ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ` ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

20.03.2018 22:45 ՍՊՈՐՏ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ` ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Ուժեղագույնի կոչման համար պայքարում է նաեւ շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը:

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ

Մրցաշարի 7-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը Ֆաբիանո Կարունան էր: Մեր շախմատիստը պարտիայի սկզբից ռիսկի գնաց, երկու զինվոր զոհաբերեց, սակայն չկարողացավ համարժեք փոխհատուցում ստանալ, վերջում էլ փոխադարձ ցայտնոտում մի շարք սխալներից հետո 37-րդ քայլին ստիպված ընդունեց պարտությունը: Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն եւ 3 պարտիա ավարտել ոչ-ոքի: Այսպիսով, Արոնյանն ունի 2.5 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այն, որ մրցաշարը հայ գրոսմայստերի համար հաջողված չէ, տեսանելի էր դեռ սկզբնական հատվածում: Սակայն եթե սկզբում հիմնականում ոչ-ոքիներ էին, ապա դրանց հաջորդեցին պարտությունները: Իր մի շարք պարտիաներում մի քանի անգամ Արոնյանը գնաց ռիսկային քայլերի ու արդյունքում՝ ձախողվեց: Ընդ որում, զգացվում էր, որ հայ շախմատիստը փորձում է նոր մարտավարություն կիրառել, սակայն ձախողումները ցույց տվեցին, որ եթե անգամ նոր մոտեցում էր մշակված, ապա այն դեռ թերի է: Ինչեւէ, մրցաշարն արդեն հատել է միջնամասը, եւ եթե որեւէ արտասովոր բան տեղի չունենա, Արոնյանն այն կավարտի հենց հետնապահի կարգավիճակում: Եվ ամենացավալին այն է, որ հայ շախմատիստը մինչ այս միանգամայն փայլուն խաղ էր ցուցադրում, որի արդյունքում նա համարվում էր հավակնորդների մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկը:

Վրաստանի Բաթումի քաղաքում էլ ընթանում է Եվրոպայի շախմատի առաջնությունը: Առաջնության 304 մասնակիցների թվում են 135 գրոսմայստեր: Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը եւ Վահե Բաղդասարյանը: Կայացել է երկու տուր: 2-րդ տուրում մեր շախմատիստներից երկրորդ հաղթանակներն են տոնել Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Վահե Դանիելյանը: Ի դեպ, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը ուժեղ է գտնվել իրենից գործակցով մոտ 250 կետով գերազանցող Անդրեյ Եսիպենկոյից: Վերը թվարկված մեր 5 շախմատիստներն ընթանում են մրցաշարի առաջատարների խմբում: Ավելացնենք, որ 2018 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության եւ Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 23 մասնակից:

ԹԵ ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻՆ, ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՄԱՅԻՍԻ ՍԿԶԲԻՆ

Հ.Գ.Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА