ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսին անառողջ է սնվել, ինչի պատճառով էլ հաճախ է փսխել խաղերի ընթացքում

20.03.2018 17:46 ՍՊՈՐՏ
Մեսսին անառողջ է սնվել,  ինչի պատճառով էլ հաճախ է փսխել խաղերի ընթացքում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ նախկինում չի հետեւել իր սննդակարգին, ինչի պատճառով երբեմն փսխում էր խաղերի ժամանակ։

«Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է». Հենրիխ Մխիթարյանն արձագանքում է

«Չգիտեմ, թե որն էր կոնկրետ պատճառը, սակայն ես սխալ էի սնվում երկար տարիներ՝ օգտագործելով շոկոլադ, գազավորված ըմպելիքներ ու նմանատիպ շատ բաներ։ Դրա պատճառով սրտխառնոց էի ունենում խաղերի ժամանակ։ Հիմա ես հոգ եմ տանում իմ մասին։ Ուտում եմ ձուկ, միս, բանջարեղեն եւ աղցաններ։ Երբեմն գինի եմ խմում, դա նորմալ է։ Հիմա ամեն բան հստակ կազմակերպված է ու կարգավորված»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 28 խաղի, դարձել 25 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА