Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական ​​օգնություն է ստանում. Թրամփ Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պետք է լիներ, հետաձգվել է. Aysor.am Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին Ռուբինյանի գրառման տակ Վեհափառի հասցեին ակնհայտ բռնության կոչեր են հրապարակվում Շուտով կգա պահը, երբ Հայաստանը ստիպված կլինի կատարել իր ընտրությունը. Կրիլով Ձեր ազատությունը մեր ընդհանուր պարտքն է. Հենրիխ Դանիելյանը շնորհավորական նամակներ է գրել քաղբանտարկյալներին Եկեք վերջապես սրբագրենք սխալները. Հայր Զաքարիա

«Մինչև պատերազմը սխալ պլան է մշակվել. նման պլանավորման դեպքում, իհարկե, մենք պետք է պարտություն կրեինք». ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյան. «Իրավունք»

Ներքաղաքական

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին: Բայց եթե իշխանություններն այդ մասին գիտեն, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, երբեմնի գեներալ Գագիկ Մելքոնյանից, ով նախ մանրամասնեց.

— Գիտեք, նախ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հայտարարեց, այլ դա փաստ է, որ մինչեւ պատերազմ սկսելը՝ օպերատիվ պլանավորումներ մշակելիս սխալ պլան է մշակվել: Այսինքն, թիրախներ կան, որ, օրինակ, պետք է խոցվեին 25–35 կիլոմետրի վրա, եւ այդ թիրախներին հարվածողը ոչ թե «Իսկանդերը», այլ մեկ այլ հրթիռ է: Եվ նմանատիպ պլանավորման դեպքում, իհարկե, մենք պարտություն պետք է կրեինք:

Իսկ թե երբ ե՛ւ Օնիկ Գասպարյանը, ե՛ւ մյուս մեղավորները պատասխան կտան դատարանի առաջ, ապա ասեմ, որ այդ օրը շատ–շատ մոտ է: Այս պահին ԱԺ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է բոլոր ուղարկված փաստաթղթերը, որոնք դեռ շատ մեծ բացահայտումներ են ջրի երես հանելու: Երբ ԱԺ քննիչ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքները, այդ ժամանակ բոլորը, ըստ արժանվույն, պատասխան են տալու։

— Իսկ ի՞նչ ընթացքի մեջ են առհասարակ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները:

— Առաջին` ուսումնասիրությունների փուլը արդեն ավարտին է մոտենում, սեպտեմբերից արդեն կհրավիրվեն կոնկրետ մարդիկ հարցաքննվելու:

— Իսկ եթե կոնկրետ մարդիկ հրաժարվե՞ն ներկայանալ:

— Համապատասխան օրենք է ընդունվելու, որ եթե չգան, իրենք պատասխանատվության են ենթարկվելու:

— Պարոն Մելքոնյան, անդրադառնանք նաեւ սահմանային լարվածությանը, որը այլեւս պարբերական բնույթ է կրում: Ու սա այն դեպքում, երբ մենք գնում ենք դեպի «խաղաղության դարաշրջան»:

— Երեսուն տարի մենք գտնվում ենք լարվածության մեջ. ինչքան գոյություն ունի Ադրբեջանը, մենք գտնվելու ենք լարվածության մեջ, սահմաններին կրակոցներ են լինելու, միջադեպեր են լինելու: Դրա համար մեր զինվորները պետք է հնարավորինս զգույշ լինեն: Մենք երբեք չենք հավատում Ադրբեջանի անկեղծությանը, որովհետեւ իրենք անկեղծ չեն, իրենք միշտ խաբել ու խաբելու են: Իրենք կրակում են, բայց աշխարհին ցույց են տալիս, որ կրակողները մենք ենք: Դրա համար մենք պետք է ուշադիր, դանդաղ տեմպերով կարողանանք հասնել խաղաղության ու էդ ընթացքում զոհեր չտանք:

Հ.Գ.— Իհարկե, այս ամենից հետո չէ՞ որ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ է նշանակել Նիկոլ Փաշինյանը: Այն, որ Գասպարյանն ակնհայտորեն չէր համապատասխանում այդ պաշտոնին, ակնհայտ էր դեռ նրա նշանակման պահին: Եվ նման կադրին նշանակելու, առհասարակ՝ բանակում խայտառակորեն վատ կադրային քաղաքականության համար Փաշինյանը պատասխան չի՞ տալու: Ի վերջո, Գագիկ Մելքոնյանը պնդում է, որ հենց այդ կադրերի սխալ պլանավորման արդյունքում է, որ պատերազմը տանուլ ենք տվել»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ հում նավթի պաշարները. Թրամփ Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական ​​օգնություն է ստանում. Թրամփ Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պետք է լիներ, հետաձգվել է. Aysor.am Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին Ռուբինյանի գրառման տակ Վեհափառի հասցեին ակնհայտ բռնության կոչեր են հրապարակվումՇուտով կգա պահը, երբ Հայաստանը ստիպված կլինի կատարել իր ընտրությունը. Կրիլով Ձեր ազատությունը մեր ընդհանուր պարտքն է. Հենրիխ Դանիելյանը շնորհավորական նամակներ է գրել քաղբանտարկյալներինԵկեք վերջապես սրբագրենք սխալները. Հայր Զաքարիա Ամանորյա ուղերձում Վեհափառ Հայրապետը Նիկոլի կողմն անցած հոգևորականներին Տիրադավ չանվանեց՝ այլ եղբայրադավությունից խոսեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան«Երկրի վրա խաղաղություն» նշանակում է վստահության վրա կառուցված համակեցություն. Հայր ՌուբենՕրենքը ծառայեցնենք մարդուն, ազատությունը՝ ճշմարտությանը. ԴՕԿ կուսակցության շտաբի պետի Սուրբ Ծննդյան շնորհավորանքըՎրաստանում վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի ՀՀՎեհափառը եկեղեցական թափորի ուղեկցությամբ շարժվում է Մայր Տաճար․ Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ էՔրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և Ձեզ մեծ ավետիսՀունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով գրանցվել է 2285 այցՎեհափառը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ, ես որակում տալ չեմ ուզում․ Տեր ԵսայիԿճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է վաղը չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը․ 168.amՕյ, ի՞նչ եք ասում, թող առաջին հերթին իրեն բարենորոգի, հետո Եկեղեցուն, ինքը դրա իրավունքը չունի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված