«Արցա՜խ, Արցա՜խ». Աննա Հակոբյանի տարեդարձի երեկոն տապալվել է
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ընտանյոք հանդերձ Երեւանի կենտրոնում գտնվող «Դառգետ» ռեստորանում նշել է կնոջ` Աննա Հակոբյանի տարեդարձը:
Այս ամենն ուշագրավ է ոչ միայն ներիշխանական մերձակայում կոռուպցիոն ձերբակալությունների ֆոնին, այլ նաեւ երկրի սրընթաց գահավիժման համատեքստում: Սակայն տարեդարձի երեկոն անցնցում չի ավարտվել: Հարակից սեղաններից մեկում նստած է եղել քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐՊԷՐԵԱՆԸ: Նա սկսել է բղավել. «Արցա՜խ, Արցա՜խ, Արցա՛խ…»: Ականատեսներն ասում են` Նիկոլ Փաշինյանի դեմքին գույն չէր մնացել, մինչդեռ Պերպէրեանի արարքը գոհականությամբ է ընդունվել մյուս սեղանների մոտ նստածների կողմից:
Տեղի ունեցածից անմիջապես հետո` Փաշինյանները հապշտապ հեռացել են «Դառգետ»-ից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
