Եթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ Գալստյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն եւ վերադարձ» հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

— Ազգովի ինչ չկարողացանք Արցախի համար անել, հիմա փորձ է արվում անել Տավուշի սահմանապահ գյուղերը պահելու համար: Ըստ Ձեզ, այս անգամ կհաջողվի՞:

— Ունենալով հենց Արցախի դառը փորձը` կարելի է ենթադրել, որ պատմությունը շատ արագ կրկնվում է: Այն թեզը, որ այս իշխանությունները` ի դեմս իշխանության գլուխ Նիկոլ Փաշինյանի, ասում էին, թե` Արցախը տանք, հանգիստ ապրենք, հասարակությունը տեսավ, որ դա այդքան էլ այդպես չէ: Ինչ-որ տեղ Արցախը տալով` հասարակությունը մտածում էր, կամ միֆ էր ստեղծել իր համար, որ վերջին կետը դրվեց պարտության: Արցախը հանձնելուց հետո` կային մարդիկ, որոնք կարծում էին, թե այս իշխանությունը պետք է ավելի հստակ քաղաքականություն վարեր, պետք է կնքվեր, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»: Սակայն, այն, ինչ փորձում են փաթաթել հայ ազգի գլխին, տեսնում ենք, որ այդքան էլ խաղաղության նման չէ: Եվ այն պահանջները, որոնք Ադրբեջանը առաջ էր քաշել եւ առաջ է քաշում, այս պարտված իշխանությունը գլխիկոր բոլոր պայմաններին համաձայնում է` առանց որեւէ նախապայմանի: Արդյունքում` հայ ազգի համար որեւէ դրական փոփոխություն չեղավ Արցախը հանձնելուց: Դրա համար մեզնից շատերը զգուշացնում էին, որ Արցախը հենց Հայաստանի անվտանգության դարպասն է, եւ պետք է ամեն գնով փորձել պահել այն փակ: Բայց, ցավոք սրտի, օրվա իշխանությունը բացեց այն թշնամու առաջ, եւ սա է այն պտուղները, որոնք քաղում ենք: Այսօր էլ հասարակությանը մանիպուլացնելու հետեւանքով` կորցնում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Եթե այս օրհասական պահին հասարակությունը ոտքի չկանգնի, կարող է հետագայում ուշ լինի, եւ կորցրածը չկարողանանք այլեւս վերադարձնել:

— Իրականում արցախցիները տավուշցիներից ոչ պակաս պատրաստակամ էին պայքարել, հանրահավաքներ ու ակցիաներ էլ եղան Ստեփանակերտում, հայտարարություններ էլ հնչեցին Ազգային ժողովի կողմից: Ի՞նչ անել, որ Տավուշի սահմանապահ գյուղերի դեպքում էլ նույն Արցախի ճակատագիրը չկրկնվի, եւ չսխալվենք:

— Բոլորս գիտենք, որ Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, եւ այն պայքարը, ինչ տեղի ունեցավ Արցախում, չտեղափոխվեց հենց համայն հայության մայրաքաղաք: Եվ այսօր այն պայքարը, ինչ տեղի է ունենում մասնավորապես` Տավուշում, եթե չտեղափոխվի եւ չտարածվի Հայաստանի Հանրապետությունով մեկ, եւ վերջնակետը դառնա մայրաքաղաք Երեւանը, ապա, իհարկե, մարելու է: Ի վերջո, հարցերի բոլոր լուծումները գտնվում են Հանրապետության հրապարակում: Արդեն իսկ մենք տեսնում ենք, որ փոքր, բայց ինչ-որ ձեւ հասարակությունը ինքնաբուխ արձագանքում է այս ակցիաներին: Հուսանք` այս անգամ չենք կրկնի այն սխալները, որը եղավ թե՛ Արցախի շրջափակման ժամանակ, թե՛ մնացած բոլոր շարժումների: Ազգը պետք է ոտքի կանգնի, չպետք է սա դիտարկենք, որպես տավուշցու կամ վաղը սյունեցու խնդիր: Ցավալի է, որ գործում է այն պատմական թեզը, թե` պառակտիր, որ տիրես: Պետության ներսում պառակտված ազգ ունենալով, իհարկե, ոչ մի դրական շարժ չի կարող լինել: Կարելի է միայն ու միայն հասնել հաջողության համախմբմամբ: Իրականում սա ոչ թե տավուշցու, այլ համահայկական խնդիր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=282403&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ