ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

20.03.2018 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԵՎԱՅԻ ՀԱԳՈՒՍՏՈՎ` ՄԻՆՉԵՎ ՄԵՂՔԻ ԽՆՁՈՐԸ ՈՒՏԵԼԸ (ՓԱՍՏԱԲԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ` «ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆԻՑ «ՎԱՌՎԱԾ» Է, ՄԻ ՏԵՂԸ ՄՐՄՌՈՒՄ» Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

«Երկիր ծիրանի» խմբակցությունից հայտնում են, որ որպեսզի ապացուցեն, որ իրենց ոչ մի տեղը չի մրմռում, առաջիկա ավագանու նիստին մասնակցելու են Ուկրաինայի ֆեմենների հագուստով, այսինքն` մերկ...

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ, ԿԱՄ ՄԻԱԿ ԵԼՔԸ (ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԱՐԴԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ մասսայական տոնակատարությունների մասնագետների` Հայաստանում վերոնշյալ որոշումից հետո հրավառություններ կիրականացնեն ներսում ու անվճար:

 

ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ («ՊԱՀԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ Է՞Լ Է ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ԴԱԲՐՈՆ» ՊԵՏՔ» ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ինչ անում եմ` էս երկրի համար եմ անում, կարո՞ղ ա գյոռս եմ տանելու…

 

И ВНОВЬ ПРОДОЛЖАЕТСЯ БОЙ!

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունից հայտնում են, որ ավագանու առաջիկա նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության փափկասուն տիկնանց դեմ պայքարի ռազմավարությունն արդեն պատկերացնում են, բայց մարտավարությունը դեռեւս մշակման փուլում է:

 

ՌԵՏՐՈ (ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ, ԵՎ ՆԱ  LIST.AM-ՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ` ՄԱՄՈՒԼՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Հե՛յ, լավ մանրուք, ասեղ, հուլունք,

Մատնիք-մարջան, ապարանջան,

Հավ-ձու բերեք, առեք, տարեք…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА