Վերագտնել մեզ. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Մեզանում ներազգային պառակտվածության, ատելության ու անհանդուրժողականության մակարդակը հասել է կործանարար /կատաստրոֆիկ/ նշաձողի։ Որպես ժողովուրդ և հավաքականություն այն ուղիղ սպառնալիք է մեր միասնական քաղաքական, թե անձնական ապագային։
 
Հանրության մի մեծ մաս սոցիալական, բարոյական կամ քաղաքացիական պատասխանատվություն չի զգում թե՜ սեփական, թե՜ ազգի և պետականության ապագայի նկատմամբ։ Չի գիտապցում, որ չորանում է ճյուղը, որին նստած է, չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը։
 
ՔԱՈՍԱՑՈՒՄ․ Սա իշխող քաղաքական խմբակի հիմնական զենքն է, նրա առաջնորդի վարքաբանության արդյունքը։ Սրա հետ բախվում ենք ամենօրյա ռեժիմով։ Այլ՝ խորը վերլուծության խնդիր է, թե ինչ նախադրյալներ հանգեցրին այս տեսակի մոբիլիզացիային։
 
Վարկաբեկել և սպանել ամեն հնարավոր երևույթ, արժեք, որ կարող է միավորել մեզ՝ ապագա գոյության հույս ներշնչել։ Սա գիտակցաբար ուղորդվող քաղաքականություն է։
 
Ազգային հեղինակությունների՝ քաղաքական, հոգևոր և պետական ինստիտուտների ոչնչացումը կատարվել և կատարվում է մեթոդաբար։ Սա համազոր է ազգի զարկերակի չկասեցված արնահոսությանը։
Շատերը չեն հասկանում, պատկերացնում։ Նույնիսկ պարտված պատերազմները կամ կորուստները կարելի է վերականգնել։ Ազգի ինքնասպանությունը՝ ոչ։ Մենք այդ ճանապարհին ենք, շատերը այդ ընթացքի անգետ մասնակիցն են և դերակատարը։
 
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն։
Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության ու համատարած ֆիասկոյի ֆոնին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված։
 
Ստի, չարության, պարտության, աղետի և ուրացման հոմանիշ իշխանությունը չի հանդուրժում․․․
 
Գրեթե նույն բառապաշարով ու նույն թեզերով, բարոյականության և պատասխանատվության զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ եկեղեցու վրա։ Չեք հաջողելու, ինչպես դարերի շարանում չեն հաջողել այլազան ուրացողներ, արկածախնդիրներ ու հերձվածողներ։
 
Բայց խնդիրը սոսկ եկեղեցունը չէ, խնդիրը մերն է, բոլորինը՝ ինչպե՞ս կանգնեցնել ազգի արնահոսող զարկերակը, վերագտնել մեզ», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ։
https://iravunk.com/sim/?p=282487&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ