ԶՈՈՏԵԽՆԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՆԱՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ
Դա մեսիջ է ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ քաղաքական դաշտինե. Հ. Բաբուխանյան
ԱՅԴ ԱՄԵՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԼՏՊ-Ն ՊԻՏԻ ՀԱՅՏՆՎԻ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ՚
ՙԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՈՆՆ Է, ՈՐԸ ՉԵՆՔ ՍՏՎԵՐՈՒՄ՚
ՙ
Ո՞ւմ կհասնի «կարկանդակի կտորըե `ՄԻԱԿ-ի՞ն, ՍԻՄ-ի՞ն, թե՞ ՄԱԿ-ին
Նորություններ
Ո±Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՀՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ՚
Երկու ամիս առաջ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա ՀՀԿ-ի համագումարը, որի ընթացքում շատ հարցեր կքննարկվեն: Սակայն, երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այս տարի ՀՀԿ-ն համագումար չի անցկացնի եւ որ կլինեն այլ միջոցառումներ: Իսկ թե կոնկրետ ի±նչն է պատճառը համագումար չանցկացնելու, եւ մի±թե այլ միջոցառումները խանգարում են դրան հարցերով` դիմեցինք ՀՀԿ կազմբաժնի պետ ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, ով, ի զարմանս մեզ, նշեց. ՙՈ±վ է ասել, որ չի լինելու, եւ այն չի էլ հետաձգվելու: Մենք արդեն համագումարի ռեժիմի մեջ ենք, սկսվել են հաշվետու ժողովները, պատվիրակների ընտրությունը եւ 1900-ի չափ սկզբնական կազմակերպություն ունենք: Երբ ավարտեցինք պատվիրակությունների ընտրությունը, համագումարը կանենք: Դա կախված է պրոցեսի կազմակերպման ընթացքից, եւ այդչափ կազմակերպությունների ժողովը մեկ օրում չե±ս անի, չէ±՚:
Բայց չէ± որ նախատեսել էինք այս տարի անցկացնել հարցին` պարոն Թադեւոսյանն ասաց. ՙԴա դուք եք ասում, երբեւիցե մեր կողմից հնչե±լ է նման բան: Տարին լրացել է, եւ մենք ընթացք ենք տվել համապատասխան օրենքի եւ կանոնադրության համաձայն: Չեմ կարող ասել` կհասցնենք այս տարի, թե ոչ, դա ցույց կտա ընթացքը եւ մոտակա շաբաթներում պարզ կլինի՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԿՐԿՆԵՆՔ 1918-1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԽԱԼԸ
Երեկ ՙՓաստարկ՚ ակումբում կայացած ասուլիսի բանախոսն էր ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որտեղ հիմնականում քննարկվեցին տարածաշրջանային զարգացումները եւ ուղղակիորեն դրանց տրամաբանությունը թելադրող գործընթացները:
Այս առումով պարոն Բաբուխանյանն ասաց. ՙԱկնհայտ է, որ վերջին ամիսների ընթացքում արագացավ եվրասիական տարածաշրջանում նոր մակրոմիության ձեւավորումը, որը գալիս է աշխարհի բազմաբեւեռացման թեզիսն ապացուցելու: Եթե Խորհրդային Միության քանդվելուց հետո մոտ 15 տարի աշխարհը եղել է միաբեւեռ, ապա վերջին հինգ տարիներին կամաց-կամաց տարբեր բեւեռներ էին ձեւավորվում, այդ թվում` ոչ միայն Ռուսաստանի շուրջ, այլ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ այլն: Բայց այսօր արդեն փաստ է, որ ՌԴ-ն, Ղազախստանը եւ Բելառուսը ձեւավորեցին եվրասիական բեւեռը` բավականին հզոր, ազդեցիկ, որը ունի զարգանալու մի քանի ուղղություններ` տնտեսական, քաղաքական, ռազմական, որը ՀԱՊԿ-ի տեսքով է ձեւավորվում եւ զարգանում: Երբ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը ասում է, որ ռուսական հրթիռները պետք է տեղակայվեն Ռուսաստանի հարավում, ապա ենթադրելի է, որ ՌԴ-ի բազան, հավանաբար, այստեղ անմասն չի մնա: Բացի այդ, դուք ականատես եղաք Բորդյուժայի հայտարարությանը, որ Հայաստանում ձեւավորվելու է զենքի եւ ռազմական տեխնիկայի նորոգման գործարաններ, որը նշանակում է, որ Հայաստանը ներգրավվում է շատ կարեւոր գործընթացների մեջ, իսկ մյուս կողմից` աշխարհի բեւեռացումը ընթանում է շատ բարձր տեմպերով: Իսկ վերջերս ՌԴ վարչապետ Վ. Պուտինի հայտարարությունը, որը ուղղված էր ամերիկացիներին, նույնպես դեղին քարտ էր, եւ սրանից պետք է գիտակցենք, որ աշխարհը գնում է դեպի հակամարտությունների ուժեղացմանը: Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, այդ քաոսային իրավիճակը, որ ամբողջովին վարակեց այդ տարածաշրջանը, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, Իրան-Թուրքիա, Կիպրոս- Թուրքիա հարաբերություններում, մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ մեր տարածաշրջանը լինելու է գերհզորների բախման կիզակետում: Իսկ գերհզորների բախումը սկսվել է եւ Վ. Պուտինի դեղին քարտը դրա վկայությունն է՚: ՍԻՄ նախագահը Հայաստանի անվտանգության պահպանման համար նշեց նաեւ, որ մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը, եթե շատ ակտիվորեն չզբաղվի իր անվտանգության հարցերով, ապա կհայտնվենք ծանր վիճակում, քանի որ հայտնի է, որ Թուրքիան ցեղասպանաստեղծ, նացիստական ու ֆաշիստական պետություն է, որի միակ նպատակը կովկասյան ուղղության վրա Հայաստանի ու հայ ժողովրդի ոչնչացումն է, որի մասին անթաքույց արտահայտվում է Թուրքիայի ղեկավարությունը: Իսկ երբ ասում ենք Թուրքիա, ապա Ադրբեջանը հետն է. ՙԱյդ պատճառով ես գտնում եմ, որ ՀՀ-ն պետք է ակտիվորեն ներգրավվի եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, եւ մենք չպետք է կրկնենք այն սխալը, որ Դաշնակցությունը կատարեց 1918-20թթ.` չհասկանալով, թե որ ուղղությամբ է զարգանում գործընթացը Հարավային Կովկասում: Այս առումով Հայաստանը պետք է լինի Եվրասիական միության ջատագովը, ճարտարապետներից մեկը եւ չլինի այդ միության մեջ վերջին մտնողը՚: Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահը ավելացրեց, որ ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ ՀՀ-ն պետք է լինի ավանգարդում եւ ոչ թե արիերգարդում` Եվրասիական միության ստեղծման մեջ:
Իսկ բոլորովին վերջերս Աստանայում տեղի ունեցած եվրասիական մեդիա-ֆորումի օրինակով` որպես դրա մասնակից, Հ. Բաբուխանյանը նշեց հետեւյալը. ՙԱյնտեղ ներկա էին բոլոր պետությունների մեդիա ռեսուրսների ղեկավարները, որտեղ արդեն ստեղծվում են կառույցներ, մասնավորապես ԱՊՀ երկրների խմբագիրների խորհուրդ: Ինչպես նաեւ` դուք ականատես եք նրան, որ ստեղծվում են նաեւ ԱՊՀ կրոնական ղեկավարների կառույցներ: Առաջնորդների երեւանյան հանդիպումը եւս վկայում է այն մասին, որ հիմա շատ ակտիվ պրոցես է ընթանում՚:
ՓԱԿ ՊԱՀԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԸ` ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ՙ
Մյուսը Թուրքիայի ագրեսիվության աճն է Հայաստանի հանդեպ, որը բացատրվում է մի քանի գործոններով, որից մեկը աշխարհի բեւեռացման գործոնն է, քանի որ, չմոռանանք, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ որպես այդպիսին` հանդիսանում է ԱՄՆ-ի հիմնական հենակետը մեր տարածաշրջանում: Իսկ Հայաստանը ՌԴ-ի հիմնական գործընկերն ու դաշնակիցն է: Ինքնին հասկանալի է, որ հայ-թուրքական սահմանը պարզապես փակ սահման չէ, այլ նաեւ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ` աշխարհը կիսող սահմանն է:
Ակնհայտ է նաեւ այն, որ Թուրքիան իր ցեղասպանաստեղծ գաղափարները տարածում է նաեւ նույն քրդերի վրա եւ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժի պարագայում, երբ մեր կուսակցությունը ստացավ բազմաթիվ դիմումներ, խնդրանքներ մեր քաղաքացիների կողմից` երկրաշարժից տուժած քրդերին եւ քրդացած հայերին օգնելու համար, եւ երբ փորձեցինք հասկանալ, թե արդյոք Թուրքիան կբացի իր ցամաքային ճանապարհը այդ օգնությունը տեղ հասցնելու համար, ինչպես տեսաք այն տեղի չունեցավ: Փաստորեն, նույնիսկ այդ պարագայում Թուրքիան օգնությունը թույլ չի տալիս հասցնել իր քաղաքացիներինցամաքային ճանապարհով, եւ ՀՀ իշխանությունները այն տեղափոխեցին օդային ճանապարհով, որը բավականին թանկ արժեր: Իսկ թույլտվության դեպքում, երկրաշարժից տուժածները 20 անգամ շատ օգնություն կստանային Հայաստանից՚: Այս կապակցությամբ ՍԻՄ նախագահը նաեւ պաշտոնապես հայտարարեց, որ եթե Թուրքիան բացի ճանապարհները, զուտ իր աղետյալներին օգնելու համար, ապա, ըստ կուսակցությունում ստացված հայտերի, 10 բեռնատար ավտոմեքենաներ կլինեն աղետյալների մոտ: Շարունակելով թեման` Հ. Բաբուխանյանը հավելեց. ՙՍա ցույց է տալիս, որ Թուրքիան իրեն բնորոշ ցեղասպան մտածելակերպը տարածել է Վանի քրդերի վրա, եւ հավանաբար, Էրդողանն ու իր կուսակցությունը երջանիկ կզգային, որ նմանատիպ երկրաշարժերը ամեն օր լինեին քրդաբնակ տարածքներում եւ Արեւմտյան Հայաստանում ոչնչանային մեր պատմամշակութային արժեքները, որոնք նրանց անընդհատ հիշեցնում են իրենց կատարած հանցանքների մասին՚:
ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՒԴԱՆԵՐԸ
ՙԱյս իրավիճակում մենք պետք է դրսեւորենք քաղաքական պրագմատիզմ, առողջ մտածելակերպ, որպեսզի դիմակայենք մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Օրերս ՌԴ վարչապետ Վ. Պուտինը անդրադարձավ իրենց երկրի հուդաներին: Հայաստանում մենք ունենք մեր սեփական հուդաները, որոնք են` ՙհինգերորդ շարասյունը՚ կազմող տարբեր տեսակի գրանտակերները, որոշ ծախու լրատվամիջոցները եւ այն բոլոր մարդիկ, որոնք հատուկ գալիս են վարկաբեկելու մեր բանակը, մեր եկեղեցին, մեր պետությունը: Տարօրինակն այն է, որ տարեկան մեր երկրում ավտովթարներից զոհվում են մոտ 360 մարդ: Զոհվում են փողոց դուրս գալով, սակայն որոնց մասին գրեթե չի խոսվում: Իսկ երբ բանակում են տեղի ունենում ցավալի դեպքեր, այդ մասին սկսում են գրել կամ ասել, թե որքան վատն է մեր բանակը, եւ պետք չէ գնալ ու ծառայել, ինչը բերում է հասարակական փսիխոզի, որը նպաստում է մեր բանակի թուլացմանը: Կան մարդիկ, ովքեր մեկնել են Միացյալ Նահանգներ, այնտեղից գումարներ են ստացել, որպեսզի գան ու վարկաբեկեն մեր բանակը եւ անհրաժեշտության դեպքում` կտրվեն դրանց անունները: Միաժամանակ, ես այդ հուդաների դասին եմ դասում այն չինովնիկներին, որոնք զբաղված են կաշառակերությամբ եւ ամեն ինչում, բացի սեփական գրպանից, որեւէ այլ պետական նպատակ կամ ազգային շահ չեն տեսնում, չեն կատարում իրենց վրա դրված պարտավորությունները՚:
Այնուհետեւ ՍԻՄ նախագահին տրվեցին հարցեր, որոնց կանդրադառնանք ՙԻրավունքի՚ առաջիկա ուրբաթ օրվա համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո±ՒՄ Է ՊԵՏՔ ԱՆԻՐԱՎԱՍՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ավելի քան 2 ամիս է` մեր թերթում (ՙԻրավունք՚-ի թիվ 75-ում, ՙԻրավունք՚-ի ՙՀետաքննության՚ թիվ 36-ում) ներկայացվել է այն մասին, որ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը Աջափնյակի 1 թաղամասի թիվ 10 հողամասում ապօրինի շինարարություն է իրականացնում` բռնազավթելով սիզամարգը, մայթը, ինչպես նաեւ` փողոցի երթեւեկելի մասի զգալի կեսը: Հերթական ապօրինի շինարարության առիթով ՙԻրավունք՚-ը պարբերաբար ահազանգեր է ստացել բնակիչներից, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում պատգամավորի անօրինական գործունեության հետ կապված, որը մինչ օրս չի դադարեցրել այդ ապօրինի շինարարության ու մայթեզրերի ապօրինի բռնազավթման գործընթացը: Վերը նշված հարցի առնչությամբ ՙԻրավունք՚-ը դիմել էր նաեւ Քաղաքաշինության նախարարություն` պարզելու, թե արդյոք նախարարությունը տեղյակ է հերթական ապօրինի շինարարության մանրամասներին, եւ երկրորդ` ինչո±ւ քաղշինը չի միջամտում այստեսակ ապօրինությունների ՙդեմն առնելու՚ գործի մեջ: Եվ վերջապես, երբ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը իր այս ապօրինի շինարարությամբ օրենքի տառի ոտնահարման պայմաններում փակում է մի ամբողջ թաղամասի ճանապարհը, որեւէ մեկը էս երկրում դրանով զբաղվելո±ւ է, թե± ոչ... Սակայն, քաղշինի նման հսկա կառույցը, ուր իրար գլուխ են հավաքվել տարատեսակ հարյուրավոր չինովնիկներ` իրենց քարտուղարուհիներով, հաստավիզներով ու վարորդներով հանդերձ, ՙԻրավունք՚-ին ուղարկել էին խղճուկ ու կցկտուր պատասխան. ՙՀարգելի խմբագրություն, ի պատասխան Ձեր` 2011 թվականի նոյեմբերի 8-ի գրության, տեղեկացնում եմ, որ Ձեր նշած խնդրի լուծումը չի գտնվում ՀՀ քաղաքաշինության նախարարության իրավասության շրջանակներում:
Նախարարության տեղեկատվական ծառայություն՚: Լեռը մուկ ծնեց: Չես հասկանում, թե էս չինովնիկներից ով ինչով է զբաղվում: Մի կրպակ դնելիս մեկ էլ տեսար քաղշինի տասը հատ ստուգող են հայտնվում, իսկ այդտեղ ձեռքները լվանում են: Այսքանից հետո հարց է առաջանում` իսկ ո±ւմ է պետք այս անբանների միությունը պետական բյուջեի հաշվին պահելը, երբ սրանց գործառույթների մեջ ոչ մի օգտակար բան գրեթե չի մտնում, իսկ ինչն էլ տեղավորվում է այս կառույցի տիրույթում, ավելի լավ է չտեղավորվի, ու դատարկ մտավարժանքներ անելու փոխարեն ճիշտն այն կլինի, որ այս կառույցի դռները ՙմեխեն՚ ու աշխատողներին էլ տուն ուղարկեն, աշխատավարձն էլ փոխանցեն համահայկական ֆոնդին: Կամ ավելի լավ տարբերակ կա. անձնակազմին կարող են գործուղել Լեռնային Ղարաբաղ` Հարավ-Հյուսիս մայրուղու կառուցման: Սա էլ կլինի իսկական ազգային գործ, որի համար ծափողջույնների ու բարեմաղթանքների կարժանանան շատերը: Թե չէ, ստացվում է այնպես, որ մի ամբողջ նախարարություն ի վիճակի չէ գլուխ բարձրացնել ու այս կամ այն դեպքում մի ՙծպտուն՚ անգամ հանել, կամ էլ միգուցե ԲՀԿ-ական նախարարը վախեցա±ծ է ՀՀԿ-ական պատգամավորից...
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
ՄԵՐԺՎԱԾ ՍԵՐԸ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՏԱՐՕՐԻՆԱԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` ինչի՞ վրա էր հույս դնում Տեր-Պետրոսյանը` ԲՀԿ-ին առաջարկելով դուրս գալ կոալիցիայից, մտնել իր թեւի տակ եւ լծվել «ավազակապետության» դեմ պայքարի սրբազան գործին։
-Կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ է։ Դա անպատասխան սիրո հերթական արտահայտություն է։ Տեր-Պետրոսյանը անընդհատ դիմում է ԲՀԿ-ին, ասում է` միանանք, սիրենք միմյանց, բայց մնում է անպատասխան, նորից է դիմում, դարձյալ մերժվում, եւ այդպես շարունակ. ոնց որ հնդկական կինոյում։
Այս հանրահավաքը վերջնական ֆիասկո էր Լ.Տեր-Պետրոսյանի համար։ ՀԱԿ-ում մնացել են ինքը, Ջհանգիրյանը, որի հետ հրապարակում, չեմ հիշում` տանգո՞ էր պարում, թե՞ տրնգի, վաղուց «դուրս գրված» մեկ-երկու քաղաքական գործիչներ, էլի մեկ-երկու չկայացած կուսակցապետեր եւ այլն։
Մյուս կողմից՝ խոսակցություններ կան, թե Տեր-Պետրոսյանը իր եւ իր մերձավոր շրջապատի համար ապահովել է պատգամավորական տեղեր, մնացածի հետ ինչ կլինի` իրեն հետաքրքիր չէ։ Թեեւ, կարծում եմ, այդպիսի մարդիկ կարող են մի ձեռքով պայմանավորվել, մյուս ձեռքով՝ «Մարտի 1»-եր սարքել։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն տեսնում է, որ սեր է, չի ուզում վիրավորած լինել, այսպես ասած` թքել Լ.Տեր-Պետրոսյանի հոգու մեջ, քաղաքավարի մերժում է` ասելով. ցավում եմ, բայց մեր ճանապարհները տարբեր են։ Սա է իրավիճակը։
Մնում է ցավակցել Տեր-Պետրոսյանին, չնայած եթե ինքը նամուս, ամոթ, արժանապատվություն ունենար, 90-ականներին հայ ժողովրդի հանդեպ իրականացրած սպիտակ ջարդից հետո երեւի թե նորից դուրս չէր գա ասպարեզ, բայց դե` որ դուրս է եկել, ուրեմն երեսը պինդ է։
-«Սիրո արտահայտություններին» զուգահեռ` ՀԱԿ-ի քարոզչական կցորդները «վերհիշել» են հհշական խոհանոցներում թխված «ցուցակը», որտեղ «շարժումը խեղդողների» շարքում գրված է նաեւ Գ. Ծառուկյանի անունը։ Սա կարո՞ղ է օգնել Տեր-Պետրոսյանին՝ նվաճելու ԲՀԿ-ի սիրտը։
-Դե, գիտեք, մերժված սերը երբեմն ունենում է շատ տարօրինակ դրսեւորումներ։ Ինչպես ասում են, սիրուց մինչեւ ատելություն կես քայլ է։ Ըստ երեւույթին, ԲՀԿ-ն չափից ավելի նրբանկատ է Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Եթե իրերը իրենց անուններով կոչեր, կարծում եմ, կչափավորեր Լ.Տեր-Պետրոսյանի զգացմունքները։
-Այսօր, երբ ՀԱԿ-ի դիրքերն առավել քան երբեւէ թուլացել են, ի՞նչն է խանգարում արտախորհրդարանական ուժերին` ձեւավորելու այն իրական այլընտրանքը, որ կլրացներ ընդդիմադիր դաշտում ստեղծված վակուումը։
-Ընդդիմադիր դաշտում մենք, ցավոք սրտի, չենք տեսնում այդ ներուժը։ Եթե նկատի ունեք «Ժառանգությունը», որ Լ.Տեր-Պետրոսյանի հետ գզվռտվում է, թե ով է ավելի ընդդիմադիր, կամ Դաշնակցությունը։ Իսկապես, մենք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում կայացման խնդիր ունենք, եւ պետք է կարողանանք այդ խնդիրը ազգովի լուծել։ Եթե պետք է` մի քիչ օգնենք, որտեղ պետք է` խորհուրդ տանք։
Հետաքրքիրն այստեղ այն է, որ ամերիկացիները, ի դեմս «Ազատություն» ռադիոկայանի, այսքանից հետո էլ Լ.Տեր-Պետրոսյանին հռչակեցին ընդդիմության լիդեր։ Այսինքն՝ իրենք են որոշում` ով է ընդդիմության առաջնորդը՝ Լ.Տեր-Պետրոսյա՞նը, թե՞, ասենք, ՀՀՇ-ի Գեւորիկը։
Երկրորդ` ստացվում է, որ ամերիկացիները, նայելով աջուձախ, քչփորելով ու ծանրութեթեւ անելով, Հայաստանում ընդդիմությանը քիչ թե շատ նման այլ երեւույթ չեն գտել, բացի Լ.Տեր-Պետրոսյանից։ Հիմա ամերիկացիների ամբողջ խնդիրը հետեւյալն է. ինչպե՞ս անել, որ այդ խեղճուկրակ Լ.Տեր-Պետրոսյանը, իր յալանչի-կեղծարարներով հանդերձ, հավաքի այդ 7 տոկոսը եւ մտնի խորհրդարան։
Սա ամենածանր խնդիրն է, որ կանգնած է նրանց առջեւ, որովհետեւ, մի կողմից, հասկանում են, որ ՀԱԿ-ի չանցնելու հավանականությունը շատ մեծ է, մյուս կողմից, չեն էլ կարող աղմուկ բարձրացնել, թե ընտրությունները կեղծվել են, որովհետեւ «18 կուսակցությունով» Երեւանի կենտրոնում 2625 մարդ հավաքել, եւ դրանից հետո խոսել կեղծված ընտրությունների մասին` ուղղակի անլուրջ կլիներ։ Այս կապակցությամբ դարձյալ պետք է ցավակցել Տեր-Պետրոսյանին եւ նրան ընդդիմության առաջնորդ հռչակող ամերիկացիներին։
-Կարծում եք` ամերիկացիները վերջնականապես երե՞ս են թեքել «Ժառանգությունից», որ համարվում էր Միացյալ Նահանգների «պրոյեկտը» նախորդ խորհրդարանական ընտրություններում։
-Վերջերս «Ժառանգությունը» փորձեց Չարենցավանում հանդիպում կազմակերպել ժողովրդի հետ, եւ 300 տեղանոց դահլիճում ընդամենը 24 մարդ էր նստած։ Փաստորեն, «Ժառանգությունը» հոգեվարքի մեջ է, կարելի է ասել` այնտեղ էլ ոչ մի լուրջ գործիչ չի մնացել` խեղկատակներ, հրապարակներում տղամարդկանց վրա պառկող կանայք եւ այլն։ Այս պարագայում չեմ կարծում, թե ամերիկացիներն այնքան միամիտ են, որ խաղադրույք դնեն նրանց վրա։
-Կարծիք կա, թե Արեւմուտքը գերադասում է գործ ունենալ «Ազատ դեմոկրատների» հետ, որի գործունեությունը ոչ տեսել ենք, ոչ լսել։
-Դուք ասացիք` նրանց գործունեությունը ոչ տեսել ենք, ոչ լսել։ Ուրախ կլինեի, եթե մեր քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ունենայինք որակյալ, պրոֆեսիոնալ, ազդեցիկ կուսակցություններ, որոնք եղանակ կստեղծեին Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ցավում եմ, որ առայժմ որեւէ լուրջ դրսեւորում չեմ տեսել ձեր նշած կուսակցության կողմից։
-ԲՀԿ-ին ուղղված «առաջարկության» խորապատկերում ՀԱԿ-ի «նախագահի պաշտոնանկության իրավաքաղաքական հռչակագիրը» մի տեսակ ստվերի մեջ մնաց։ Ի՞նչ կասեք այդ փաստաթղթի մասին։
-Անկեղծ ասած, ժամանակս շատ թանկ եմ գնահատում նման անկապ «փաստաթղթերի» մեջ խորանալու համար։ Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնանկության վերաբերյալ ՀԱԿ-ի երազանքների հռչակագրին, ապա պետք է արձանագրել հետեւյալը. Լ.Տեր-Պետրոսյանը հավաքում է հանրահավաք, որպեսզի ներկայացնի Սերժ Սարգսյանի «պաշտոնանկության հիմքերը», եւ ընդամենը 2,5 հազար մարդ է գալիս այդ հանրահավաքին։ Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է։
-Ո՞րն է, ըստ ձեզ, Հայաստանի տեղը Եվրասիական միության շուրջ ուրվագծվող ինտեգրացիոն գործընթացում։
-Ես համարում եմ, որ Հայաստանը պետք է լինի Եվրասիական միության ճարտարապետների շարքում, ոչ թե այն երկիրը, որին պարզապես վերջում կմտցնեն այդ միության մեջ։ Այսօր Հայաստանը Ռուսաստանի ամենասերտ բարեկամն է եւ դաշնակիցը Հարավային Կովկասում, եւ այդ առավելությունը պետք է կարողանանք օգտագործել` լուծելու մեր բազմաթիվ խնդիրները արտաքին քաղաքականության մեջ, ինչո՞ւ չէ, նաեւ տնտեսական եւ այլ հարցերում։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
armworld.am
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.
Եվրոպական և ասիական մեդիաների (ԵԱՄՖ) 6-րդ ֆորումի արդյունքում ստեղծված ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբը՝ «Մոդերատորը», լուրջ հարթակ կդառնա նախկին ԽՍՀՄ տարածքի մեդիատարածքի սինխրոնացման համար, կարծում է Ռուս-հայկական սլովանական համալսարանի Գործնական լրագրության ամբիոնի վարիչ, «Իրավունք» թերթի Խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության ռուսական գործակալության նախաձեռնությամբ Եվրոպական և ասիական մեդիաների (ԵԱՄՖ) 6-րդ ֆորումի արդյունքում ձևավորվել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների «Մոդերատոր» ինտերնետ-ակումբը, որը համախբելու է հետխորհրդային տարածքի մեդիա ռեսուրսների մենեջերներին:
«Այս ակումբը նախկին ԽՍՀՄ երկրների ԶԼՄ-ների համար միմյանց ավելի լավ ճանաչելու լուրջ հնարավորություն է ստեղծում: Մենք Հայաստանում հաճախ ենք բողոքում, որ այլ երկրներում քիչ բան գիտեն մեր մասին, սակայն այժմ մենք կարող ենք, միավորելով մեր լրագրողական դաշտի ջանքերը, պատմել մեր մասին: Դրա համար գործում է «Հարյուր կողմ» ռեսուրսը, որը շուտով բազմալեզու կդառնա՝ հրատարակելով նյութեր ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի բոլոր լեզուներով», - ասաց Բաբուխանյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
«Հարյուր կողմը» ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ընդհանուր նախագիծն է, որը ստեղծվել է «ՌԻԱ Նովոստիի» կողմից: Ռեսուրսը հավաքում է հետխորհրդային տարածքի երկրների առաջատար ԶԼՄ-ների, այդ թվում նաև «ՌԻԱ Նովոստիի» Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Մոլդովայի գործընկերների նորություններն ու հեղինակային նյութերը:
Բաբուխանյանը նշեց, որ նման ակումբ ստեղծելու գաղափարը շրջանառվում էր արդեն մի քանի տարի, սակայն միայն հիման «ՌԻԱ Նովոստիի» շնորհիվ այն դարձավ իրականություն, լրջագույն ինստիտուցիոնալ համակարգ:
Ըստ ակումբի կանոնակարգի՝ նրա խնդիրն է կանոնավոր կերպով անցկացնել վիրտուալ փակ տեսակամուրջներ՝ ակումբի անդամների ընդհանուր գործողությունները սինքրոնացնելու համար, պատրաստել և անցկացնել մասնագիտական խնդիրներին նվիրված հասարակական-քաղաքական միջոցառումներ, Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումներ, տեսակամուրջներ, «Կլոր սեղաններ» և մամուլի ասուլիսներ, ինչպես նաև կազմակերպել հետխորհրդային տարածքի երկրների իշխանական, հասարակական և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումներ:
Միավորման անդամ կարող է դառնալ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ցանկացած ղեկավար, որը կիսում է ակումբի նպատակներն ու խնդիրները:
Ստեղծվել է նաև ակումբի խորհուրդը, որը բաղկացած է ԵԱՄՖ-ի ազգային պատվիրակությունների ներկայացուցիչներից: Հայաստանը ակումբի խորհրդում ներկայացնում է Հայկ Բաբուխանյանը:
Վեցերորդ ԵԱՄՖ-ին մասնակցել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:
ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006 թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով:
Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին:
ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՙՆՄԱՆ ԲԱՆԵՐ՚ ԱՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Մի քանի օրերի ընթացքում նախկին մոդել Անի Քոչարյանը փորձում է մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնել երկու ամիս առաջվա վաղեմություն ունեցող մեր այն դիտարկմանը, որ ՙՌուսսկի սիլուետ՚ հայաստանյան մրցույթի ժյուրիի անդամները դասը չսերտած աշակերտի էին նման: Քանի որ վերջիններս անընդհատ ձգվելով կազմակերպիչների կողմը, նայում էին նրանց գրառումներին, որպեսզի հասկանային, թե մրցույթի մասնակիցներից ով ով է:
Պարզ չէ, թե ինչն է Անիի վրդովմունքի պատճառը: Սակայն մի շարք ԶԼՄ-ներ նույնպես շատ ոգեւորվեցին կարծես այդ ուշացած հարցով: Բայց նշենք, որ մեր պատկերացմամբ ժյուրիի անդամները պետք է հանգիստ նստած լինեին իրենց տեղերում եւ ուշադիր նայեին մրցույթի մասնակիցներին, այլ ոչ թե կազմակերպիչների գրառումներին: Ճիշտ է, Անի Քոչարյանը, ով, չգիտես ինչու, իրեն Քոչար է անվանում (հավանաբար ազգանվան ՙյան՚ վերջավորությունը իրեն դուր չի գալիս, կամ էլ ուզում է նմանվել մեծն Երվանդ Քոչարին) չժխտեց, որ ժյուրիի անդամները շփոթված աջ ու ձախ են նայում եւ հարցեր տալիս կազմակերպիչներին:
Խմբագրություն ստացած հեռախոսազանգի ընթացքում Անի Քոչարյանը մեղքը գցում էր մրցույթի կազմակերպիչների վրա, հատկապես` ՙԱտեքս՚ նորաձեւության կենտրոնի` ասելով, որ եթե կազմակերպիչները յուրաքանչյուր մոդելի վրա, ինչպես ընդունված է, համապատասխան տեղում փակցնեին համապատասխան թիվը, ապա մեր եւ հանդիսատեսի մոտ այդ տպավորությունը չէր ստեղծվի: Երեւի ՙԻրավունք՚ թերթի± մեղքն է, որ մրցույթ են անցկացնում ու մասնակիցների հագուստների վրա թվեր չեն փակցնում, որ մեծապատիվ ժյուրին էլ կարողանա տարբերել ու գնահատել նրանց: Սակայն փաստը մնում է փաստ, որ ժյուրիի անդամները ընդունում են մեր գրածի ճշմարտացիությունը: Հետեւաբար, Անի Քոչարյանը զարմացրեց իր խորը գիտելիքներով քվեարկությունը կեղծելու վերաբերյալ. ՙԵթե ինչ-որ բան պետք լիներ անելու (նկատի ունի մրցույթի արդյունքների կեղծելը- խմբ.), Աստված իմ, մենք կանեինք քննարկման ժամանակ, նման բաներն արվում են փակ դռների ետեւում՚: Փաստորեն, Անին լավ էլ գիտի կեղծելու ձեւերը: Հետաքրքիր է, որտե±ղ եւ ումի±ց է սովորել այդ միջոցները: Իսկ մեզ թվում էր, որ նա հեռու է դրանից եւ չի պատկերացնում այդ կեղծելու տարբերակները:
Սակայն, իհարկե, հույս հայտնելով, որ տարբեր տեսակի մրցույթներ անցկացնելիս թե° կազմակերպիչները եւ թե° ժյուրիի անդամները կլինեն ավելի ուշադիր դրանք անցկացնելու մեջ:
Եվս մի հարց ենք ուզում բարձրացնել, որ մեզանում շատ անգամներ ոչ ադեկվատ է ընկալվում քննադատությունը: Եվ իրենց աշխատանքում թերություն թույլ տվածները ոչ թե փորձում են շտկել այդ թերությունները, այլ ջանք ու եռանդ չեն խնայում լռեցնել քննադատողներին, փոխարենը քննարկվող հարցը փաստացի տեղափոխում են անձնական հարթություն: Տվյալ դեպքում մեր ընդդիմախոսներին խորհուրդ կտայինք այդքան ցավոտ ընկալումների փոխարեն պարզապես ավելի լավ կազմակերպել հաջորդ մրցույթները եւ երբեք չկիրառել իրենց խորը գիտելիքները փակ դռների ետեւում ՙնման բաներ՚ անելու մեջ:
ՙԻՐԱՎՈՒՆՔ՚
«Աղետյալ ժողովուրդը կարող էր քսան անգամ շատ օգնություն ստանալ ՀՀ-ից, եթե Թուրքիան բացեր սահմանը
«Թուրքիան, գնալով ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի հանդեպ: Դա բացատրվում է մի քանի գործոններով, նաև աշխարհում բևեռացման գործոնով»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և որպես ՆԱՏՕ-ի անդամ մեր տարածաշրջանում հանդիսանում է ԱՄՆ-ի հիմնական հենակետը: Եվ եթե Հայաստանը որպես հիմնական գործընկեր և դաշնակից տեսնում է Ռուսաստանին, ապա հասկանալի է, որ հայ-թուրքական սահմանը, արզապես սահման չէ, որը որ փակ է մեր և թուրքերի թշնամի լինելու հանգամանքով, այլ նաև փակ է, որովհետև այն ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև սահման է. այն աշխարհը կիսող սահման է»,- նշեց բանախոսը:
Այնուհետև Հայկ Բաբուխանյանն ընդգծեց. «Թուրքիան իր ցեղասպանաստեղծ մտածելակերպը տարածում է նաև քրդերի վրա, ինչի վառ օրինակ է Վանի երկրաշարժը: Երկրաշարժի ժամանակ Վանի աղետյալներին օգնելու համար դիմեցինք Թուրքիային, որպեսզի բացի սահմանը, սակայն Թուրքիան չթույլատրեց օգնել իր քաղաքացիներին ցամաքային ճանապարհով, որի պատճառով էլ մեր պետությունն օգնություն ցուցաբերեց ինքնաթիռով, ինչն էլ կապված էր հսկայական ծախսերի հետ: Աղետյալ ժողովուրդը կարող էր քսան անգամ շատ օգնություն ստանալ ՀՀ-ից, եթե Թուրքիան բացեր սահմանը»:
«Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե Թուրքիան աղետյալներին օգնելու համար բացի սահմանը, ապա մեր կուսակցության կողմից տասը բեռնատար մեքենաներ կլինեն Վանում»,- ավելացրեց բանախոսը:
panorama.am 29.11.11
Հ. Բաբուխանյան. Հայաստանը պետք է լինի եվրասիական միության ջատագովը
«Ակնհայտ է, որ վերջին ամիսների ընթացքում արագացում ստացավ եվրասիական տարածաշրջանում նոր մակրոմիության ձևավորումը, ինչը գալիս է ապացուցելու աշխարհի բազմաբևեռացման թեզիսըե,- անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տարածաշրջանային գործընթացներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Այսօր արդեն փաստ է, որ Ռուսաստանը, Ղազախստանը ու Բելառուսն արդեն իսկ ձևավորել են եվրասիական բևեռը, որը բավականին հզոր և ազդեցիկ է: Իսկ մենք պետք է գիտակցենք, որ աշխարհը գնում է բևեռացման և հակամարտությունների ուժեղացման, և մեր տարածաշրջանը լինելու է գերհզորների բախման կիզակետումե,- ընդգծեց բանախոսը:
Այնուհետև ՍԻՄ նախագահը ավելացրեց. «Եթե Հայաստանը ակտիվորեն չզբաղվի իր անվտանգության հարցերով, կհայտնվի ծանր իրավիճակում, քանի որ հայտնի է, որ Թուրքիան (իսկ եթե ասում ենք Թուրքիա, պետք է հասկանանք նաև Ադրբեջան) դա ցեղասպանաստեղծ, ֆաշիստական պետություն է, որի միակ նպատակը, ամեն դեպքում կովկասյան ուղղությամբ, Հայաստանի ոչնչացումն է, հայ ժողովրդի ցեղասպանության ավարտումը, ինչն էլ անթաքույց արտահայտվում է Թուրքիայի ղեկավարության կողմիցե:
«Այդ իսկ պատճառով, ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է շատ ակտիվորեն ներգրավվի ինտեգրացիոն գործընթացների, Եվրասիական միության ձևավորման մեջ: Եվ Հայաստանը պետք է լինի եվրասիական միության ջատագովը, ճարտարապետը և ոչ թե լինի վերջինն այդ միության մեջե,- նշեց բանախոսը:
panorama.am 29.11.11
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ ԲԵՐԵՑ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Երեկ ՙՆովոստի Արմենիա՚ գործակալությունում տեղի ունեցավ ասուլիս, որտեղ ամփոփվեցին նոյեմբերի 21-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած եվրոպական եւ ասիական երկրների 6-րդ մեդիաֆորումի արդյունքները: Ֆորումից (որին մասնակցել էին շուրջ 250 լրատվամիջոցներ) իրենց տպավորությունները ներկայացրին Ռուս-հայկական համալսարանի գործնական ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, ՙԻրավունք՚ մեդիա հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ՙԿովկաս՚ ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ եւ ՙԱրմռադիո FM107՚ ռադիոընկերության տնօրեն, ՀՀ PR ասոցիացիայի փոխնախագահ ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:
Ֆորումի մասնակիցները տեղեկացրին, որ Աստանայում քննարկումները հիմնականում ծավալվել են երկու ուղղությամբ` ԶԼՄ-ների ճակատագիրն ու եվրասիական ինտեգրացիայի խնդիրը:
Նրանք տեղեկացրին նաեւ, որ ֆորումի արդյունքում ստեղծվել է ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների խորհուրդ, որի հայաստանյան ներկայացուցիչ է ընտրվել Հայկ Բաբուխանյանը, ինչպես նաեւ` ԱՊՀ եւ Բալթյան երկրների քաղաքագետների ընկերակցություն:
ՊԵՏՔ Է ՄԵՐ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵՆՔ
Ինչպես իր խոսքում նշեց Հ. Բաբուխանյանը. ՙՆման միջոցառման իրականացումը շատ կարեւոր էր, որովհետեւ ԱՊՀ տարածքում կընդլայնենք փորձի փոխանակումը, ժուռնալիստիկայի մեջ կարեւոր տենդենցների քննարկումը: Ժուռնալիստիկայի տեսության եւ պրակտիկայի առնչությամբ նման խորը վերլուծություն, հավանաբար այլ հավաքներում հնարավոր չէր լինի անել: Ինչ վերաբերվում է այն համակարգին, որը ստեղծվեց, այսինքն` խմբագիրների խորհրդի ինստիտուտին, ապա նման առաջարկություն արվել էր ժամանակին, այդ թվում նաեւ` մեր պատվիրակության կողմից: Մենք անհրաժեշտ էինք համարում ստեղծել ինստիտուցիոնալ համակարգ, որը կկարողանար ինտեգրացիոն աշխատանքներ կատարել: Այժմ եկավ դրա ժամանակը, եւ այն եկավ եվրասիական գաղափարախոսության ծաղկման փուլում, որին զուգընթաց պետք է ինչ-որ ինստիտուցիոնալ ձեւեր ստանան նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը ետխորհրդային եվրասիական տարածքում: Խնդիրը հասունանալուն պես` ստեղծվեց այդ խորհուրդը, որը կոչվում է ԱՊՀ երկրների, Բալթիայի եւ Վրաստանի խմբագիրների խորհուրդ՚:
Հ. Բաբուխանյանը ֆորումի ստեղծումը կարեւորեց նաեւ այն փաստով, որ պետք է ներկայացնել ետխորհրդային տարածքի ԶԼՄ-ներում այն հասարակական-քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում այս ժամանակահատվածում, եւ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի առավել լավ եւ արդյունավետ լինի շփումը, որպեսզի ներկայացվի ընդհանուր խնդիրները տարբեր երկրների ԶԼՄ-ներում: Այս առումով Հ. Բաբուխանյանը տեղեկացրեց, որ արդեն ՙԿա մի ընդհանուր լրատվական ռեսուրս. դա կայքն է, որը կոչվում է ՙՀարյուր կողմ՚, որն առայժմ ռուսերեն լեզվով է, բայց խնդիր է դրվել այն դարձնել բազմալեզու: Կստեղծվեն ուղիղ մեդիա կամուրջներ տարբեր մայրաքաղաքների միջեւ, մինչ հաջորդ ֆորումը: Այս գործընթացում կարեւորն այն է, որ ստեղծվեց ինստիտուտ, որը միավորում է 15 պետությունների մեդիա համայնքները՚:
Ա. Իսկանդարյանն ընդգծեց, թե որտեղ էր անցնում ֆորումը եւ երբ նկատի ունենալով, որ Ղազախստանը Եվրասիական միության ջատագովներից է, իսկ ներկայումս այդ միավորման գործընթացները ստացան մեծ արագացում: Բնական է, որ ֆորումում քննարկվել է Եվրասիական միության ապագայի հարցը:
Արման Սաղաթելյանը այս առումով նշեց. ՙՀասկանալի է, որ տեղեկատվության զարգացման գործընթացները չէին կարող չնկատված մնալ այս միջոցառմանը եւ չնայած այն հանգամանքին, որ բոլոր ետխորհրդային տարածքի երկրներն ունեցել են միանման մեկնարկ 20 տարի առաջ, բայց այդ տարիների ընթացքում բավականին բան է փոխվել, եւ յուրաքանչյուր երկիր գնացել է իր ճանապարհով: Ընդհանրությունները շատ են, բայց կան առանձնահատկություններ, եւ այդ տեսակետից չափազանց հետաքրքիր էր ուսումնասիրել այլ երկրների փորձը եւ այն ամենը, ինչ վերաբերվում է տեղեկատվական հասարակության գործընթացներին, համացանցի զարգացմանը, սոցիալական ցանցերի զարգացմանը, ցանցային ԶԼՄ-ների աշխատանքներին: Նիստերի մեծ մասը նվիրված էր հասկանալու, ընդհանուր առմամբ, այդ երկրների շարքում, թե որտեղ է Հայաստանը, ինչպես նաեւ` այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, որքանով է համահունչ գլոբալ տենդենցներին, որոնք են մեր թույլ եւ ուժեղ կողմերը, եւ ինչպիսի համագործակցության հեռանկարներ կան ընդհանուր տեղեկատվական համագործակցության կոնտեքստում՚:
Իսկ Ա. Իսկանդարյանը ասաց հետեւյալը. ՙԱյս գաղափարը ծնվել է դեռեւս 1994թ. Ղազախստանի նախագահ Նազարբաեւի կողմից՚:
Հ. Բաբուխանյանին ուղղված այն հարցին, թե արդյոք ենթադրվում է, որ այս համագործակցության շրջանակում աշխատելու է լրագրողների լայն շրջանակ, բանախոսն ասաց. ՙԻհարկե, պետք է փորձենք ներգրավել մեր ամբողջ լրագրողական համայնքը, որպեսզի կարողանանք այդ համագործակցությունը առավել արդյունավետ ապահովել եւ նույն այդ ՙՀարյուր կողմ՚ կայքում ներկայացնենք Հայաստանը այն տեսանկյունից, որը կարող է հետաքրքրել այլ երկրների ընթերցողներին: Երբեմն բողոքում ենք, որ մեր երկրի մասին քիչ են գրում կամ խոսում, բայց մենք ինքներս պետք է անենք ամեն բան` մեր հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար: Պետք է հասկանանք, որ ինտեգրացիան չի կարող լինել մի հոգի մի երկրից, մեկը` մյուս երկրից, այն պետք է լինի հասարակությունների մեջ, բայց մինչ այդ ինտեգրացիան, պետք է լինի մասնագիտական համայնքների միջեւ համագործակցություն, օրինակ` լրագրողները լրագրողների հետ, քաղաքագետները քաղաքագետների եւ այլն: Պետք է լրջորեն զբաղվել այդ գործընթացով, որպեսզի աշխարհում եւ առաջին հերթին եվրասիական տարածքում առաջ տանենք մեր երկրի իմիջը՚:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՎԱՐԺԵՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
Անկասկած, հետաքրքիր էր իմանալ նաեւ ադրբեջանական կողմի ռեակցիաները այս ֆորումի ընթացքում, քանի որ նախորդ ֆորումի ժամանակ վերջիններս փորձել էին աքլորանալ, որը, սակայն, նրանց չէր հաջողվել: Իսկ այս անգամ Հայկ Բաբուխանյանը ասաց հետեւյալը. ՙԲնականաբար, նրանք եւս մասնակցում էին, եւ եթե հիշում եք` անցած անգամ մի փոքր խնդիրներ ունեցանք նրանց հետ եւ ստիպված էինք մեր պատվիրակությամբ հերթապահություն սահմանել ու պաշտպանել ցուցահանդեսում փակցված ԼՂՀ-ի մասին լուսանկարները: Իսկ այս տարի նմանատիպ բաներ չեղան, բայց եթե կա թշնամի պետության ներկայացուցիչ, մենք ամեն դեպքում զգոն ենք. ցանկացած պահի սպասում ես, որ մի հակահայկական բան կարող են անել՚:
Իսկ ՙԱրմռադիո FM107՚ ռադիոընկերության տնօրեն Արման Սաղաթելյանը ավելացրեց. ՙՔանի որ Կիեւում անցյալ տարվա մեր պատվիրակության հակադարձը լուրջ էր, դա նրանց դաս եղավ, եւ նշեմ, որ այս ֆորումին մասնակցում էին այն նույն ադրբեջանցիները, որոնք փորձում էին անցյալ տարի ընդդիմանալ: Կարող եմ նաեւ ավելացնել, որ իրենց ներկայությունն այս անգամ նույնիսկ աննկատելի էր, իրենց պահում էին շատ հանգիստ, խելոք եւ մեզանից հեռու: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նրանք պետք է միշտ զգոն լինեն եւ իմանան, թե ում հետ գործ ունեն եւ բոլոր այն դեպքերում, երբ կփորձեն ինքնադրսեւորվեն կամ ինքնակայանան ինչ-որ հարցերի հաշվին, ապա պետք է ստանան ավելի լուրջ ու չոր պատասխան. դա է իրենց վարժեցման հիմնական բաղադրամասը՚:
Կրկին անդրադարձ կատարելով ֆորումների խնդիրներին` բանախոսներից Հ. Բաբուխանյանը նշեց. ՙՇատ կարեւոր խնդիր է մինի ֆորումների անցկացումը այն առումով, որ եթե մենք նախկինում հանդիպում էինք տարին մեկ եւ զրուցում տարբեր հարցերի եւ փորձի փոխանակման մասին, ապա այսօր մտանք նոր փուլ, որը կոնկրետ կառուցվածքային աշխատանք է ենթադրում` խմբագիրների, քաղաքագետների խորհուրդները եւ այլն: Այդտեղ մենք ունենք նոր խնդիրներ, որը կոնկրետ համագործակցությունն է, պետք է լուծենք շատ կոնկրետ պրակտիկ խնդիրներ՚:
Հայկ Բաբուխանյանը նշեց նաեւ, որ ինտերնետի մեդիաոլորտում պետական կարգավումը կարեւոր է ու անհրաժեշտ, ինչը դեռ անբավարար է Հայաստանում. ՙԱնհրաժեշտ է իրավական կարգվորում, այսօր ինտերնետը օգտագործվում է նաեւ որպես զենք, հետեւաբար` պետությունը պետք է ստեղծի այդ զենքից պաշտպանվելու համակարգ: Այդ համակարգը ինչքան շուտ ստեղծենք ու կարողանանք կանխատեսել ինֆորմացիոն ագրեսիայի հնարավորությունը մեր պետության դեմ ու դրանք զսպելու մեխանիզմներ ունենանք, այդքան էլ կլինենք ավելի անվտանգ երկրում ապրող քաղաքացիներ՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍՈՒՄ Է ԲԱՐԿԱՆԱ±Լ
Մինչ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՙԺառանգությունը՚ քաղաքական դաշտում բրոունյան շարժման օրենքներով անկապ քայլեր են անում, հանդես են գալիս տարատեսակ պոպուլիստական հայտարարություններով, եռակի-քառակի-հնգակի ստվերային խաղերի մեջ են մտնում, անգամ Իջեւանում սատարում են միանգամայն իշխանական ԲՀԿ-ին, հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում իշխանության ներսում:
Մի կողմ թողնենք այն, որ կոալիցիոն եռանկյունու ներկայացուցիչները հրապարակավ իրար ՙկծում՚ են առայժմ թափանցիկ ակնարկների մակարդակով, մի կողմ թողնենք նաեւ ՀՀԿ-ի ներսում ընթացող լոբբինգային երեւույթները, թե կոնկրետ ով պետք է մի քանի ամսով ստանձնի ԱԺ-ի ղեկը, մի կողմ թողնենք նաեւ այն, որ կոալիցիայի ներկայացուցիչները կոմպլիմենտներ են բաժանում ՀԱԿ-ին (հավանաբար` վերջինիս ձեռնասունության աստիճանի հետ կապված): Բայց, այնուամենայնիվ, անարդար կլինի չնշելը, որ կոալիցիոն եռյակից ՀԱԿ-ին ՙփշի-փշի՚ չի անում միայն ՕԵԿ-ը. ախր դրա համար պարզապես երեսատեղ չունեն, զի հենց ԼՏՊ-ի թեթեւ ձեռքով արդեն երեք տարի է, ինչ ամբողջ լրատվական դաշտով շրջանառվում է ՕԵԿ-ի, մեղմ ասած, ոչ բարեհունչ մականունը: Բայց փոխարենը նույն ՕԵԿ-ը ամեն հարմար առիթ օգտագործում է, որ իշխանության ներսում ծագած ցանկացած տհաճ իրադարձության պատասխանատվությունը բարդի ՀՀԿ-ի վրա այն սկզբունքով, որ կոալիցիայի բոլոր լավ գործերի հեղինակը ՕԵԿ-ն է, իսկ բոլոր ՙքըխ՚ արարքների տերը ՀՀԿ-ն է: Այդպես եղավ եւ Երեւանի կենտրոնում բացառիկ խուլիգանություն իրականացրած եւ շատերի աչքի առաջ կնոջ վրա ձեռք բարձրացրած Սյունյաց մարզպետի պարագայում. ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում քաջազուն տիկին Հեղինե Բիշարյանը շտապեց այդ ամենի պատասխանատվությունը դնել ՀՀԿ-ի վրա:Այդ առումով ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների վարքագիծը ավելի ազնիվ էր. քանի դեռ չէր կայացվել քաղաքական որոշում Լիսկայի մեծ կտոր ականջը թողնելու վերաբերյալ, հանրապետական պատգամավորները չէին շտապում իրենց մարզպետին դատափետել, այլ սահմանափակվում էին ՙԵթե քննությունը դա հաստատի, ապա...՚ բանաձեւով:
Իսկ քաղաքական որոշումը գործնականում վերջնականապես ձեւավորվեց օրվա ընթացքում: Եթե սկզբում պաշտոնական մակարդակով անգամ ժխտվում էր Լիսկայից տուժած գործարար Սիլվա Համբարձումյանի` ՀՔԾ-ում ցուցմունք տալու եւ հայտարարություն ներկայացնելու փաստը, ապա օրվա ընթացքում հաստատեցին ՀՔԾ-ում վարույթի առկայությունը, իսկ օրվա վերջում էլ հաստատվեց, որ Սյունյաց մարզպետի դեմ քրեական գործ է հարուցված: Դե, իսկ այն պահից, երբ բոլոր հեռուստաալիքներով, այդ թվում եւ` ՙՀ1՚-ով բավականին դատախազական տոնով խոսվեց մարզպետի արարքի եւ քր.գործ հարուցելու մասին, պարզ դարձավ, որ դեռեւս ԼՏՊ-ի վարչախմբի օրերից սկսած պաշտոնավարող եւ սկզբում Գորիս քաղաքի, իսկ այնուհետ ամբողջ Սյունիքի ահ ու սարսափ Սուրիկ Խաչատրյանի երգը երգված է:
Այն, թե ինչ մոտեցում, ի վերջո, որդեգրվեց Սյունիքի մարզպետի նկատմամբ, լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի` Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարին հնչեցրած թեզերի մեջ: Այն է, որ իշխանությունը պետք է անջատվի բիզնեսից, որ պետությունը պետք է համապատասխան նպաստավոր միջավայր ստեղծի գործարարության համար եւ հարկ եղած դեպքում նաեւ պաշտպանի գործարարներին: Սույն դեպքը ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Սիլվա Համբարձումյանը ոչ միայն գործարար է, այլ նաեւ խոշոր գործարար, այն էլ` արտերկրյա խոշոր ներդրող, եւ, ի դեպ, առաջին իսկ պահից նրա հետ տեղի ունեցած միջադեպով հետաքրքրվել է ԱՄՆ դեսպանատունը: Ստացվում է հետեւյալը. խոշոր պաշտոնյան, տվյալ դեպքում` մարզպետը, բոլորի աչքի առաջ մայրաքաղաքի կենտրոնում հանցավոր ոտնձգություն է կատարում կին գործարարի հանդեպ, եւ նրա դեմ քրեական գործ է հարուցվում գործարարի հայտարարությունը ստանալուց հետո ժամեր անց: Բնականաբար, ինչքան խիստ պատժվի Սուրիկ Խաչատրյանը, այնքան ավելի կբարձրանա իշխանության ու մասնավորապես` ՀՀԿ-ի վարկանիշը: Եվ չպետք է բացառել, որ նաեւ պատժելու գործընթացը կբաժանվի փուլերի, որպեսզի դրա հանրային արդյունավետությունը լինի առավելագույն: Մյուս կողմից` դա նաեւ ցուցադրական օրինակ է բյուրոկրատիայի համար, եւ առավել եւս` բյուրոկրատիայի այն հատվածի համար, որը, իրեն մաֆիայի տեղ դրած, թույլ է տալիս նաեւ ուժային հակաօրինական դրսեւորումներ. դե, եթե անխորտակելի ու անպատժելի Լիսկան ընկնում է ՙկատոկի՚ տակ, ապա իրենցից յուրաքանչյուրը վայրկենապես կարող է կորցնել ամեն ինչ: Դա նաեւ ցուցադրական դաս կարող է լինել օլիգարխիայի համար, զի նույն Սուրիկ Խաչատրյանն էլ փաստացի օլիգարխ է, եւ Գռզոյի ու Լեդի Հակոբի օրինակին Լիսկայի օրինակի ավելացումը նույնպես նպաստում է օլիգոպոլիաներին սանձելու եւ հնազանդ վիճակում պահելու գործընթացին:
Բայց, այնուամենայնիվ, ասել, որ օլիգոպոլիաների եւ բյուրոկրատիայի վրա ճնշումներով ոչ ոք չի մտահոգվում եւ ինչ-ինչ հակաքայլեր ձեռնարկելու փորձեր չի անում, նույնպես սխալ կլինի: Մի կողմ թողնենք արդեն մեկ տարուց ավել մշտական բնույթ կրող Ռոբերտ Քոչարյանին համարկրող որոշ քարոզչամիջոցների ՙմեկ օլիգարխի տնտեսություն՚ ստեղծելու տեսությունը: Դրան այսօր ավելանում են որոշ երանգներ, որ նոր-նոր են երեւում: Այսպես, օլիգոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտության մասին մշտապես արտահայտվող վարչապետի թիմակից` ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հանկարծ արտահայտում է պարադոքսալ միտք, որ օլիգոպոլիաները խոչընդոտ չեն ոչ միայն տնտեսությանն ամբողջապես, այլեւ տնտեսության, մասնավորապես` օլիգարխացված ճյուղերի զարգացմանը: Ճիշտ է, նախարարը ուղղակի չի պնդում, թե դա վերաբերում է կոնկրետ Հայաստանի պայմաններին, այլ վկայակոչում է տնտեսագիտության տեսությունը... Ինչպես ասում են` ե°ւ մերոնց, ե°ւ ձերոնց. եթե ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն ջախջախեն օլիգոպոլիաները, ապա դա կընկալվի որպես զուտ տեսական դասախոսություն, իսկ եթե օլիգոպոլիաները ՙձիու վրա՚ լինեն, ապա դա հանգիստ կարելի է ՙսաղացնել՚ որպես ի պաշտպանություն իրենց արված խիզախ քայլի: Ինչեւէ, շատ չխորանանք չինովնիկական խոհանոցի մեջ. ինչպես վերջերս խոստովանել էր այլեւս նախկին խոշոր չինովնիկ Իրինա Խակամադան, Ռուսաստանում չինովնիկը իր ժամանակի 90 տոկոսը ծախսում է ինտրիգների եւ միայն 10 տոկոսը` բուն աշխատանքի վրա, եւ դժվար թե ռուսական այդ իրականությունը շատ տարբերվի հայաստանյան այսօրվա իրականությունից:
Ի դեպ, եւս մեկ հետաքրքիր պահ. ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ԱԺ-ում արած իր հայտարարությունում մատնանշեց, որ ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն անցկացնում են ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բարեփոխումներ: Սա, թերեւս, 1995-ից հետո առաջին դեպքն է, երբ իշխանությունը խոսում է համակարգային փոփոխությունների մասին: Մինչ այդ` 1990-ականների սկզբներին, ԼՏՊ-ի վարչախմբի եւ ՀՀՇ-ի հայտարարությունները համակարգային փոփոխությունների մասին այդ հարթության հետ անհամեմատելի էին, զի ուղղված էին զուտ Խորհրդային Հայաստանից մնացած ամբողջ ժառանգության կլանմանը եւ սեփական օլիգարխիկ դասի ձեւավորմանը: Իսկ հիմա, կարծես թե, մոտենում են այն հետաքրքիր ժամանակները, երբ գործնական քայլեր են ձեռնարկվում ԼՏՊ-ի օրոք ստեղծած եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք ամրապնդված ու իշխանության հենարանի կարգավիճակ ստացած օլիգոպոլիաների ապամոնտաժման եւ փոխարենը բանական համակարգի հաստատման ժամանակները: Դա լիովին տեղավորվում է հանրության լայն շերտերի ազգային պահպանողական պատկերացումների մեջ եւ հուշում է, որ բավականին մոտ ապագայում, եթե այդ ուղղությունը հետեւողականորեն առաջ տարվի, ՀՀ նախագահը կարող է հենվել ոչ միայն ՀՀԿ-ի, ոչ միայն ազգային պահպանողական բոլոր քաղաքական ուժերի, այլ նաեւ հանրության լայն ու, թերեւս, առավելագույնս առողջ շերտերի վրա:
Անշուշտ, դիմադրություն հաստատ կլինի, իսկ թե ինչպես դա կդրսեւորվի, դժվար թե հարկադրված լինենք երկար սպասելու: Ի դեպ, հետաքրքրական է, որ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Լիսկայի հետ տեղի ունեցած միջադեպից անմիջապես առաջ բավականին անսպասելիորեն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը համակարգային փոփոխություններ է ծրագրել դեռ 2008-ին` ընտրվելուն պես, պարզապես այժմ է ձեւավորվել առավել նպաստավոր պահ` դրանք կյանքի կոչելու համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
ԱՆՏԵՂՅԱԿ՚ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԸ
Այսօր, եւ մայրաքաղաքում, եւ ՀՀ-ի տարբեր քաղաքներում ապօրինի շինարարությունը, հողատարածքների բռնազավթումն ու հանրային նշանակության տարածքների ոչնչացումը դարձել է սովորական երեւույթ:
ՙՕդից՚ ծանոթ-բարեկամ, քեռի-հորեղբայր խաղացնելով` մեր հրապարակները, փողոցները, այգիները կարող են հայտնվել այս կամ այն ֆեոդալի, օլիգարխի կամ որեւէ մի հաբռգած տարրի սեփական տիրույթում: Այս արատավոր երեւույթների վրա գնալով այլեւս չենք զարմանում: Առանց դրանց, շատ ու շատ մերօրյա կիսաօլիգարխիկներ ուղղակի չեն դիմանա, հասարակության մեջ իրենց լիարժեք մարդ չեն զգա, քանզի դա նրանց ապրելաձեւն է, ու ՙառողջ՚ ապրելակերպ: Իհարկե, այս վերջին տարիներին փորձեր արվեցին այս շփացած ամբոխի ախորժակները զսպելու ու նրանց կարգի հրավիրելու համար, բայց կարծես թե դեռ կան այնպիսիները, որոնց ուղեղի ծալքերում օրենք, իրականություն, արդարություն, եւ նմանատիպ այլ արժեքների դրսեւորումները չեն տեղավորվում, որովհետեւ այս մարդիկ իրենք իրենց համար բոլորովին այլ օրենքներ ու բարքեր ունեն հնարած...
Ինչեւէ, շատ հեռու չգնանք բուն թեմայից, եւ մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ՙԻրավունք՚-ի թիվ 85 համարում, ՙՈվ ինչու է փչացնում Վանաձորի կենտրոնական հրապարակը՚ հրապարակման մեջ բարձրաձայնել էինք այն մասին, որ Վանաձորի Կենտրոնական հրապարակում, ուր գտնվում է Վանաձորի քաղաքապետարանի շենքը, մի նոր շինություն է կառուցվում, որի գլխին կանգնած է ՙԳուգարք՚ հյուրանոցի սեփականատեր, մոսկովյան շրջանակներում քիչ թե շատ հայտնի գործարար Գագիկ Հովսեփյանը: Բայց մինչ Հովսեփյանի այս փառահեղ մտահղացման իրականացումը, թե ո±վ էր նրան թույլ տվել հրապարակի մայթեզրերի ու սիզամարգերի հաշվին շինարարություն իրականացնել, այ հենց սա էր հարցերի հարցը: Եվ քանի որ Վանաձոր քաղաքը ունի քաղաքապետարան, բավականին ճարպիկ, եւ շուտ կողմնորոշվող քաղաքապետ, ով մշտապես կարողանում է ցանկացած պատասխան գտնել այս կամ այն հարցի հետ կապված, հետեւապես ՙԻրավունք՚-ը առաջնահերթ փորձել էր այս հարցի պատասխանը ստանալ հենց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից, որն էլ առաջ քաշված հարցին ի պատասխան` բառացիորեն պատասխանել էր. ՙԳուգարք հյուրանոցը իրա համար մի հատ մուտք ա կառուցում, որի թույլտվությունը տվել են քաղաքաշինության ու մշակույթի նախարարությունները՚: Ավելին, քաղաքապետը նաեւ հավելել էր. ՙԱյնտեղ որեւէ անօրինական բան չկա՚: Իսկ երբ հարգարժան քաղաքապետից հետաքրքրվել էինք, թե արդյո±ք տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին չպետք է թույլտվություն տա տվյալ շինությունը կառուցելու համար, նա հակադարձել էր. ՙՀիմա, մի քանի քաղաքների կենտրոնները քաղաքաշինության նախարարությունը վերցրել է իր վրա (թույլտվությունները): Այնպես որ, քաղաքապետարանի թույլտվությամբ չեն կարա կառուցել, եղա±վ՚: Նա ՙմուննաթ՚ էր եկել ու մեզ ուղղորդել դեպի քաղաքաշինության նախարարություն: Սակայն, արի ու տես, որ Քաղաքաշինության նախարարությունն էլ պաշտոնապես նշում է այն մասին, որ Տիգրան Մեծի պողոտա թիվ 20 հասցեում ՙԳուգարք՚ հյուրանոցի վերակառուցման աշխատանքների կատարման համար թույլտվություն տվել է, ոչ ավել, ոչ պակաս, Վանաձորի քաղաքապետարանը: Ավելին, երեկ ՙԻրավունք՚-ին հաջողվեց ձեռքի տակ ունենալ մի փաստաթուղթ`քաղաքապետ Ս. Դարբինյանի անունից, որն ուներ հետեւյալ տեսքը. ՙN 23 ՙ7՚ հոկտեմբերի 2011թ.
Ձեր N-----ՙ-----՚ 2011թ.
ՙՄԵՏՐՈՊՈԼԻՆԱ՚ ՍՊԸ-Ի
ՏՆՕՐԵՆ Ե. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Տիգրան Մեծի պող. թիվ 20 հասցեում հյուրանոցի վերակառուցման շինմոնտաժային աշխատանքների կատարման համար Վանաձորի համայնքի ղեկավարի կողմից 15.10.2007թ. Ձեզ տրվել է թիվ 228 շինարարության թույլտվությունը` երկու տարի ժամկետով:
Ձեր 06.04.2011թ. թիվ 079/1410 գրության հիման վրա շինթույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 20.12.2013թ.` նշելով, որ Դուք պարտավոր եք մուտքի կցակառույցը ավարտել մինչեւ 2011թ. սեպտեմբերի 30-ը:
Քանի որ Ձեր կողմից խախտվել է համայնքի ղեկավարի կողմից տրված լրացուցիչ ժամկետը, Վանաձորի քաղաքապետարանը կասեցնում է հյուրանոցի վերակառուցման աշխատանքների կատարման շինթույլտվությունը:
Աշխատանքները շարունակելու համար Դուք կարող եք ստանալ նոր շինարարության թույլտվություն` համաձայն 26.06.2009թ. թիվ 792-Ն ՀՀ կառավարության որոշման ՙՔաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին՚:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ս. ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կատ.` Տ. Պապանյան
Հեռ. 4-66-10
E-mail: vanadzor@mail.ru՚:
Դե, այսքանից հետո արի ու լուրջ վերաբերվի տեղական իշխանության խոսքին ու գործին, եւ, եթե պարոնայք քաղաքային իշխանության ղեկավարները մնացած գործերն էլ են այսկերպ հորով-մորով անում ու գցում արխիվ, պատկերացնելն անգամ զարհուրելի է, թե հնացած գործերի մանրամասները ջրի երես հանելուց հետո ինչ դուրս կգա դրանից: Հաստատ, մանրազնին ուսումնասիրությունների դեպքում ՙպլստալու՚ գործն ավելի զոռ կդառնա, թեեւ հայաստանյան որոշ իշխանիկներից սատանան անգամ գլուխ չի հանում:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
Երեւանի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասում վերջերս կառուցված ապօրինի շինությունները շարունակում են մնալ իրենց տեղերում:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ քաղաքապետարան եւ ապա` խմբագրություն էին դիմել Գ1 թաղամասի մի խումբ բնակիչներ եւ տեղեկացրել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կորուն Նահապետյանը, ով նաեւ օլիգարխներից մեկի մոտ բարեկամն է, ապօրինի պարիսպ է կառուցել, որի արդյունքում` ավտոճանապարհը, որով բնակիչները պետք է հասնեն իրենց տուն, նեղացել է այն աստիճանի, որ երկու մեքենա չի կարող անցնել միաժամանակ, էլ չենք ասում, որ անհրաժեշտության դեպքում չեն կարող անցնել ոչ շտապ օգնության, ոչ հրշեջ ծառայության մեքենաները: Բացի այդ, ՙազգընտիրը՚ գրավել է այդ տարածքի գազոնները, կանաչ տարածությունը եւ այլն: Դե սրանք, հավանաբար, նման ՙԷլիտայի՚ համար մանր-մունր հարցեր են, կարեւորը` իրենց տունը սիրուն ու բարձր լինի, իսկ ՙիրենցից հետո` թեկուզ ջրհեղեղ՚ արտահայտությունը շատ տեղին է: Այս առումով, ՀՀ քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը հայտնել է, որ տեղի է ունեցել իսկապես ապօրինի շինարարություն, եւ սեպտեմբերի 28-ին նշանակվել էր վարչական վարույթ:
Այդ վարույթին, բացի բողոք ներկայացրած քաղաքացիներից, ներկա էինք նաեւ մենք, բայց ի±նչ եք կարծում` ներկա կլինե±ր մյուս կողմը, թե± ոչ, իհարկե միանգամից կպատասխանեք` ոչ: Բնականաբար, ինչպես եւ ակնկալվում էր, մյուս կողմը ներկա չէր, եւ ամենազավեշտալին այն էր, որ համապատասխան վարչության աշխատակից Հայկ Խաչատրյանը մեզ հայտարարեց, որ քաղաքապետարանում չգիտեն, թե ով է այդ ապօրինի շինությունն իրականացնում, եւ, որ չեն կարողանում գտնել սեփականատիրոջը, եւ, որ նրանք հարցում են ուղարկել Աջափնյակի կադաստր` այն ճշտելու համար: Պարոն Խաչատրյանը մեզ հավաստիացնում էր նաեւ, որ սա ընդամենն օրերի խնդիր է, եւ պետք է մի փոքր համբերատար լինենք: Ի±նչ եք կարծում, հարգելի ընթերցողներ, հնարավոր համարո±ւմ եք, որ մենք օրերի ընթացքում ստանանք լիարժեք պատասխան, ինչը կապված է ԱԺ պատգամավորի շուրջ կատարվող իրադարձությունների հետ: Դե ինչ, անցան օրեր եւ նույնիսկ ամիսներ: Շուտով կլրանա քաղաքապետարանին ուղղված դիմումի երկու ամիսը, իսկ երեկ վերը նշված վարչության աշխատակից Հայկ Խաչատրյանը, իհարկե, իր շեֆերի հանձնարարականով` իրեն ժողովրդի խոսքով` ռետինե խողովակի տեղ դրած եւ անգիր արած խոսքերով մեզ պատասխանեց. ՙԱյս պահին մենք դեռեւս հարցման պատասխանը չենք ստացել, մենք կրկնակի հարցում ենք ուղարկել, եւ դեռ այս պահին պատասխանը չկա: Ես ամիս-ամսաթվով չեմ հիշում թե երբ է եղել դիմումը, բայց երկրորդ հարցումը ուղարկված է՚: Իսկ ինչն է պատճառը, որ ապօրինի շինությունը կասեցվելուց հետո այն չի քանդվում. Հ. Խաչատրյանը տվեց տիպիկ բյուրոկրատական պատասխան. ՙԵլնելով վարչարարության օրենքի տեսանկյունից: Աս պահի դրությամբ ես ձեզ որեւէ սպառիչ պատասխան չեմ կարող տալ՚:
Դե, որտեղի±ց կարողանաք պատասխան տալ, որ ըստ ձեզ` Աջափնյակի կադաստրը լավ չի աշխատում, կամ այս դեպքում` արդեն ընդհանրապես չի աշխատում:
Սպառիչ կամ որեւէ մի կոնկրետ պատասխան ստանալու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ով մեր հարցը լսելուց հետո առաջարկեց ներկայացնել այն վեցանիշ թիվը, որով նա կարող է բացել ՙբանալին՚ եւ տալ մեզ այդ դիմումի հետ կապված պատասխանը:
- Եթե այդ քաղաքացիները դիմում են ներկայացրել, ուրեմն ներկայացրել են մեկ պատուհանով եւ պետք է գնան այնտեղ եւ իմանան, թե ուր է հասել իրենց պատասխանը: Հնարավոր չի, որ պատասխան լինի, եւ իրենց չտան այդ պատասխանը, հնարավոր է, որ այդ քաղաքացիները չեն հետաքրքրվել: Ես վստահեցնում եմ, որ ցանկացած բան, ինչը մտնում է աշխատակազմ, մեկ պատուհանով, բոլորը սահմանված ժամկետում պատասխան են ունենում:
- Իսկ մենք կարող ենք վստահեցնել այդ քաղաքացիների ու խմբագրության անունից, որ մինչ օրս ոչ նրանք, ոչ էլ թերթը որեւէ պատասխան կամ նամակ չեն ստացել: Ի±նչ կասեք այս մասին:
- Քաղաքապետարան ներկայացված յուրաքանչյուր դիմումի միակ ճանապարհը` դա մեկ պատուհանն է: Գոյություն ունի սահմանված ժամկետ` մեկ ամիս, որի ընթացքում նրանք պետք է պատասխան տան, եթե լրացուցիչ քննելու հարցեր չկան:
- Նշենք, որ այդ ժամկետն արդեն վաղուց անցել է, քանի որ դիմումը տրված է սեպտեմբերի 14-ին, եւ մինչ այժմ չկա որեւէ պատասխան, եւ միայն պատճառաբանում են, իբր չեն կարողանում գտնել տարածքի սեփականատիրոջը:
- Բայց ինչո±ւ են գնացել այդ վարչություն, եթե օրենքը պահանջում է դիմել մեկ պատուհանին եւ պատասխան ստանալ:
- Գնացել են այնտեղ, քանի որ վարչական վարույթ էր հարուցվել: Եվ եթե այդ քաղաքացիները չեն գտնում այդ վեցանիշ թիվը, ապա ի±նչ է լինելու:
- Այդ դեպքում նրանք ստիպված են մեկ անգամ եւս դիմում գրել մեկ պատուհանին, կամ մոտենալ այնտեղ եւ անուն-ազգանունով փորձել հարցի պատասխանը ստանալ: Բացի այդ, կարող են մեկ դիմում ներկայացնել այն մասին, թե ինչից հետո ինչ է կատարվել, ինչու գործին ընթացք չի տրվել, իսկ քաղաքապետարանը ընթացք կտա այդ դիմումին:
- Այսինքն, ստացվում է, որ քաղաքացիները դիմումի պատասխանը ստանալու համար մեկ դիմում եւ±ս պետք է գրեն: Չե±ք կարծում, որ սա աբսուրդ է:
- Մեզ հազարավոր մարդիկ են դիմում իրենց պատասխանները ստանալու համար, հետեւողական են լինում, եթե դժգոհ են` դրա հիման վրա գնում են դատարան, եթե գոհ են լինում` շնորհակալություն են հայտնում: Ես չեմ կարող պատկերացնել, որ այդ հազարավորներից մեկին հատուկ ընտրել են, որ հատուկ չպատասխանեն:
Իսկ մենք արդեն եկել ենք այն համոզման, որ այս գործը, որին խառնված են ՙազգընտրյալ՚ պատգամավորները, հենց հատուկ է ընտրված, եւ որոշված է չպատասխանել, կամ հայտնել, որ պատասխան չկա, կամ իբր չեն գտնում բոլորին հայտնի սեփականատիրոջը: Բա որ չեք կարողանում գտնել սեփականատիրոջը, ինչպե±ս կասեցրիք ապօրինի շինարարությունը, որը դեպուտատ Նահապետյանն իրականացրեց մեկ օրում, իսկ դուք` չինովնիկների մի ամբողջ ձրիակեր կույտ, արդեն երկու ամիս է, ինչ չեք կարողանում քանդել: Գուցե սարսափում եք, որ այդ ՙանհայտ սեփականատերը՚ ջղայնանա ու ձեզ գործից հանի: Դրա համար քաղաքապետարանը որոշեց գլխացավանքի տակ չընկնել ու սեփականատիրոջը չգտնել: Դե, էլ ոնց կլինի, թող էս մեկն էլ մնացած էլիտար ապօրինի շինությունների նման սղա անցնի, իսկ խեղճ քաղաքացիները թող մի դիմում էլ գրեն դիմումի մասին, հետո էլի կգրեն մյուս դիմումի մասին, եւ այդպես շարունակ կարող են դիմումներ գրել դիմումների մասին` դրանք համարակալելով, ու այդպես կանցնեն օրեր, ամիսներ ու տարիներ, վերջում էլ կհոգնեն ու էլ չեն կարող դիմում գրել հոգնելու մասին ու ուրիշ տասնյակ-հազարավորների նման կթքեն համ քաղաքապետարանի, համ դեպուտատական պատի, համ էլ ամեն ինչի վրա, ու կթողնեն-կգնան այնտեղ, որտեղ դեպուտատները հողեր չեն զավթում, իսկ քաղաքապետարանները դիմումներին ընթացք են տալիս: Այդպիսով կավարտվի այս պատմությունը ու կգնա արխիվ: Իսկ պատը կմնա...
Իսկ թե որքանով է տեղյակ այս մասին նոյեմբերի 15-ին ավագանու կողմից ընտրվող ապագա քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մենք չգիտենք, իսկ եթե տեղյակ է, արդյո±ք գիտակցում է, որ ստանձնելով քաղաքապետի պաշտոնը, պարտավոր է պաշտպանել օրենքը, անկախ այն խախտողների պաշտոնից, դիրքից, կուսակցականությունից, փողի չափից ու բարեկամների ով լինելուց: Արդյո±ք նոր քաղաքապետն ի վիճակի կլինի կարգ ու կանոն հաստատել, թե± շարունակելու են քաղաքապետարանում մնալ հանցագործներն ու պորտաբույծները, կամ դիմում ընդունողներն ու պատասխան չտվողները: Եթե կլինի այդպես, ուրեմն վայ մեր Երեւան քաղաքին ու երեւանցիներին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆՈՒՅՆԻՍԿ ԾԱՂՐԱԾՈՒԻ ԴԵՐԻՆ ՉԵՆ ՁԳՈՒՄ
«Դա արդեն զավեշտի ոլորտից է, բայց իրենք այսօր նույնիսկ ծաղրածուի դերին չեն ձգում` պարզապես փորձում են նման ծիծաղելի հայտարարություններով իրենց վրա ուշադրություն հրավիրել։ Վերջին հանրահավաքին 3-4 հազար հոգի էր մասնակցում` 18 կուսակցություններով այդքան մարդ էին հավաքելե,- անդրադառնալով ՀԱԿ-ի մտադրություններին մեծամասնություն կազմել խորհրդարանում, նկատեց ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։
ՀԱյոց աշխարհ 09.11.11
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋ
«Հայոց Աշխարհե-ի հարցերին պատասխանում է ՍԻՄ առաջնորդ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ
-Վերջին կադրային փոփոխությունները հակասական մեկնաբանությունների արժանացան մամուլում եւ քաղաքական շրջանակներում. իշխանական ռեսուրսի «մոբիլիզացիաե, «ռեստարտե, «պալատական հեղաշրջումե, անգամ` «ներիշխանական ճգնաժամե։ Ձեր դիտարկմամբ` ի՞նչ է կատարվում իշխանության վերին էշելոններում։
-Կարծում եմ, արտասովոր կամ սենսացիոն ոչինչ չի կատարվում։ Վերջին շրջանում միայն մի պաշտոնանկություն է եղել` ոստիկանապետի պաշտոնանկությունը։ Երեւանի քաղաքապետը եւ ԱԺ նախագահը ոչ թե պաշտոնանկ են արվել, այլ իրենք են հրաժարական տվել։
Ինչ վերաբերում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որեւէ պաշտոնյա հավերժ չէ։ Բնականոն գործընթաց է` մի պաշտոնյան փոխարինվում է մեկ այլ պաշտոնյայով։ Ինչպես ցանկացած ոլորտ, այնպես էլ ոստիկանության համակարգը որոշակի զարգացում է ունեցել ժամանակի ընթացքում, ինչ-որ հարցեր մնացել են չլուծված, եւ նախագահին ավելի տեսանելի է` ինչ է պետք համակարգի բարեփոխման համար։
ԱԺ նախագահի հրաժարականին շատ պարզ, տրամաբանական բացատրություն տրվեց։ Խորհրդարանի խոսնակի աշխատանքային օրակարգը իրոք խիստ ծանրաբեռնված է` բացի նիստերը վարելուց, պետք է համակարգել հանձնաժողովների աշխատանքը, արտաքին կապերը, գործուղումները, եւ այդ ամենը նախընտրական շտաբի պետի պարտականությունների հետ համատեղելն իսկապես չափազանց բարդ կլիներ։ Ինքս ժամանակին ղեկավարել եմ մեր կուսակցության նախընտրական շտաբը, եւ շատ լավ պատկերացնում եմ` ինչ է դա նշանակում։
Այնպես որ, նմանատիպ էպիտետները` ռեստարտ, հեղաշրջում, առավել եւս՝ ճգնաժամ, այստեղ բացարձակապես անտեղի են. պարզապես աշխատանքային վերադասավորումներ են, որոնք ապահովում են ավելի լավ եւ արդյունավետ կառավարում։
-Նախկինում էլ եղել են ընտրություններ, բայց «արտակարգ միջոցառումներիե անհրաժեշտություն կարծես թե չի զգացվել։ Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ առաջիկա ընտրություններն ավելի բարդ խնդիր են դնում իշխող կուսակցության առջեւ։
-Նախ, նախորդ ընտրություններում ԱԺ նախագահին չի առաջարկվել ղեկավարել կուսակցության նախընտրական շտաբը։ ԱԺ նախագահի պաշտոնը սկզբունքորեն տարբերվում է մյուս պաշտոններից. նա երկրորդ պաշտոնյան է երկրի պետական աստիճանակարգում եւ պատասխանատվության աստիճանով խիստ տարբերվում է նախարարի պաշտոնից։ Կարծում եմ, այս առումով համեմատությունը տեղին չէ։
Երկրորդ` միջազգային իրավիճակը գնալով բարդանում է, տնտեսական ճգնաժամերը հաջորդում են մեկը մյուսին։ Աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումները, Ռուսաստանի շուրջ ձեւավորվող նոր բեւեռը, Թուրքիայի հետ հարաբերությունները, Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը` սրանք լուրջ մարտահրավերներ են ստեղծում մեր երկրի համար։ Կարծում եմ, բոլորս պետք է հասկանանք պահի լրջությունը, եւ շատ ուրախ եմ, որ իշխող կուսակցությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր դերակատարությանը մոտ ապագայում։
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկա ընտրական գործընթացների հետ կապված։ Ինչպե՞ս եք պատկերացնում ՍԻՄ մասնակցությունը խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին։
-Շաբաթ օրը Թալինի տարծաշրջանում տեղի ունեցավ մեր կուսակցական հավաքը, որտեղ ես հանդես եկա ծրագրային ելույթով։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերը, որոնց գաղափարախոսությունը մոտ է ազգային-պահպանողական գաղափարախոսությանը, որի ոչ թե սիմվոլիկ կրողը, այլ առաջատարներից մեկը ՍԻՄ-ն է, պետք է համախմբվեն հանրապետության նախագահի շուրջ։ Եվ հակահարված տան հինգերորդ շարասյան «գործառույթե իրականացնող
Ինչպե՞ս կմասնակցի ՍԻՄ-ը ընտրություններին
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը mardik.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե որ կուսակցությունների հետ է հնարավոր համարում համագործակցություն, հայտնեց, որ իրենց ներկայացուցիչների խորհրդի նիստը ընդունել է որոշում, ըստ որի` կուսակցությունը ընտրությունններին պետք է կամ ինքնուրույն մասնակցի, կամ կազմի դաշինք այնպիսի քաղաքական կուսակցությունների հետ, որոնք քաղաքականապես մոտ են գտնվում իրենց:
«Մեր գաղափարախոսությունն ազգային պահպանողական գաղափարախոսությունն էե,-նշեց պարոն Բաբուխանյանը և հայտնեց, որ այդ գաղափարախոսությունը կա ՀՀԿ-ում, և մի շարք այլ կուսակցություններում:
Չնայած դրան նա հայտնեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել, և այն կկայացնեն դեկտեմբերի 3-ին նախատեսվող իրենց համագումարին:
ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ Երեւանի քաղաքապետարան են դիմել Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի մի խումբ բնակիչներ, ովքեր իրենց դժգոհությունն ու բողոքն են ներկայացրել տարածքում իրականացվող ապօրինի շինարարության մասին, իսկ քաղաքապետարանի համապատասխան բաժինը չի էլ փորձում վերացնել ապօրինի պարիսպը` պատճառաբանելով, որ չի կարողանում կամ ավելի ճիշտ` չի ցանկանում ճշտել, թե ով է Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի հ10 հասցեի սեփականատերը, որտեղ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը իրականացրել է ապօրինի հողազավթում: Այդ ապօրինության արդյունքում փակվել է մայթը, սիզամարգը եւ փողոցի մեծ մասը, եւ որի մասին քաջատեղյակ լինելով` քաղաքապետարանը, այնուամենայնիվ, որեւէ միջոցառում չի ձեռնարկում այն քանդելու համար: Դե, կարելի է պատկերացնել, թե ինչ ահ ու սարսափի մեջ է գտնվում քաղաքապետարանը, երբ խոսքը վերաբերվում է ԱԺ պատգամավորին, այն էլ` հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի փեսայի կողմից կատարված հողազավթմանը:
Սեպտեմբերի 28-ին քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչությունում, այս գործի հետ կապված, նշանակված էր վարչական վարույթ, սակայն, բնականաբար, պատասխանող կողմը ներկա չէր, եւ քաղաքապետարանի վերոհիշյալ բաժնի աշխատակից Հ. Խաչատրյանը նշեց, որ չեն կարող գործը շարունակել, մինչեւ չգտնվի կամ չհայտնվի մյուս կողմը: Ավելացնելով` նշեց նաեւ, որ ընդամենը երեք կամ չորս օր է հարկավոր Աջափնյակ համայնքի կադաստրին, որպեսզի պարզի, թե ով է տվյալ հասցեի սեփականատերը:
Երեկ Գ1 թաղամասի բնակիչները կրկին անգամ դիմեցին պարոն Խաչատրյանին` տեղեկանալու, թե ինչ նորություններ կան` իրենց գործի հետ կապված, սակայն, բնականաբար, այս անգամ եւս պարզվեց, որ չի հայտնաբերվել սեփականատերը եւ արդյունքում մեղավոր է Աջափնյակ համայնքի կադաստրը, որը, ըստ քաղաքապետարանի համապատասխան վարչության, լավ չի իրականացնում իր գործառույթները եւ համառորեն չի պատասխանում քաղաքապետարանի հարցմանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱ±Ն ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚
ՙԱղանդավորական կազմակերպությունները Հայաստանում ունեն սեփական ինտերնետ կայքեր, սեփական մամուլ եւ անգամ հեռուստականալներ: Հասկանալի է, որ ոչ թե նրանք են բացել լրատվամիջոցներ, այլ կաշառել են այնտեղ աշխատող մարդկանց: Այդպիսի հնարավորություն նրանք ունեն: Ինձ համար ակնհայտ է` գոյություն ունեն ԶԼՄ-ներ, ուր աղանդավորական կազմակերպությունները տպում են այն ամենը, ինչ կցանկանան: Այդպիսի հրատարակություններից մեկը, մասնավորապես` ՙՀրապարակ՚ թերթն է, քանզի այնտեղ տպվում են նյութեր, որոնք ուղղված են ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու գործունեության եւ ի շահ աղանդների՚,- այդպիսի կարծիք հայտնեց երեւանյան Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Եսայի քահանա Արթենյանը ՙՌեգնում՚ գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա ավելացրեց, որ կան նաեւ այլ աղանդանպաստ ԶԼՄ-ներ, գումարած դրան` ՙԿյանքի խոսք՚ աղանդի հետեւորդ լրագրողներ տարբեր հեռուստաընկերություններում:
Նույն զրույցում քահանան անդրադարձավ եւ որոշ քաղաքական ուժերի եւ աղանդավորների գաղտնի քաղաքական շփումներին. ՙՈրոշակի խոսակցություններ եկեղեցուն եւ հոգեւորականներին հասնում են: Օրինակ` ՙԿյանքի խոսք՚ աղանդի եւ ՀԱԿ-ի երիտասարդական թեւի կապերի մասին: Ես հասկանում եմ, որ դա շատ լուրջ եւ պատասխանատու տեղեկություն է, եւ չեմ կարող պնդել դրա ստույգ լինելը: Կամ այլ օրինակ` նույն ՙԿյանքի խոսք՚ աղանդը եւ ՀՅԴ-ն: Բայց կրկնվեմ` այդ ամենը խոսակցությունների մակարդակով է՚:
ԶՈՈՏԵԽՆԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՆԱՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ
Վերջերս Գավառից ընտրված զոոտեխնիկ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դարձել է ՀՀ քաղաքական դաշտի ամենասկանդալային դերակատարներից մեկը: Նա դատական վեճերի մեջ է մի շարք լրատվամիջոցների դեմ հարուցած իր հայցերով, այդ թվում` մեծահարուստ երեսփոխանը ՙԻրավունք՚-ից պահանջում է ավելի քան 3.5 մլն դրամ այն հոդվածի համար, որտեղ ասվում է, որ լուրեր են տարածվում, թե նա թրեւ է գալիս կազինոներում:
Իսկ բոլորովին վերջերս, Տ. Արզաքանցյանը եւ իրեն ուղեկցող թիկնապահական մեքենան չեն ենթարկվել պետավտոտեսչության պահանջներին:
Երեկ ՙքյավառաընտիր՚ պատգամավորն անսպասելիորեն հայտնվեց իր աշխատավայրում ԱԺ նիստի ժամանակ: Կարդալով ՙՊանորամա՚ կայքին տված իր հարցազրույցը` ՀՀ քաղաքացիներից շատերը զանգահարում էին մեր խմբագրություն` նշելով, որ ամաչում են, որ մեր երկրի պատգամավորը տիրապետում է այդպիսի խղճուկ բառապաշարի: Ահա մի հատված երեսփոխանի մտքի գոհարներից.
ՀԱՐՑ.- ԶԼՄ-ների մասին օրենքի լրամշակմանը դուք չեք մասնակցել, որտեղի±ց եք ծանոթ օրենքին:
Տ. Արզաքանցյան- Ուրեմն ես ձեզ ասեմ, որ օրենքը ես էդ ընթացքում ուսումնասիրեմ, բոլոր օրենքը մարդ չի կարա իմանա: Էդ ընթացքում ես աշխատել եմ էդ օրենքի վրա: Հիմա ես չեմ իմանում` տարբեր լրատվական ընկերության հետ ինչ ա կապված: Ամեն ինչը թող ճիշտ գրեն, մարդկանց էլ շփոթության չենթարկեն: Իրանք սովորել են մարդկանց երեսը սևացնելու աշխատանք կատարեն: Փող աշխատելու միջոց են գտել, ասեմ` իմանաք: Մյուս լրատվական ընկերությունները, որ իրենք կարող են ճիշտ ներկայացնեն հանրությանը լուրերը, հարգելի ա, ես նորից եմ ասում, ես լրատվական ընկերություններին հարգում եմ, ոչ մի անգամ էլ իրանց հետ պատերազմի մեջ չեմ մտել:
- Իսկ ի±նչ բառերից էիք դուք հատկապես վիրավորվել, ՙստիլյագ՚ բառի±ց:
- Չէ, ուրեմն ասեմ, անձնական կյանքի մեջ իրավունք չունեն մտնելու: Առաջինը, որ աղջիկներ եմ բերում, տանում, խանդի հող ունե±ք, չհասկացա, խանդո±ւմ եք, ձեզի± տանեմ-բերեմ, չհասկացա, բերանս են բացում, իբր ռուս աղջիկներ եմ տանում-բերում: Ես բազմազավակ ընտանիք ունեմ, հարգող շրջապատ…ընդունող: Ես կարո±ղ ա խոսում եմ, թե էդ խմբագիրը կամ լրատվամիջոցների տերերը ինչով են զբաղվում աշխատանքից հետո:
- Իսկ ինչո±վ են զբաղվում:
- Էդ իրանց գործն ա: Ես անձնականին չեմ խառնվում, թող իրանց խելոք պահեն: Ուրեմն մենակ ՙստիլյագը՚ չէր, ուրիշ ելույթներ էին գրել, որ առաջվա վարչապետի ՙլակոտ՚ բառի վրա են խոսում: Առաջվա վարչապետը ներկայացրել է իրա դիմումը, որ տենց խոսակցություն չի էղել, սուտ լուրեր են տարածում, հասկանում եք չէ±, որ մարդկանց սկսեն օգտագործել տարբեր հարցերում, բայց ես մարդկանցից չեմ, իրանք շփոթվում են:
Lրագրողների հարցին, թե ինչու չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, Տիգրան Արզաքանցյանը պատասխանել է` հիվանդ եմ, ու միաժամանակ թվել մի քանի երկրների անուններ, որտեղ ՙանցկացնում է բուժման կուրսեր՚:
Բայց, ըստ ՙՀետք՚ կայքի, Տիգրան Արզաքանցյանին ավելի շատ կարելի է հանդիպել ոչ թե առողջապահական, այլ ուրիշ հաստատություններում` կազինոներ, գիշերային եւ այլ ակումբներ: Չի բացառվում, որ բժիշկները հենց նման դեղատոմս են տվել ԱԺ պատգամավորին: Ներկայացնենք մի քանի այլ փաստեր պատգամավորի փարիզյան կյանքից եւ ունեցվածքից, որոնց մասին նա չի նշել ՀՀ պետեկամուտների կոմիտեին հանձնած տարբեր տարիների հայտարարագրերում:
Marnes-la-Coquette-ը, որտեղ գտնվում է Տ. Արզաքանցյանի առանձնատունը, փարիզամերձ փոքրիկ քաղաք է: Ֆրանսիայի վիճակագրական եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով` այն շատ թանկ թաղամաս է: Տ. Արզաքանցյանի առանձնատունը գտնվում է քաղաքի այն հատվածում, որը կոչվում է ՙParc prive de Marnes՚ (ֆրանսերենից թարգմանաբար` Մարնի մասնավոր զբոսայգի): Այստեղ են գտնվում Քաթարի էմիրի, ֆրանսիացի հայտնի երգիչ Ջոնի Հոլիդեի եւ այլ հանրահայտ մարդկանց առանձնատները:
Ըստ Ֆրանսիայի կադաստրի ռեգիստրում առկա տվյալների` նույնատիպ մի առանձնատան հողատարածքը 4240 քմ է, առանձնատան առաջին հարկի տարածքը` 197 քմ:
Դա նշանակում է, որ եռահարկ առանձնատունն զբաղեցնում է մոտ 570 քմ տարածք: Այս առանձնատան արժեքը գնահատված է 7,6 մլն եվրո: Տան դարպասների մոտ կայանած մեքենայի համարանիշները հայկական են` 21SO840: Այդ համարանիշով ՙՄերսեդես՚ մակնիշի մեքենան գրանցված է Գավառում` Արզաքանցյան Էդիկի անունով: Ամենայն հավանականությամբ` պատգամավորի ազգականներից է:
Ֆրանսիայում հաստատվող օտարերկրացի մեծահարուստներն անշարժ գույք ձեռք են բերում` ստեղծելով Անշարժ գույքի քաղաքացիական ընկերություններ (Societe civile d,Immobilier), ինչը թույլ է տալիս պահպանել գաղտնիությունը: ՙHermitage՚ վիլլայի սեփականատերը ՙAlmaz՚ ընկերությունն է, որը գրանցված է Տ. Արզաքանցյանի անունով: 1,480 մլն եվրո կապիտալով ընկերություն ստեղծվել է 2008թ.:
Հիշեցնենք, որ այս պատգամավորը Աժ նիստերին գրեթե չի մասնակցում, իր բիզնես-տուրերի ընթացքում երբեմն հայտնվում է ԱԺ-ում: ԱԺ 1630 նիստից 1371-ին չի մասնակցել:
Ըստ նույն աղբյուրի` Տիգրան Արզաքանցյանն իր բիզնեսի մի մասը ձեւակերպել է նաեւ կնոջ անունով:
Իսկ Տիգրան Արզաքանցյանի` փարիզյան բոհեմական կյանքի մասին կարելի է պատկերացում կազմել այս նկարից, որն արվել է Փարիզի հանրահայտ ՙEspace Cardin՚ ակումբում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Դա մեսիջ է ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ քաղաքական դաշտինե. Հ. Բաբուխանյան
«Դե, եթե նա նման հայտարարություն է արել, ապա իրեն ի՞նչն է խանգարում վերադառնալ: Խոչընդոտ չեմ տեսնում: Եթե մարդը ցանկանում է վերադառնալ,մնացած տվյալները քաղաքականության մեջ լինելու նա ունիե,-mardik.am-ի հետ զրույցում ասաց ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
Մեր հարցին`ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մատնանշած երեք գործոնները, որոնք էլ կպայմանավորեն նրա վերադարձը քաղաքականություն, արդյոք այսօր առկա՞ են երկրում, պրն Բաբուխանյանն ասաց, որ սոցիալ-տնտեսական պայմաններն ակնհայտ են երկրում:
Ինչ վերաբերում է երկրորդ գործոնին («իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակըե), պրն Բաբուխանյանն ասաց. իր ցանկությունն է, դա ինքը կիմանաե:
Իսկ երրորդ գործոնի մասին («հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկըե) պրն Բաբուխանյանն ասաց, որ չունի, սոցիոլոգիական վիճակագրության չի տիրապետում, որոնց վրա կարող է հիմնվել:
«Կան մարդիկ, ովքեր իր կողմնակիցներն են, կան մարդիկ, ովքեր իրեն չեն ընդունում, բայց թե ինչպիսին են դրանք հարաբերակցության առումով, չեմ կարող ասելե,-ասաց ՍԻՄ ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
Mardik.am-ի հաջորդ հարցին`ՀՀԿ-ում կա՞ն մարդիկ, ովքեր կսատարեն Ռոբերտ Քոչարյանին, պրն Բաբուխանյանն ասաց. «Եթե խոսքն ամբողջ Հանրապետական կուսակցության մասին է, ինչ կա որ, այդ մարդկանցից որևէ մեկը կարող է գնալ այդ ճանապարհով: Չի բացառվում, որ նա գա ՀՀԿ-ին ոչ թե մրցակից, այլ աջակից, դա էլ չի բացառվումե,-ասաց ՍԻՄ ղեկավարը:
ՍԻՄ ղեկավարի խոսքով` իրենք հարգում են ՀՀ 2-րդ նախագահի որոշումը, իսկ թե ինչպիսի քաղաքական դրույթներով, պլատֆորմով հանդես կգա, դրանից հետո պարզ կլինի նաև ՍԻՄ-ի դիրքորոշումը:
Մեր հաջորդ հարցին` Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը կարելի՞ է համարել մեսիջ ՀՀ գործող նախագահին, պրն Հայկ Բաբուխանյանն ասաց .« Եթե մարդ արտահայտել է այդպիսի կարծիք, ապա դա մեսիջ է ոչ միայն նախագահին, այլև ամբողջ քաղաքական դաշտին և ողջ հասարակությանըե:
30.09.2011 18:10
mardik.am
ԱՅԴ ԱՄԵՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԼՏՊ-Ն ՊԻՏԻ ՀԱՅՏՆՎԻ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ՚
Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նիստ, որին մասնակցում էին բոլոր մարզային եւ համայնքային կառույցների ղեկավարները: Նիստը նվիրված էր ՀՀ Անկախության 20-ամյակին: ՍԻՄ նախագահը, ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, ասաց. ՙՄեզ համար այս տոնը ունի լրացուցիչ երանգ, քանի որ ՍԻՄ-ը կանգնած էր անկախության ակունքներում եւ մասնակցություն է ունեցել անկախության հռչակագրի ստեղծմանը, բանակի ձեւավորմանը, Արցախյան պատերազմին եւ բոլոր քաղաքական գործընթացներին: Նշեմ, որ ՍԻՄ-ի 23 տարվա պատմության ընթացքում չի եղել դեպք, որ մենք գայթակղվենք իշխանությամբ, պաշտոններով, փողերով եւ այլն: Մեր կուսակցությունը գրեթե միշտ ունեցել է իր ներկայությունը օրենսդիր մարմնում, մշտապես ներկայացված է եղել ինքնակառավարման մարմիններում եւ ոչ մի անգամ չի ընդունել որեւէ գործարքի գնալու առաջարկ, որի հաշվին դավաճաներ իր սկզբունքներին, ինչը մենք տեսանք որոշ այլ կուսակցությունների պարագայում՚:
Արտաքին մարտահրավերներ
ՍԻՄ նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներին` մասնավորապես նշելով. ՙԱռաջին հերթին դա հայ-թուրքական հարաբերություններն են, որոնք կազմված են Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններից, որը մեր երկրի ամենաբարդ ու ամենավտանգավոր խնդիրն է: Այնուամենայնիվ, պետք է ասել, որ մեր երկրի նախագահի հայտարարած արտաքին քաղաքականության մեջ նախաձեռնողական սկզբունքը մեր կուսակցությունն ի սկզբանե պաշտպանեց եւ մինչ այսօր էլ պաշտպանում է: Նախաձեռնողական քաղաքականության հետեւանքով հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցան էական փոփոխություններ: Հայաստանը, աշխարհաքաղաքական առումով դուրս եկավ ավելի բարձր մակարդակի եւ այսօր աշխարհաքաղաքական ասպարեզում հանդիսանում է ՙբարձրագույն լիգայի՚ խաղացող: Իսկ Թուրքիան բաց թողեց իր ոսկե շանսը` Հայաստանի հետ հարաբերություններ ձեւավորելու համար, եւ այսօր արդեն ժամանակն է, որ մենք թե լադրենք թուրքերին նախապայմաններ: Այսօր մենք պետք է կոչով հանդես գանք, որպեսզի հանվի Հայաստանի ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից ու Հայաստանը պետք է ներկայացնի իր նախապայմանները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, իսկ դա առաջին հերթին Ցեղասպանության ճանաչումն է, հայ ժողովրդի,
Ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների վերականգնումը, մեր պատմամշակութային ժառանգության վերահանձնումը Հայաստանին եւ վերջապես 91 տարի տեւած օկուպացիայի դադարեցումը:
Թուրքիան եւ Ադրբեջանը հանդիսանում են ֆաշիստական պետություններ եւ առաջնորդվում ռասիստական գաղափարներով, որը պետք է դարձնել համաշխարային խնդիր` որպես ֆաշիզմի ու ռասիզմի դեմ պայքար՚:
Իսկ Արցախի խնդրի կարգավորման մասին ՍԻՄ նախագահն ասաց. ՙՄեր կուսակցությունն ի սկզբանե եղել է վերամիավորման գաղափարախոսը եւ մեր կուսակցության նվաճումներից է 1989թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը, ու մենք շարունակում ենք լինել այդ գաղափարախոսության կրող կուսակցությունը՚: Այնուհետեւ պարոն Բաբուխանյանը իր խոսքն ուղղեց մեր եւ Արցախի իշխանություններին` ասելով. ՙՄի° մոռացեք վերամիավորումը, եւ եթե մենք տոնում ենք Արցախի անկախությունը, ապա դեկտեմբերի 1-ին պետք է տոնենք նաեւ վերամիավորման 22-ամյակը, որը Արցախի անկախությունը դարձրեց իրականություն: Չլիներ 1989թ. դեկտեմբերի 1-ը, ես համոզված եմ, որ այսօր մենք չէինք ունենա Արցախը՚:
Վերջերս բավականին հաճախ է խոսվում Արցախյան պատերազմի հնարավոր վերսկսման մասին, իսկ այդ կապակցությամբ Հ. Բաբուխանյանը հիշեցրեց հետեւյալ կարծիքը. ՙԵրբեմն փորձում են դրանով վախեցնել մեր ժողովրդին կամ դրանով իսկ լրացուցիչ զիջումների դրդապատճառներ գտնել, սակայն ես հայտարարում եմ, որ Արցախյան պատերազմի վերսկսման պայմաններում միակ շահող կողմը կլինի Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը: Այսինքն` այդ դեպքում մենք կազատագրենք Նախիջեւանը, կբացենք երկաթուղային ճանապարհը դեպի Իրան, կբացենք շատ ավելի լայն մայրուղի, որը կապելու է Հայաստանի կենտրոնական շրջանները հարավային շրջանների հետ, որը կբերի ապրանքափոխանակման ակտիվացմանը Իրանի հետ, եւ իրենց երկաթգծով դուրս կգանք դեպի հարավային երկրներ ու Միջերկրական ծով, Պարսից ծոց ու այսպիսով` Հայաստանը դուրս կգա շրջափակումից՚:
Անկախության նվիրված շքերթի մասին Հ. Բաբուխանյանն ասաց. ՙԱյս շքերթով մենք տեսանք, թե ինչպիսի պատրաստվածություն եւ հզորություն կա մեր բանակում, որի համար մենք` հայերս, հպարտ ենք` բացառությամբ մի քանիսի, ովքեր ամեն բան անում են, որ ավելորդ անգամ սեւացնեն բանակը կամ բանակում դեռեւս եղած բացասական երեւույթները օգտագործեն մեր բանակը վարկաբեկելու ու թուլացնելու համար՚:
Իսկ Հայաստանի արտաքին կողմնորոշումների մասին խոսելով, ՍԻՄ նախագահն ընդգծեց. ՙՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ավանդական բարեկամությունը Ռուսաստանի հետ պետք է զարգացվի: Այսօր որոշ հակահայկական ուժեր շահարկում են այն փաստը, որ մեր Անկախության շքերթին մասնակցեց Ռուսաստանի զորամիավորումը: Այնինչ, մենք պետք է ուրախ լինենք, որ մեր ու ՌԴ-ի մեջ ստրատեգիական գործընկերությունը հասել է այն փուլին, որ մեր Անկախության զորաշքերթին մասնակցում է Ռուսաստանը` իր դրոշով, զորքով` ցույց տալով, որ պատրաստ է կանգնել մեր Անկախության պաշտպանությանը, մեր երկրի անվտանգության ապահովմանը: Իսկ նրանք, ովքեր փորձում են դա շահարկել, պետք է պատասխան տան, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի անվտանգությունը նույն զավթիչ Թուրքիայից, եթե ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ ՌԴ-ի հետ: Պետք է փաստել, որ Ռուսաստանի ստրատեգիական շահերը հակադրվում են Թուրքիայի շահերին: Թուրքիան նպատակ ունի ունենալ ազդեցություն Ռուսաստանի թուրքախոս բնակչության տարածքներում, ինչը ակնհայտ դեմ է Ռուսաստանի շահերին: Պետք է հիշել, որ Ռուսաստանն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը կամ 1992թ. կանխել Թուրքիայի ներխուժումը Հայաստան: Այսինքն` այն մարդիկ, ովքեր փորձում են պատվերով սեպ խրել մեր եւ ՌԴ-ի միջեւ, իմ կարծիքով` դավաճանական գործողություն են կատարում՚:
Ներքին մարտահրավեր
Ներքին մարտահրավերներից պարոն Բաբուխանյանը առաջինն անդրադարձավ մեր տնտեսության վիճակին` մասնավորապես նշելով. ՙՄեր կուսակցությունը խիստ դժգոհ է տնտեսական զարգացման ուղղություններով, տեմպերով եւ աշխատանքի մեթոդներով: Մենք միշտ ասել ենք, որ երկիրը պետք է հիմնվի արդյունաբերության վրա, որը այն հիմքն է, որի վրա պետք է կառուցվի մեր տնտեսությունը: Ֆիզիկական էկոնոմիկան եւ ոչ թե բանկային համակարգը ու այնտեղ գտնվող սպեկուլյանտները պետք է տիրեն մեր երկրի տնտեսությանը: Պետք է լինի ազատ տնտեսություն` զերծ մոնոպոլիզմից եւ բանկային սպեկուլյանտներից:
Իսկ սոցիալական խնդիրների հետ կապված, կարող եմ ասել, որ ամաչում եմ որպես հայ, երբ տեսնում եմ մեր հայրենակիցներին աղբարկղերում հաց որոնելիս եւ ամաչում եմ, որ որոշ մեծահարուստներ, պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք, առանց ամաչելու, այստեղ-այնտեղ կամ, ասենք, ֆրանսիաներում գերճոխ խնջույքներ ու ծնունդներ են կազմակերպում` ծախսելով միլիոններ այն դեպքում, երբ մեր ժողովրդի զգալի մասը սննդի խնդիր ունի. սա պարզապես անբարոյական է: Պետական պաշտոնյաները պետք է հասկանան, որ հենց իրենց վատ աշխատանքի հետեւանքով է, որ մեր ժողովուրդը լավ չի ապրում՚:
ՙԿրթական, դաստիարակչական ու գաղափարական խնդիրները այսօր եւս Հայաստանի համար մարտահրավերներ են: Եւ եթե այսօր չներարկենք մեր մատաղ սերնդին, որ պետք է սիրել հայրենիքը, պաշտպանել, ապա երկրի վաղվա օրը կհայտնվի հարվածի տակ:
Օրենքի դիկտատուրան եւս օրվա խնդիր է: Բոլորը պետք է ենթարկվեն նույն օրենքին եւ ոչ թե, ով ունի իշխանություն ու փող` ենթարկվի այլ, չգրված օրենքների: Գողը պետք է նստի բանտում: Սակայն շատ անգամ մենք տեսնում ենք, թե ինչպես Վերահսկիչ պալատը բացահայտում է խոշոր չարաշահումներ` կամ բյուջետային գողություններ, թալան, բայց այդ պաշտոնյաները մնում են իրենց պաշտոններում` ասելով, որ կվերադարձնենք գողոնը: Այս դեպքում հարց է ծագում ՙձու գողացողները՚ ինչո±ւ են հայտնվում բանտում, եկեք թողնենք իրենք էլ պաշտոնյաների նման վերադարձնեն գողոնը՚:
ԱԺ ընտրությունների մասին
Այնուհետեւ, անդրադառնալով հաջորդ տարվա ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցին ՍԻՄ նախագահն ասաց. ՙՆախ` նշեմ, որ քաղաքական դաշտում այսօր բավականին ՙլղոզված՚ վիճակ է այն առումով, որ կոալիցիան ինքը դեռ չի կողմնորոշվում, թե ինչպես պետք է մասնակցի ընտրություններին: Հասկանալի է, որ եթե կոալիցիայի երկու հիմնական կուսակցությունները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այս կամ այն ձեւով կզբաղեցնեն առաջին երկու տեղը, ապա կոալիցիայի երրորդ կուսակցությունը` ՕԵԿ-ը, խնդիր ունի 5 տոկոս հավաքելու հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է պառլամենտական այլ երկու կուսակցություններին` ՀՅԴ-ին եւ ՙԺառանգությանը՚, ապա նրանք կարծես արդեն սպառվել են: Եթե ՀՅԴ-ի համար որոշ ժամանակ սովետական տարիներից մնացած միֆեր էին աշխատում, ապա այսօր, երբ ժողովուրդը տեսավ, թե Դաշնակցությունը ինչեր իրեն թույլ տվեց` տասը տարի լինելով իշխանության մեջ, եւ ի վերջո բացահայտվեց, թե ինչպիսի դերակատարում ունեին իրենք 20-րդ դարի սկզբին, ժողովրդի միջից այդ միֆը դուրս եկավ: Եթե հիշում եք 1999թ., մեր կուսակցությունը հաղթեց նրանց:
ՍԻՄ կուսակցությունը եղել է եւ կա կառուցողական ընդդիմության առաջնորդը ու դրոշակակիրը: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՍԻՄ-ը գտնվում է 5-6-րդ տեղում: Մենք ունենք հստակ ազգային պահպանողական գաղափարախոսություն, 23 տարվա փորձ, քաղաքական թիմ, ուժեղ կառույցներ, հզոր մամուլ եւ ժողովրդի աջակցություն՚:
ՍԻՄ նախագահը իր կուսակիցների առջեւ դրեց խնդիր` առնվազն 4-րդ տեղ ընտրություններում, իսկ հնարավոր դաշինքների ստեղծման մասին Հ. Բաբուխանյանն ասաց. ՙՉեմ բացառում դաշինքները, սակայն այսօրվա մեր հիմնական մարտավարությունն է` ինքնուրույն գնալ ընտրությունների, սակայն հարցը լրացուցիչ կքննարկվի նոյեմբերին կայանալիք մեր հաջորդ` 21-րդ համագումարում: Իսկ դաշինքների առնչությամբ, կարող ենք քննարկել միայն մեզ գաղափարապես մոտ կանգնած կազմակերպությունների հետ դրանք կազմելու տարբերակները: Նախ` հիշեցնեմ, որ ՍԻՄ-ը իր պատմության մեջ ունեցել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցություն, սկսած 1991թ., ՀՀԿ-ի հետ, իսկ 1999թ. ընտրությունների ժամանակ ՙԱզգային միաբանության՚ հետ դաշինքով գրավել է 3-րդ տեղը՚:
Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ նաեւ երկրում գործող 5-րդ շարասյանը` ասելով. ՙԴա աղանդավորությունն է, որի դեմ պետք է պայքարել եւ իսպառ վերացնել ՀՀ-ից, քանի դեռ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, եւ քանի դեռ Հայաստանի անկախությունը վտանգված է: Հաջորդը որոշակի գրանտակեր ՀԿ-ներն են ու ԶԼՄ-ները, որոնք տարածում են հակահայկականություն, հարձակումներ են կազմակերպում բանակի դեմ, փորձում մեր մեջ սերմանել անվստահություն: Այդ կազմակերպությունները սնվում են արեւմտյան տարբեր ֆինանսական աղբյուրներից եւ կատարում նրանց պատվերները` թուլացնելով մեր երկրի հիմքը: Իսկ մշակութային ասպարեզում կան անհատ գործիչներ, ովքեր փորձում են մեզ համոզել, որ այսօրվա թուրքը այն ժամանակվա թուրքը չի, եւ մեր նահապետական գաղափարները, ըստ իրենց, արդեն ավելորդ են, քանի որ հիմա 21-րդ դարն է: Այդ ամերիկյան եւ եվրոպական ցածրաճաշակ զանգվածների մտածելակերպը ներխուժել է մեր իրականություն, մեր ընտանիք, դպրոց եւ փոխում հայկական ինքնությունը:
Որպես հատուկ ջոկատ` այդ հինգերորդ շարասյան մեջ ես տեսնում եմ ՀԱԿ-ին: Նախ` սկսենք նրանից, որ ՀԱԿ-ը կազմակերպեց մարտի մեկը եւ պատասխանատու է տաս զոհերի համար: ՀԱԿ-ի պատճառով է, որ Հայաստանը վերջին 4 տարում գտնվում էր եվրոպացիների ծանր ճնշումների ներքո: Այս ամենի հետեւանքով Լ. Տեր-Պետրոսյանը ոչ թե հայտնվեց մեղադրյալի աթոռին, այլ դեռ այսօր փորձում է հանրահավաքներ կազմակերպել: Վիկիլիկսյան բացահայտումները միայն ապացուցեցին այն, ինչ մեր կուսակցությունն ասում է 23 տարի ԼՏՊ-ի վերաբերյալ: Նա պատրաստ էր հրաժարվել Ցեղասպանությունից, պատրաստ էր ծախել Արցախը եւ ՀՀ-ի դեմ կատարել է այլ հանցագործություններ եւ անգամ, եթե այդ նարկոթրաֆիկի մեղադրանքը ճիշտ չէ, միեւնույն է, ԼՏՊ-ն պարտավոր է բացատրություն տա, սակայն դրա փոխարեն նա ուրիշներին է մեղադրում:
Լ. Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների կնքահայրն է, իսկ Գագիկ Ջհանգիրյանը` կնքամայրը: 1995թ. հենց Ջհանգիրյանն ու ԼՏՊ-ն էին, որ մեր կուսակցությանը ապօրինաբար թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, եւ մինչեւ օրս այդ դատական գործը չի ավարտվել: Իսկ հիմա այդ պետական հանցագործները Ազատության հրապարակում շալախո եւ հրեական պարեր են պարում: Այդ բանդիտները, ի դեմս ՀԱԿ-ի, այդ օտար ուժի , որն ունի թուրքական ուղղություն, կամակատարները իրավունք չունեն այսօր դուրս գալ քաղաքական ասպարեզ: Եվ վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը սպառվել է, գաղափարներ չունի, եւ իրենց խոսքը` արտահերթ ընտրությունների մասին, արդեն դառնում է ծիծաղելի, ու փչացած սկավառակի նման կրկնում են` չնայած իրենք հայտարարեցին, որ մինչեւ նոր տարի են իշխանություններին ժամանակ տալիս արտահերթի համար, այնինչ հենց նոր տարուց կսկսվի հերթական ընտրությունների նախապատրաստական փուլը: Եվ ՀԱԿ-ը Ազատության հրապարակ եկող մի խումբ մարդկանց պարզապես հիմարի տեղ է դնում եւ փորձում էլի ժամանակ շահել, որպեսզի օտար եւ արեւմտյան իր տերերը որոշակի խաղագումարներ դնեն եւ սկսեն ֆինանսավորել, որպեսզի նոր մարտի մեկեր սադրեն: Սա է ՀՀՇ-ի մարտավարությունը` սկսած 1988-ից: Իսկ հիմա իրենք նույնիսկ ընտրություններում հնարավորություն չունեն հաղթահարել 7 տոկոսի սահմանը, եւ մեր կուսակցությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ՀԱԿ-ը, ԼՏՊ-ն ու նրանց նման գործողները չհայտնվեն ԱԺ-ում՚:
Գնահատանք
Իսկ վերջում կուսակցության նախագահը, մեկ անգամ եւս կարեւորելով եւ արժեւորելով Անկախության 20-ամյակը, ՍԻՄ-ի նախագահության որոշմամբ` պարգեւատրեց ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` ՀՀ-ում խոսքի ազատության, Արցախի վերամիավորման, ազգային արժեքների պահպանման գործընթացներում ցուցաբերած անմնացորդ նվիրումի եւ անձնական խիզախության համար: Հովհաննես Գալաջյանը դեռ 1987 թվականին մտել է ազգային շարժման մեջ եւ նախապատրաստել 1988թ. փետրվարի 20-ի զարթոնքը , իսկ 1989թ. դարձել ՙԻրավունք՚ թերթի առաջին գլխավոր խմբագիրը` մինչեւ օրս կատարելով այդ պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՙԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՈՆՆ Է, ՈՐԸ ՉԵՆՔ ՍՏՎԵՐՈՒՄ՚
ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ուղղված հարցերը հիմնականում առնչվում էին Անկախության 20-ամյակին, ներքաղաքական զարգացումներին, ավանդների վերադարձի խնդրին:
ՙ1989 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ
ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԷՐ ԵՎ ՆՎԱՃՈՒՄԸ՚
( - Նախ` շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ եւ ցանկանում իմանալ Անկախության 20-ամյակի հետ կապված Ձեր մտորումները: Խնդրում եմ համեմատականներ անցկացնել անցած տարիների ու ներկայիս միջեւ, քանի որ նաեւ Ձեր ավանդը մեծ է անկախության տարիներին ունեցած հաջողությունների գործում (Սամվել Գրիգորյան, Երեւան):
-ՍԻՄ կուսակցությունը կանգնած է Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում, ես կասեի` միակ կուսակցությունն է, որը կանխատեսեց ԽՍՀՄ փլուզումը դեռ 1988-1989թթ.: ՍԻՄ-ը հայտարարություններով հանդես եկավ, որ սպասվում է կայսրության` ԽՍՀՄ-ի փլուզումը, եւ պետք է անել այնպես, որպեսզի չմնանք դրա փլատակների տակ: Այն ժամանակ շատ քիչ մարդ էր հավատում իրադարձությունների այդպիսի ընթացքին, օրինակ` այսօր իրեն շատ մեծ քաղաքագետ ներկայացնող Անդրանիկ Միհրանյանն այն ժամանակ ասում էր, որ դա հնարավոր չէ, եւ մենք անում ենք ոչ ճիշտ կանխատեսում:
Հետագայում մենք կարողացանք Հայաստանի անկախության հիմքում դնել Արցախի վերամիավորման գաղափարը. 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորումը մեր կուսակցության պահանջն էր եւ նվաճումը: Կուզեի նշել Անկախության մասին հռչակագրում մեր պահանջով ամրագրված Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, Արցախի հետ վերամիավորումը, ինչպես նաեւ` բազմաթիվ այլ դրույթներ, որոնք ի վերջո ձեւավորեցին անկախության կոնցեպցիան, գաղափարախոսությունը եւ հենց դեպի անկախություն ճանապարհը: Երբ 1990-1991թթ. ձեւավորվում էր Հայաստան պետությունը, խորհրդարանը, ընտրություններին մասնակցած եւ խորհրդարանում ներկայացված ընդամենը երեք կուսակցություն կար` կոմունիստները, որոնք հանձնում էին իշխանությունը, ՀՀՇ-ն, որը վերցնում էր իշխանությունը եւ ՍԻՄ-ը, որը պայքարում էր երկուսի դեմ, եւ ՍԻՄ-ի անունը դրել էին անկախականներ: Դա միայն ՍԻՄ-ին չէին ասում, բայց ՍԻՄ-ն այդ անկախականներից ամենացայտուն, ամենավառ արտահայտված գաղափարախոսություն ունեցող կուսակցությունն էր: Մեզ հետ էին Հանրապետականը, ԱԻՄ-ը, որոնց նույնպես անվանում էին անկախականներ: Մենք միասին առաջ քաշեցինք նաեւ Հայաստանի զինված ուժերի, բանակի ձեւավորման պահանջը, որն ի վերջո իրականություն դարձավ: Եթե հիշում եք, այն ժամանակ ուժեղ հակադրվածություն կար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, նա պնդում էր, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է: Նա դեմ էր, որպեսզի ստեղծվի հայկական բանակ, սակայն նորից անկախականների, այդ թվում` մեր կուսակցության ջանքերի շնորհիվ նախ ընդունվեց ԳԽ որոշում` պաշտպանության նախարարություն, ապա պաշտպանության բանակ ստեղծելու վերաբերյալ: Եվ այդ գաղափարը դարձավ իրականություն:
Այնուհետեւ` Արցախյան պատերազմն էր, որը պատերազմ էր մեր անկախության համար: Թեեւ ՍԻՄ-ը պատերազմ ուղարկեց նաեւ իր ջոկատը, սակայն այդ ընթացքում` որպես կուսակցություն, ավելի կարեւորում եմ մեր գործունեությունը քաղաքական ճակատում: 1992թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձ կատարեց հանձնել Արցախը, սակայն մեր կուսակցությունը, մի շարք այլ կուսակցությունների հետ կանխեց այդ փորձը: Եվ 1992թ. ԳԽ-ն որոշում ընդունեց, որ արգելում է Հայաստանի ցանկացած ներկայացուցչի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշվում է որպես Ադրբեջանի մաս: Սրանով իսկ կանխվեց Լ. Տեր-Պետրոսյանի հերթական դավաճանական փորձը:
Մեր կուսակցությունը 1988-1989թթ. նախապատրաստեց անկախությունը, ապա անկախության տարիներին` 1991-ից մինչեւ օրս, կուսակցության անընդմեջ գործունեությունը նվիրված է մեր պետականությանը, մեր անկախությանը, նպատակաուղղված էր մեր ազգի եւ պետության զարգացմանը եւ ուժեղացմանը: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչի հասանք, ապա ազգովի հասանք նրան, որ վերականգնեցինք մեր պետությունը, կանխեցինք մեր հանդեպ ագրեսիան, հաղթեցինք, ազատագրեցինք նաեւ որոշ բռնազավթված տարածքներ: Հասանք նրան, որ այսօր վերամիավորված է մեզ հետ Արցախը, որ Հայաստանը ստեղծել է հզոր բանակ, ստեղծել է իր պետականության բոլոր ինստիտուտները եւ այսօր կարողանում է նույնիսկ առաջ գնալ: Աշխարհաքաղաքական առումով` շատ բարդ իրավիճակում կարողանում է թելադրել իր պայմանները անգամ բավականին հզոր պետություններին, ինչպիսին Թուրքիան է: Հայաստանն այսօր հավասարը հավասարի պես փորձում է այդ պետության հետ իր քայլերը կատարել:
Եթե սկսենք խոսել, թե ինչ չենք արել, ապա շատ բան չենք արել եւ դեռ շատ բան ունենք անելու, սակայն, նախ` չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Երկրորդը` երբեք չես կարող ասել, որ պետականաշինության մեջ բոլոր գործերն արված են: Եթե գործ չկա անելու, այդ դեպքում պետք է կուսակցությունները լուծարենք, գնանք թոշակի: Բայց գործ կա, անելիք կա, ցավոք սրտի, չլուծված խնդիրներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ պետք է ինչ-որ ձեւով մեր տոնը ստվերենք: Մենք չենք ստվերում մեր տոնը, այս տոնական մթնոլորտում պարզապես մեզ հուշում են եւ հիշեցնում, որ աշխատանք կա եւ երբեք չի կարելի թուլացնել աշխատանքի տեմպերը:
( - Վերջին հանրահավաքները ցույց են տալիս, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը պակասել է. նրանք առանձնապես ասելիք չունեն: Դուք ի±նչ կասեք այդ մասին (Գեւորգ Սարգսյան, Երեւան):
-Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը` որպես քաղաքական ուժ, սպառվել է: ՀԱԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել նույնիսկ այնպիսի հարցի շուրջ, թե ի վերջո իրենք ՙարմատական ընդդիմությո±ւն են, թե± ոչ՚:
Սպառվել է այդ միավորումը. գաղափարներ չկան, հզորություն չկա, եւ վերջին հանրահավաքը այնքան նոսր էր, որ դա արդեն պետք է լուրջ ահազանգ լինի ՀԱԿ-ի համար: ՀԱԿ-ի հետեւորդներն այլեւս չեն ներում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն ՙխաղերը՚, որ նա տվեց վերջին շրջանում, որն անընդհատ խաբում է նրանց, անընդհատ խոստումներ տալիս, մեկ երկխոսում է, մեկ հեղափոխություն է անում: Ընդ որում, ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախեւառաջ պետք է պատասխանեին մեղադրանքներին` Արցախը վաճառելու, Ցեղասպանության պահանջից հրաժարվելու, ամերիկացիներին ծառայելու եւ նույնիսկ` նարկոթրաֆիկինգում խառնված լինելու մեջ, որոնք ի հայտ էին եկել WikiLeaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերում: Սակայն, չգիտես ինչու, դա չեն անում:
Սույն մեղադրանքների անպատասխան մնալը եւս թույլ չի տալիս, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը ունենա այն վարկանիշը, որը ուներ 2008թ.: ՀԱԿ-ը նաեւ խորը գաղափարական ճգնաժամի մեջ է, իսկ անընդհատ պտտեցվող արտահերթ ընտրությունների մասին սկավառակը, հերթական ընտրությունների մոտենալուն զուգահեռ, ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում:
- Իսկ ի±նչ կասեք ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին:
- Երկխոսությունը պետք է նպատակ ունենար երկրում ստեղծել ավելի հանգիստ, կառուցողական մթնոլորտ, սակայն փաստ է, որ երկխոսությունը չէր նպաստում այդ մթնոլորտի ձեւավորմանը, երկխոսության ընթացքում մենք չլսեցինք մեկ հարց, որը կապված լիներ մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հետ: Երկխոսությունը նաեւ ապացուցեց, որ ՀԱԿ-ը, բացի իր սեփական աթոռից, որեւէ խնդիր չի առաջադրում եւ չի կարող առաջադրել: Հասկանալի է, որ իշխանությունը մի փոքր խմբակի պատճառով չի գնա արտահերթ ընտրությունների, այն էլ` ընտրություններից մի քանի ամիս առաջ, եւ այդպիսի երկխոսությունը դատապարտված էր: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ին պետք էր դուրս գալ այն ճահճից, որի մեջ գնալով ավելի էր մխրճվում, խայտառակվում, ու երեւում էր, որ նրան չի հետաքրքրում երկրի ապագան: Երկխոսությունից դուրս գալու համար ՀԱԿ-ը օգտագործեց դեռ 1989թ.-ից որդեգրած պրովոկացիայի մեթոդը, որի ընթացքում կարող է ինչ-որ մեկը մահանալ, ինչ-որ մեկը ձերբակալվել, հետո պատճառ են բռնում, թե բաց թողեք եւ այլն: Տ. Առաքելյանի գործով ակնհայտ էր, որ պրովոկացիան կազմակերպված էր ՀԱԿ-ի կողմից:
Իսկ իշխանությունները շահագրգռված են երկխոսությունը վերականգնելու գործում, որովհետեւ դրանով իշխանությունը ցույց կտա, որ երկրում գոյություն ունի հանդուրժողականություն: Բացի այդ, արտաքին աշխարհում կհասկանան, որ ՀՀ-ում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ չկան: Բայց ՀԱԿ-ի հետ արդյունավետ երկխոսություն վարել հնարավոր չէ. ՀԱԿ-ը ինքնուրույն քաղաքական ուժ չէ, այլ իրականացնում է օտար ուժերի պատվերները, ցանկանում ՀՀ-ում հրահրել խժդժություններ, որպեսզի այլ պետությունները լծակներ ձեռք բերեն ՀՀ-ի դեմ:
- Իսկ ինչպե±ս կբնորոշեք կոալիցիայի դիրքորոշումը:
- Կոալիցիայի մեջ առկա է անորոշություն. ինչպես հայտնի է, կոալիցիայի ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններ են արել, որ նախագահական ընտրություններում հանդես են գալու միասնական ճակատով եւ պաշտպանելու են երկրի գործող նախագահին, իսկ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ են հնչում: Զուտ քաղաքագիտական տեսակետից անհասկանալի է, որ եթե նախագահական ընտրություններին ուժերը գնում են իրար հետ, ապա ինչո±ւ են առանձին-առանձին գնում խորհրդարանական ընտրություններին: Եթե հարցը մեկը մյուսին մի բան ապացուցելն է, ապա դա պետք է անել ոչ թե ընտրությունների ընթացքում, այլ ընտրություններից դուրս:
( - Որպես հայ մարդու` ինձ համար չափազանց ուրախալի է, որ 20 տարի անկախ ենք եւ այսօր փառահեղորեն տոնելու ենք մեր ազգային երազանքը: Սակայն, բնակչության ավանդների յուրացումը, չեմ կարող ասել` ում կողմից` Ռուսաստանի±, թե± Հայաստանի, թո±ւյլ է տալիս մեր իշխանություններին այսպիսի բազմապիսի ճոխությունների, որի ականատեսն է դառնում ունեզուրկ եւ իրավազուրկ բնակչության մեծամասնությունը: Կարո±ղ եք ասել, թե որքան գումար կծախսվի այս եւ նմանատիպ միջոցառումների վրա (Ֆեդյա Գսպոյան, Երեւան):
-Ինչ վերաբերում է ավանդներին, ապա, եթե Դուք գիտեք, ԱԺ-ում մեր կուսակցությունը ժամանակին բարձրացրել էր այդ հարցը, եւ ես էլ համապատասխան հանձնաժողովի անդամ էի: Համարում եմ, որ ավանդների հարցը երկակի է: Այսինքն` մի կողմից Ռուսաստանն է հանդիսանում ԽՍՀՄ-ի իրավահաջորդը: Այնուամենայնիվ, մենք պետք է նայենք ոչ թե միայն այդ տեսակետից, այլ պետք է տեսնենք ժողովրդի վիճակը. եթե Հայաստանի քաղաքացիները փող են դրել, չարչարվել են, պետք է փորձենք փոխհատուցել: Այսօր ընդունված համակարգը, իմ կարծիքով, շատ դանդաղ է գործում. պետք է գտնել լուծումներ, որ ավելի արդյունավետ դառնա այդ համակարգը:
Ինչ վերաբերում է ճոխություններին, ապա համարում եմ, որ պետական պաշտոնյան, որը թույլ է տալիս իրեն ունենալ դղյակներ, հանգստանալ տարին չորս անգամ տարբեր թանկ կղզիներում, ամենայն հավանականությամբ, խախտում է օրենքը. նա պետք է ապացուցի իր եկամուտների օրինականությունը: Դա հակասում է նաեւ բարոյականությանը: Անգամ եթե նրա եկամուտները օրինական են, ինչ-ինչ ճանապարհներով ձեռք են բերված (թեեւ ես խիստ կասկածում եմ դրան), ապա պետական պաշտոնյան, պատգամավորը պետք է գիտակցի, որ իր թերի, վատ կատարած աշխատանքի հետեւանքով կան տասնյակ, գուցե հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողանում նույնիսկ օրվա հացը ապահովել, եւ այդպիսի պայմաններում այդպիսի ճոխություն թույլ տալը հակաբարոյական է, հակահասարակական:
Ինչ վերաբերում է կատարվող տոնակատարության միջոցառումներին, ապա երկիրը պետք է ունենա տոներ, պետք է կատարվեն տոնակատարություններ, պետք է արժեւորվեն որոշակի գաղափարներ: Եվ ես կողմ եմ, որ արժեւորվեն առաջին հերթին անկախության, մեր երկրի պետականության վերականգնման, Արցախյան պատերազմում մեր հաղթանակի գաղափարները: Մենք պետք է կարողանանք մեր մատաղ սերնդի մեջ դաստիարակել այդ գաղափարները` առաջին հերթին անկախության գաղափարը: Ուստի, այն գումարները, որ դուրս են գրվում նմանատիպ միջոցառումների համար, շատ կարեւոր են, ճիշտ են, եւ մենք ազգովի պետք է տոնենք այն. յուրաքանչյուրիս տոնն է եւ յուրաքանչյուրն իրավունք ունի այդ օրն ուրախանալ, մեր իսկ պետական բյուջեի հաշվին տեսնել գեղեցիկ քաղաք, լուսավորություն, երաժշտություն, զորաշքերթ եւ այլն: Բացի դրանից, զորաշքերթը ոչ միայն մեր բոլորին հպարտանալու առիթ է տալիս, այլ նաեւ ունի շատ լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն. մենք ցույց տալու բան ունենք մեր հարեւաններին ու աշխարհին, եւ դրա համար դա նույնպես կարեւոր միջոցառում է: Տոնակատարությունը նշելը ճիշտ է, բայց կան այլ միլիոններ, միլիարդներ, տասնյակ միլիարդներ, որոնք ծախսվում են աննպատակ, գողացվում են, թալանվում է: Շատ անգամ Վերահսկիչ պալատը բացահայտում է գողություն, թալան, սակայն, տարօրինակ է, որ այդ պաշտոնյաները, որոշ տռզած հաստավիզները մնում են իրենց տեղերում` փոխանակ հայտնվեն բանտերում: Այ, սա ուրիշ հարց է, այստեղ պետք է մտածել, այստեղ պետք է աշխատել, որպեսզի ամեն ինչ լինի իր տեղում: Գողը, ավազակը, մանավանդ` պետական բյուջեի գողը պետք է հայտնվի բանտում, իսկ Անկախությունը մեր սրբազան տոնն է, մեր ուրախությունը, եւ ես ողջունում եմ, որ իշխանությունները կազմակերպել են տոնակատարություն, որից մենք բոլորս պետք է ուրախանանք:
- Ազատության հրապարակում ամեն առիթով նշվում է ՙավազակապետություն՚ բառը, եւ դրան արձագանք կամ պատասխան չի տրվում: Այդ բառը թեւածում է ամբողջ Հայաստանով մեկ:
- Երբ որ ամենավերջին ավազակները, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր ՙբանդայի՚, գոռում են ավազակապետության եւ բարոյականության մասին, ինձ դա հիշեցնում է հետեւյալ ասացվածքը. ՙԳողը միշտ գոռում է` բռնեք գողին՚... Չի կարելի թույլ տալ, որպեսզի մարդիկ, ովքեր եղել են երկիրը, ըստ էության, ոչնչացնողները, եղել են գյուղատնտեսության ոչնչացնողները, ովքեր թալանել են մեր արդյունաբերությունը եւ հաստոցներն ուղարկել Իրան` որպես մետաղի ջարդոն, ովքեր փորձել են վաճառել Ղարաբաղը, այդ մարդիկ այսօր համարձակվեն ինչ-որ մեկին անուն դնել կամ ընդհանրապես մարդամեջ երեւալ: Մեր կուսակցությունը պնդել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը` որպես հայ ժողովրդի հանդեպ կատարած մեծագույն հանցագործությունների հեղինակ, պետք է ենթարկվեր համապատասխան պատասխանատվության, սակայն նա ոչ միայն բանտում չհայտնվեց` շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի, այլ մի բան էլ այսօր էլի իրեն թույլ է տալիս ելույթներ ունենալ, ՙմարտի 1՚ կազմակերպել...
ՙ
Ուղիղ կապը՚ վարեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
Ո՞ւմ կհասնի «կարկանդակի կտորըե `ՄԻԱԿ-ի՞ն, ՍԻՄ-ի՞ն, թե՞ ՄԱԿ-ին
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի` ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժը պետք է նախօրոք պատրաստվի: «Այսօր խոսում են ՄԻԱԿ կուսակցության մասին: Ի՞նչ է արել այսքան տարիների ընթացքում այդ քաղաքական ուժը, որ կարողանա ժողովներ, կոնֆերանսներ, ակցիաներ և այլ միջոցառումներ անի և ցույց տա, որ ինքը բավականին լուրջ ուժ էե,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Սոցիոմետրե սոցիոլոգիական կենտրոնի տնօրենը: Ըստ նրա` հնարավոր է, որ ՄԻԱԿ-ը խորհրդարանում կարող է «Շամիրամե կուսակցության նման հայտնվել: «Իրեն այդպես ներկայացնեն ԱԺ , որ հետագայում դա իրեն համար դառնա տրամպլին: Դա հնարավոր տարբերակներից մեկն է: Այսինքն, ըստ Ա.Ադիբեկյանի` ՄԻԱԿ –ը ոչ թե կարող է անցնել խորհրդարան, այլ վերջինիս կարող են անցկացնել:
Ա.Ադիբեկյանը հիշեցրեց, որ ըստ իր վերլուծությունների, խորհրդարան կարող են անցնել ՀՀԿ, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն: «Ես ասել եմ, մի տեղ թափուր է մնում ԱԺ-ում : Այդ տեղին կարող են հավակնել երեք-չորս կուսակցություններ: Էդ կարկանդակի կտորը 5-7% է , որը, եթե կիսես` անցողիկ չէ: Կամ էլ այն կարող է փշրվել կուսակցությունների մեջե,-ասաց նա հավելելով, որ այդ 5-7% նվաճելու շանսեր ունեն ՄԻԱԿ-ը, ՍԻՄ-ը և ՄԱԿ-ը : «Մնացածների շանսերը բավականին ցածր ենե,-նշեց նա:
«Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, սպառվել է»,- Փաստարկ ակւմբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ բանախոսի, ՀԱԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել նույնիսկ այնպիսի հարցի շուրջ, թե ի վերջո իրենք «արմատական ընդդիմություն են, թե՝ ոչ»:
«Սպառվել է այդ միավորումը. գաղափարներ չկան, հզորություն չկա և վերջին հանրահավաքը այնքան նոսր էր, որ դա արդեն պետք է լուրջ ահազանգ լինի ՀԱԿ-ի համար»,- նշեց ՍԻՄ նախագահը,- «ՀԱԿ-ի հետևորդներն այլևս չեն ներում Լևոն Տեր-Պետրոսյանին այն «խաղերը», որ նա «տվեց» վերջին շրջանում, որն անընդհատ խափում է նրանց, անընդհատ խոստումներ տալիս, մեկ երկխոսում է, մեկ հեղափոխություն է անում»:
Ըստ Հայկ Բաբուխանյանի՝ ՀԱԿ-ը և Լևոն Տեր Պետրոսյանը նախ և առաջ պետք է պատասխանեին այն մեղադրանքներին Արցախը վաճառելու մեջ, Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մեջ, ամերիկացիներին ծառայելու և նույնիսկ նարկոտրաֆիկինգում խառնված լինելու մեջ:
, որոնք ի հայտ էին եկել WikiLeaks կայքի կողմից հրապարակված փաստաթղթերում, սակայն, չգիտես ինչու, դա չեն անում:
Բանախոսի համոզմամբ, սույն մեղադրանքների անպատասխան մնալը ևս թույլ չի տալիս, որպեսզի Լևոն Տեր Պետրոսյանը ունենա այն վարկանիշը, որը ուներ 2008 թ.:
Հայկ Բաբուխանյանի համոզմամբ՝ ՀԱԿ-ը նաև խորը գաղափարական ճգնաժամի մեջ է, իսկ «անընդհատ պտտեցվող արտահերթ ընտրությունների մասին սկավառակը» հերթական ընտրությունների մոտենալուն զուգահեռ «ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում»:
«Երկխոսությունը պետք է նպատակ ունենար երկրում ստեղծել ավելի հանգիստ, կառուցողական մթնոլորտ, սակայն փաստ է, որ երկխոսությունը չէր նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը, երկխոսության ընթացքում մենք չլսեցինք մեկ հարց, որը կապված լիներ մեր երկրի ապագայի, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հետ»,- ասաց ՍԻՄ առաջնորդը:
Նա նշեց, որ երկխոսությունը ապացուցեց, որ ՀԱԿ-ը բացի իր սեփական աթոռից որևէ խնդիր չի առաջադրում և չի կարող առաջադրել:
«Հասկանալի է, որ իշխանությունը մի փոքր խմբակի պատճառով չի գնա արտահերթ ընտրությունների, այն էլ ընտրություններից մի քանի ամիս առաջ և այդպիսի երկխոսությունը դատապարտված էր»,-ընդգծեց Հ. Բաբուխանյանը:Նրա խոսքերով, ակնհայտ է, որ ՀԱԿ-ին պետք էր դուրս գալ ՀԱԿ-ը գնալով մխրճվում էր ճահճի մեջ, խայտառակվում էր, երևում էր, որ նրան չի հետաքրքրում երկրի ապագան:
Հ. Բաբուխանյանը նշեց, որ երկխոսությունից դուրս գալու համար, ՀԱԿ-ը օգտագործեց 1989թ.-ից որդեգրած պրովոկացիայի մեթոդը, որի ընթացքում կարող է ինչ-որ մեկը մահանալ, ինչ-որ մեկը ձերբակալվել, հետո պատճառ են բռնում թե բաց թողեք և այլն:
Նա անդրադառնալով Տ. Առաքելյանի գործին` ասաց, որ ակնհայտ էր, որ պրովոկացիան կազմակերպված էր ՀԱԿ-ի կողմից և ինքը գտնում է, որ եթե ՀԱԿ-ի, ՍԻՄ-ի, կամ ՀՀԿ-ի ակտիվիստը իրավախախտում է կատարել, ապա պետք է կրի պատիժ:
Նա նկատեց, որ իշխանությունները շահագրգռված են երկխոսությունը վերականգնելով, որովհետև դրանով իշխանությունը ցույց կտա, որ երկրում գոյություն ունի հանդուրժողականություն, բացի այդ արտաքին աշխարհում կհասկանան, որ ՀՀ-ում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ չկան:
Հ. Բաբուխանյանը հավելեց, որ արդյունավետ երկխոսություն վարել ՀԱԿ-ի հետ հնարավոր չէ, ՀԱԿ-ը ինքնուրույն քաղաքական ուժ չէ, այլ իրականացնում է օտար ուժերի պատվերները, ցանկանում է ՀՀ-ում կատարել խժդժություններ, որպեսզի այլ պետությունները լծակներ ձեռք բերեն ՀՀ-ի դեմ:
«Կոալիցիայի մեջ առկա է անորոշությունը և ինչպես հայտնի է, կոալիցիայի ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններ են արել, որ նախագահական ընտրություններում հանդես են գալու միասնական ճակատով և պաշտպանելու են երկրի գործող նախագահին, իսկ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ են հնչում»,- ասաց ՍԻՄ նախագահը:
Նա նշեց, որ զուտ քաղաքագիտական տեսակետից անհասկանալի է, եթե նախագահական ընտրություններին ուժերը գնում են իրար հետ, ապա ինչո՞ւ են առանձին-առանձին գնում խորհրդարանական ընտրություններին:
«Եթե հարցը մեկը մյուսին մի բան ապացուցելն է, ապա դա պետք է անել, ոչ թե ընտրությունների ընթացքում, այլ ընտրություններից դուրս»,-ընդգծեց Հ. Բաբուխանյանը:
Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ը առաջին հերթին պետք է պատասխաներ այն հարցերին, որոնք ի հայտ եկան «Վիքիլիքսի» բացահայտումներից, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեցին Արցախը վաճառելու մեջ, Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մեջ, ամերիկացիներին ծառայելու և նույնիսկ նարկոտրաֆիկինգում խառնված լինելու մեջ:
Հ. Բաբուխանյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հարցերը շրջանցեց, ինչն էլ Լևոն Տեր-Պետրոսյանին թույլ չեն տալիս ունենալ այն ռեյտինգը, որը նա ասենք ունեցել էր 2008թ.-ի ընտրությունների ժամանակ:
ՙԻրավունք՚ թերթը 20-ամյակը լրանալուց հետո դեռ շարունակում է մարզամշակութային մեկնարկը Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում: Սեպտեմբերի 11-ին ՙԻրավունքը՚ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր: Օրը համընկավ նաեւ Սուրբ խաչի տոնին:
ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց երեկոյան տեղի ունեցած համերգային ծրագրի բացմանը. ՙԱյսօր եւս մեկ տոն կա, դա ՙԻրավունք՚ թերթի 2000-րդ համարի լույսընծայման տոնն է: 2000 համար տպագրել, դա նշանակում է 2000 գիշեր, 2000 անգամ ստեղծագործական միտք՚: Նա անդրադարձավ նաեւ ՀՀ անկախության 20-ամյակին. ՙԱյն ժողովուրդը, որը հաղթեց պատերազմում, այսօր ապրում է անկախ երկրում: Մենք ապրում ենք հայի երկրում եւ պետք է հզոր զգանք մեզ մեր երկրում: Հիշե°ք, որ ոչ մի բան միանգամից չի լինում, բայց եւ սեփական պետություն ունենալը տրված չէ ամեն ազգի: Իսկ մեր ազգը հազարամյակների պայքարի արդյունքում կարողացավ վերագտնել մեր պետականությունը: Մենք պետք է սիրենք մեր պետությունը, մեր քաղաքները, կառուցենք, ուժեղանանք, հզորանանք եւ դառնանք աշխարհի ամենալավ պետությունը: Դրա համար յուրաքանչյուրս պետք է ներդրում ունենանք մեր պետականության ստեղծման եւ պետականաշինության գործում՚:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Հրազդանի քաղաքապետ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նախ իր գնահատականները տվեց նորանկախ Հայաստանի ձեռքբերումների վերաբերյալ, ապա շնորհավորեց ՙԻրավունք՚-ին իր երկարամյա ու բազմաբովանդակ ստեղծագործական աշխատանքի համար.
- Անշուշտ, ցանկացած ժողովուրդ ձգտում է անկախանալ, եւ փառք Աստծո, որ մեր ժողովրդի դարավոր երազանքը իրականացավ: Այսօր նշում ենք մեր Անկախության 20-ամյակը եւ այս մեկ ամսվա մեջ` մինչեւ սեպտեմբերի 21-ը, միջոցառումներ են լինելու մեր քաղաքում եւս: Անշուշտ, այս 20 տարվա ընթացքում բազում խնդիրներ են եղել, որոնք, իհարկե, հիմա էլ կան, բայց մենք քիչ-քիչ հաղթահարում ենք, եւ վստահ եմ, որ կգա մի օր, երբ մենք ամբողջությամբ կճաշակենք այդ անկախությունն ու կզգանք դրա արժեքը: Այն մարդիկ, ովքեր անկախությանը փնովում են, կհամոզվեն, որ դա անգնահատելի իրողություն է: Այնպես որ, ես բոլորիս շնորհավորում եմ ՀՀ-ի 20-ամյակի, ինչպես նաեւ` ՙԻրավունք՚ թերթի 22-ամյակի կապակցությամբ եւ ցանկանում եմ, որ դուք մշտապես ունենաք բազմաթիվ ընթերցողներ` ձեր ճիշտ եւ անկողմնակալ մոտեցումներով:
- Եթե դեմ չեք, կխնդրեի` խոսեինք ՀՀ-ի անկախության տարիներին ունեցած բացթողումների մասին:
- Մենք մոռանում ենք, որ պատերազմող երկիր ենք, եւ, բնականաբար, անկախության տված ձեռքբերումները տեսնելու համար նաեւ ժամանակ է պետք. երբ որ պատերազմը կավարտվի, այն ժամանակ էլ տնտեսական լուրջ ցուցանիշներ կապահովվեն, մեծ աշխատատեղեր կստեղծվեն, ժողովրդի սոցիալական վիճակը կլավանա...
- Երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը ինչքանո±վ է իր ազդեցությունը թողել Հրազդան քաղաքի վրա, եւ արդյոք կարողացա±ք հեշտությամբ դուրս գալ ճգնաժամ ասվածի ՙճիրաններից՚:
- Հրազդանը իր սպեցիֆիկ կառուցվածքով տարբերվում է մյուս քաղաքներից. մենք ունենք ե°ւ գյուղական, ե°ւ քաղաքային կոլորիտ, քանի որ քաղաքը ձեւավորվել է յոթ գյուղի հենքի վրա եւ խոշոր արդյունաբերական կենտրոն է եղել: Սակայն խորհրդային համակարգի փլուզումից հետո մեր քաղաքը բավականին մեծ կորուստներ ունեցավ ինչպես մարդկային, այնպես էլ արտադրական ռեսուրսի առումով: Միայն ՙՀրազդանմաշ՚-ում ժամանակին 12 հազար մարդ էր աշխատում: Մինչդեռ այդ ձեռնարկությունը հետագայում վաճառվեց ու փոշիացվեց: Իսկ այդ աշխատատեղերի կորուստը, բնականաբար, իր ազդեցությունն էր ունենալու մեր քաղաքի բնականոն զարգացման վրա. շատ ու շատ մասնագետներ կորցրին իրենց աշխատանքը ու ստիպված եղան իրենց մասնագիտությամբ աշխատանք փնտրել արտերկրում: Բայց, իհարկե, տարեցտարի Հրազդանում քաղաքաշինությունը, մանր ու միջին բիզնեսը սկսեց զարգանալ, ինչպես նաեւ որոշակիորեն ներդրումային ծրագրերին զարկ տրվեց, ինչը հնարավորություն տվեց, որ քաղաքն ապրի իր բնականոն հունով:
- Իսկ որքանո±վ էր արդյունավետ Հրազդան ՋԷԿ-ի շահագործումը:
- Խորհրդային տարիներին ընդհանրապես չէին խոսում վնասակար արտանետումների մասին, միայն աշխատատեղերի մասին էին խոսում: Բայց հիմա մենք բարձրաձայնում ենք այդ եւ մնացած խնդիրների մասին ու նշում, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արտանետումներ չլինեն… ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որ մենք կառուցում ենք, դեռեւս արտադրանք չի տվել եւ չի էլ գործարկվել: Բայց, անշուշտ, իր արտադրանքը, Հրազդան ՋԷԿ-ի մյուս բլոկների համեմատ, ավելի էժան է: Հրազդան ՋԷԿ-ի արտադրանքն ավելի թանկ է, իսկ այսօր մենք էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, բայց սպառող չունենք: Բնականաբար, 5-րդ բլոկը ժամանակակից տեխնոլոգիաներով օգտագործելու դեպքում արտաքին արտանետումները քիչ են լինելու, եւ մարդկային առողջությանը վնաս չի լինելու:
- Իսկ ընդհանրապես այսօր ինչպե±ս եւ ինչո±վ է ապրում հրազդանցին:
- Արդեն ասացի, որ ունենք ե°ւ գյուղական, ե°ւ քաղաքային համայնքներ, ու, իհարկե, ունենք բազմաբնակարան շենքեր` 350, ինչպես նաեւ, սեփականաշնորհված հողեր` մոտ 15 հազար հա: Այնպես որ, հրազդանցիները ե°ւ գյուղատնտեսությամբ են զբաղվում, ե°ւ արտադրական կենտրոններում են աշխատում: Ճիշտ է, բնակչության եկամուտների մեծ մասը գալիս է արտերկրից, բայց, իհարկե, այստեղ էլ են կարողանում հրազդանցիները վաստակել եւ ապրել:
- Ի դեպ, ինչքա±ն բնակչություն ունի Հրազդան քաղաքը:
- Հրազդանն այս պահին ունի 58 հազար բնակիչ: Շուտով մարդահամարը կսկսվի, կարծում եմ` կավելանա, քանի որ մեր ՙսալդոն՚ ավելի շատ պլյուսներով է գնում:
- Իսկ ծնելիության աճ կա±:
- Այո, իհարկե:
- Ամիսներ առաջ Հրազդանի ու Սվարանցի երկաթի հանքերի շահագործման հետ կապված` բավականին մեծ աղմուկ բարձրացավ այն առթիվ, որ դրանք շահագործվելու դեպքում խստագույնս խախտվելու են բնապահպանական նորմերը, եւ որ նույնիսկ այդ ամենի արդյունքում հնարավոր է վտանգի տակ դրվի Հրազդանի խմելու ջրի հարցը: Ի վերջո, պարզվե±ց, կա± իրականում նման վտանգ, եւ ընդհանրապես ի±նչ է լինելու այս պատմության վերջը:
- Իրավիճակից անտեղյակ լինելով` ՀԿ-ները իրենց հեղինակությունը բարձրացնելու համար աղմուկ-աղաղակ էին անում: Նրանք ինչ-որ ամպագորգոռ հայտարարություններ էին անում, տվյալներ էին բերում: Բայց մենք ավելի շատ չպե±տք է մտածենք մեր քաղաքի մասին, քան դրսի ՀԿ-ները, որոնք չգիտեն, թե մեր քաղաքում ովքեր են ապրում, ինչով են զբաղվում, եւ այդ աշխատանքը ինչ փուլի մեջ է գտնվում: Այսինքն, երբ որ այդ ասեկոսեները սկսվեցին, եւ կառավարությունում այդ պայմանագրերը կնքեցին, մենք առաջ քաշեցինք տեխնիկական փաստաթղթերի խնդիրը, որը դեռ չկար. եթե տեխնիկական փաստաթուղթը չկար, մենք ի±նչ իմանանք, թե այդ մարդիկ ինչ ներդրումներ ու ծրագրեր են կատարում: Եվ երբ որ նրանք տեխնիկական փաստաթղթերի մի որոշ մասը ներկայացրին, մենք նրանց առաջնահերթ առաջարկեցինք, որ այդ աշխատանքների արդյունքում պետք է պահպանվեն բնապահպանական նորմերը, եւ, որ ամենակարեւորն է, մարդկային ռեսուրսների հետ կապված որեւէ խնդիր չպետք է առաջանա: Եթե նրանք տեխնիկապես ապացուցում են, որ որեւէ խնդիր չեն առաջացնում, ապա, ինչ խոսք, մենք այդ ծրագրին դեմ չենք: Եվ այսօր, քանի դեռ այդ տեխնիկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը չկա, շուտ է այդ մասին որեւէ բան ասելը:
- Խոսենք նախընտրական տրամադրություններից. քաղաքում արդեն սկսվե±լ է այդ եռուզեռը, թե± դեռ սպասողական վիճակի մեջ եք:
- Միանշանակ, մեր կուսակցությունը` ՀՀԿ-ն, շատ հաղթական նախապատրաստվում է ընտրություններին, եւ մենք էլ նույն տրամադրությունների մեջ ենք: Բնականաբար, ամեն մի կուսակցություն իր ստրատեգիան ունի, եւ մենք էլ խաղաղ ձեւով աշխատում ենք բոլոր կուսակցությունների հետª ինչպես կոալիցիոն, այնպես էլ` ընդդիմադիր: Բայց, ինչ խոսք, մենք ամեն ինչ անելու ենք մեր հարազատ կուսակցության պատիվը բարձր պահելու եւ լուրջ ցուցանիշներ ապահովելու համար:
Իրավունք թերթի կայքը միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին
12:13 | 04/ 11/ 2011
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հայտնի թերթերից մեկի՝ «Իրավունքե թերթի կայքը (www.iravunk.com) միացել է Հայաստանում առաջին ազգային լրատվական www.mediagid.am համակարգին:
«All Mediaե ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:
««Իրավունքիե թերթի կայքի միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասել է 20-ի, ևս շուրջ տասը ռեսուրսներ համակարգին մասնակցության հայտ են ներկայացրել և գտնվում են համաձայնեցման փուլումե, - ասել է www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք ողջունում ենք Հայաստանում լրատվական ագրեգատորի ստեղծման նախաձեռնությունը, որը նպաստում է երկրում լրատվական պատկերի օպերատիվ և անաչառ ներկայացմանը: Ուրախ ենք միանալու համակարգին, որը ոչ միայն էապես թեթևացնում է նավիգացիան տեղեկատվության՝ մշտապես փոփոխվող հոսքում, այլև թույլ է տալիս սպառողներին տեղեկանալ տնտեսական, քաղաքական և այլ ոլորտի ամենավերջին նորություններինե, - ասել է «Իրավունքե թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը;
Iravunk.com-ը «Իրավունքե շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակն է, որը լույս է տեսնում 1989 թ.-ից: Հրատարակության էլեկտրոնային տարբերակը օն-լայն ռեժիմում ներկայացնում է նորություններ, ինչպես նաև վերլուծական և բացառիկ նյութեր:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են հրատապությունը, արդիականությունը, մատչելիությունը, անկողմնակալությունը աղբյուրների նկատմամբ։
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է ավելի քան 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ պարբերականները։
«All Mediaե ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Mediaե ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:
Հայկ Բաբուխանյան. Սոցիալական ցանցերը՝ զանգվածների վրա ազդելու զենք
- Ո՞րն է հետխորհրդային տարածքի քաղաքական իրավիճակի Ձեր գնահատականը: Ինչպե՞ս եք գնահատում Եվրասիական միության ստեղծման հեռանկարները:
- Ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքը զարգացման նոր փուլ է թևակոխում: Սա ակտիվ ինտեգրման և վերազգային ընդհանուր մակրոմիավորում ստեղծելու գործընթաց է, որը ներդաշնակեցում է ենթադրում քաղաքականության մեջ, համագործակցում՝ տնտեսության մեջ, ընդհանուր անվտանգություն:
Եվրասիական միության ստեղծումն ԱՊՀ բոլոր երկրների և Վրաստանի համար կենսական անհրաժեշտություն ունի: Սա բազմաթիվ տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային խնդիրների լուծման ճանապարհն է: ԱՊՀ երկրների մեծամասնությունը գիտակցում է այդ իրողությունը, և դա է հաջողության գրավականը: Սակայն որոշ երկրների քաղաքական վերնախավեր իրենց իշխանությանը, իրենց նեղ կորպորատիվ շահերին սպառնալիք են տեսնում այդպիսի ինտեգրման մեջ:
Մի շարք երկրների իշխանական օղակներ վաղուց դադարել են ծառայել ժողովրդին և պաշտպանել իրենց երկրների անկախությունը: Դրա փոխարեն ակնհայտ է մի դեպքում՝ պանթուրքական, մեկ այլ դեպքում՝ արևմտյան շահերի առաջմղումը:
Այդուհանդերձ, վստահ եմ, որ այդ երկրների ժողովուրդները վաղ թե ուշ իրենց իշխանություններից կպահանջեն ընդգրկվել ինտեգրացիոն ընդհանուր գործընթացում: Դրա համար մակրոմիության ստեղծման առաջնային գծում ընթացող պետությունները պետք է բարձր արդյունավետության, շարքային քաղաքացիների համար համագործակցության շոշափելի արդյունքների հասնեն: Միևնույն ժամանակ պետք է ճշգրիտ վերլուծվեն ԽՍՀՄ-ի ժամանակների ազգային քաղաքականության սխալները, որոնց հետևանքները պատմական որոշակի պահի ազդակ են հաղորդել և արագացրել են Միության փլուզումը:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր են խաղում ԶԼՄ-ներն այսօր հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում:
- Անշուշտ, լրատվամիջոցները հսկայական ազդեցություն ունեն հանրային տրամադրությունների վրա: Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որպեսզի ինտեգրման գաղափարը ճշմարտացի լուսաբանվի մեդիայում: Ցավոք, նկատվում է ԶԼՄ-ների որոշակի հատվածի բացահայտ վարձու լինելը, որոնք, առարկայական և համակողմանի բանավեճի փոխարեն սևացնում են այն ամենը, ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքում ինտեգրմանը:
- Որքանո՞վ են անկախ ազգային ԶԼՄ-ները քաղաքական և ֆինանսական կառույցներից, պետությունից: Եվ հնարավո՞ր է, արդյոք, ԶԼՄ-ների քաղաքական և պրոֆեսիոնալ անկախություն տնտեսական ճգնաժամի պայմաններում:
- Ակնհայտ է, որ որքան խորն է տնտեսական ճգնաժամը, այնքան ցածր է լրատվամիջոցների անկախության մակարդակը:
- Պե՞տք է, արդյոք, ինտերնետային լրատվամիջոցների պետական կամ այլ կարգավորում ներդնել: Ո՞ր դեպքերում է դա անհրաժեշտ:
- ԶԼՄ-ների մակարդակով պետական որևէ կարգավորման կարիք չկա: Խնդիրը տեղեկատվական ընդհանուր տարածքի կարգավորումն է, տեղեկատվական անվտանգության ապահովումը և ազգային ԶԼՄ-ների համար հավասար պայմանների ստեղծումը:
Պետք է հաշվի առնել, որ որոշ օղակներ արտաքին մշտական աշխատանք են տանում ԶԼՄ-ների հետ: Տեղեկատվական պատերազմներն ու դիվերսիաները մշտական գործընթաց են:
Հաճախ ազգային լրատվամիջոցները չեն դիմանում անդրազգային համաշխարհային հսկաների, ավելի հարուստ և տեխնոլոգիապես զարգացած երկրների ԶԼՄ-ների հետ մրցակցությանը: Մյուս կողմից, որոշ «ազգային ԶԼՄ-ներե, ստանալով արտաքին սնուցում, ամբողջովին կախվածության մեջ են հայտնվում պատվիրատուից, և արդյունքում ազգային լրատվամիջոցի անվան տակ արդեն հանդես են գալիս որպես օտար գաղափարների քարոզիչներ:
- Ինչպե՞ս եք գնահատում Ինտերնետի ազգային հատվածի վիճակը և Հայաստանում սոցիալական ցանցերի դերը: Գոյություն ունի՞, արդյոք, այդ հատվածում գործող մեդիոն նախագծերի կարգավորման անհրաժեշտություն: Սզկբունքորեն հնարավո՞ր է դա արդյոք:
- Պետության ինքնիշխանությունը պետք է տարածվի նրա կենսագործունեության բոլոր բնագավառների, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների վրա: Հայտնի է, որ սոցիալական ցանցերի միջոցով արևմտյան հատուկ ծառայությունները զանազան օպերացիաներ են անցկացնում այլ երկրներում, ընդհուպ՝ հեղափոխական իրավիճակների ստեղծումը: Սոցիալական ցանցերն իրենց շահերի համար են փորձում օգտագործել նաև այլ խմբեր: Այդպիսով՝ սոցցանցերը զանգվածների վրա ազդելու գործիք են, իսկ ազդեցության յուրաքանչյուր գործիքի դեմ պետությունը պետք է հակազդեցություն ունենա սեփական անվտանգության ապահովման համար:
Հայկ Բաբուխանյանը 90-ական թվականներին աշխատել է որպես «Հանրապետականե և «Իրավունքե թերթերի գլխավոր խմբագիր: 1999-2003 թվականներին եղել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, 2006 թվականից՝ «Սահմանադրական իրավունքե Միություն կուսակցության նախագահն է: Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է:
Ազգային-պահպանողական ուժերը պետք է համախմբվեն ՀՀ նախագահի շուրջը. Հայկ Բաբուխանյան
ՍԻՄ-ի 21-րդ համագումարին ընդհառաջ, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 3-ին, տեղի են ունենում համայնքային, շրջանային, ու մարզային կազմակերպությունների ժողովներ:
Հերթական նախահամագումարյան ժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին, Թալինի տարածաշրջանում, որին ներկա էին 14 համայնքների 187 պատվիրակներ: Համաժողովում հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, որը ներկայացրեց ՀՀ-ի արտաքին մարտահրավերները, եւ ներքին խնդիրները:
Հ. Բաբուխանյանը, անդրադառնալով ԱԺ մոտակա ընտրություններին նշեց.”Թեեւ ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը որոշել էր, հիմնական մարտավարություն ստանձնել ընտրություններում ինքնուրույն հանդես գալու, սակայն ստեղծված ներքաղաքական իրավիճակում խիստ անհրաժեշտ է որպեսզի ազգային պահպանողական գաղափարախոսության ուժերը համախմբվեն ՀՀ նախագահի շուրջը, եւ համատեղ ընդհանուր ճակատով հակահարված տան ապազգային բոլոր այն ուժերին, ովքեր փորձում են պառակտում մտցնել հայ հասարակության մեջ` տարատեսակ պրովակացիաների ընթացքում նվազեցնելով Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը”:
ՍԻՄ նախագահը, հարյուրավոր ՍԻՄ-ականների հետ ունեցած հանդիպման ընթացքում խնդիր դրեց .”ՀԱԿ-ը` որպես օտար ուժերի կամակատար չպետք է անցնի ապագա խորհրդարան`չունենա այդ ամբիոնը, որպեսզի նորից խառնակչություն չմտցնի հայ հասարակության մեջ”:
Թալինի շրջանի ՍԻՄ համաժողովը ողջունեց ազգային պահպանողական ուժերի միավորման գաղափարը, առաջարկը, իսկ հանդիպման ընթացքում ընտրվեց ՍԻՄ կուսակցության Թալինի տարածաշրջանի կազմակերպությունը ղեկավար եւ խորհուրդ:
Եվ որ ամենաուշագրավն էր, հանդիպման վերջում թալինցի ՍԻՄ-ականները պահանջեցին, որպեսզի ՍԻՄ-ը Երեւանում կազմակերպի հանրահավաքներ` ի հակակշիռ ՀԱԿ- ի Լեւոն Տեր Պետրոսյանի` հայտարարելով, որ իրենք երաշխավորում են, եւ պարատավորվում են, որ Թալինի յուրաքանչյուր գյուղից 100 մասնակից կգա, եւ կմասնակցի այդ հանրահավաքին:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ՍԻՄ լրատվական ծառայությունը:
Designed by Administrator

