւս, շատ բան կախված է նրանից, թե հետընտրական փուլում Արեւմուտքի հետ աչքի առաջ սրվող ՌԴ-ի հարաբերությունները որքանո՞վ կտարածվեն Մերձավոր Արեւելքի եւ հարավկովկասյան տարածաշրջանի ուղղությամբ, եւ կողմերն ի՞նչ կարգի աշխարհաքաղաքական դիրքեր կկարողանան ստանձնել: Այս ամենը ժամանակ պահանջող գործընթաց է, իսկ մինչ այդ, եթե անգամ ղարաբաղյան գործընթացը շարունակվի, էական զարգացումների սպասելիքները հազիվ թե ռեալ լինեն:

ՀՀ նախագահը ստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքների մասին Ալիեւի երազանքներին, ապա երեւի մոռացել է, որ իր նախորդները, այդ թվում՝ հայրը նույնպես նման ախորժակ ուներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА