Հայտնի են Մեծաձոր եզդիաբնակ համայնքի արդյունքները Հայելային ամսաթվերը 2027 թվականին․ առանձնահատուկ օրեր՝ կարևոր իրադարձությունների համար Կապանում Փարսյանը ջախջախում է ՔՊ-ին․ թվեր Աշոցքում ՔՊ միակ թեկնածուն հաղթում է ինքն իրեն Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա զոհ Պայթյուններ, ցնցումներ. Դեկտեմբերը լի է դաժանություններով Ես անձնական պատմություններ ունեմ՝ կապված Հանրային հեռուստատեսության հետ. Փաշինյան «Ռուսաստանը չի կարող թույլ տալ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ». Բունդեսթագի պատգամավոր Մարդկանց ակնկալիքներն ավելի լուրջ են, քան, ասենք, միայն իշխանափոխության խոստումներ լսելը․ Պողոսյան ԻՀՊԿ. ԱՄՆ-ն լքում է Մերձավոր Արևելքը, տեղափոխում է իր ուժերը Աֆրիկա

Ընդամենը 35 ման­դատ­ կմնա ազատ. Ինչ կլինի, եթե ընդդիմությունը ամբողջությամբ մանդատները վայր դնի

Իրավական

Ե­թե խորհր­դա­րա­նա­կան ա­մե­նա­ա­մեծ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցու­թյու­նը  ման­դատ­նե­րը վայր դնի, ի՞նչ գոր­ծըն­թաց  է դրան հե­տև­ե­լու: Այդ կա­պակ­ցու­թյամբ Սահ­մա­նադ­րու­թյու­նում հստակ բան աս­ված չէ: Բայց դրա­նով հան­դերձ, ի՞նչ են մտա­ծում մաս­նա­գետ­նե­րը: Հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձել ենք ստա­նալ սահ­մա­նադ­րա­գետ ԳՈ­ՀԱՐ ՄԵ­ԼՈ­ՅԱ­ՆԻՑ, ով ման­րա­մաս­նեց.

— Ի­րա­վա­կան ա­ռու­մով Սահ­մա­նադ­րու­թյու­նը ո­րև­է հե­տև­անք չի նա­խա­տե­սել ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի կող­մից ման­դատ­նե­րը վայր դնե­լու դեպ­քում: Հաս­կա­նա­լի լու­ծում է  Սահ­մա­նադ­րու­թյան կող­մից, քա­նի որ նման հե­տե­ւանք նա­խա­տե­սե­լու պա­րա­գա­յում ընդ­դի­մու­թյու­նը կա­րող էր երկ­րում քա­ղա­քա­կան ան­կա­յուն ի­րա­վի­ճակ ստեղ­ծել` պար­բե­րա­բար ման­դատ­նե­րը վայր դնե­լով ու կաթ­վա­ծա­հար ա­նե­լով  խորհր­դա­րա­նը, կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցը: Այդ իսկ պատ­ճա­ռով, բնա­կան է, որ նման լու­ծում չի նա­խա­տես­վել:

Այլ ի­րա­վի­ճակ կու­նե­նա­յինք, ե­թե խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը իր թվա­քա­նա­կով ա­վե­լի մե­ծա­քա­նակ լի­ներ, եւ իշ­խող ու­ժը բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն չու­նե­նար ու չկա­րո­ղա­նար իր բնա­կա­նոն աշ­խա­տանքն ա­պա­հո­վեր:

Իմ գնա­հատ­մամբ, երբ մի­այն իշ­խող ու­ժից կազմ­ված կլի­նի Ազ­գա­յին ժո­ղո­վը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, քա­ղա­քա­կան ճգնա­ժամ ստեղծ­վում է, ո­րով­հե­տև օ­րենս­դիր մարմ­նում մի­այն մի ուժ է ներ­կա­յաց­ված լի­նում, ընդ­դի­մա­դիր ու­ժը հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­նում ներ­կա­յաց­վա­ծու­թյուն ու­նե­նալ եւ այ­լեւս հան­րա­յին կար­ծի­քի ձայ­նը լսե­լի չի լի­նում, հան­րա­յին հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյուն խնդիր ենք ու­նե­նում եւ այլն, է­լի տե­ղա­փոխ­վում ենք քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի դաշտ:

Ե­թե հի­շում եք, նախ­կին ըն­դի­մա­դիր ու­ժերն ի­րենց ման­դատ­ներն օգ­տա­գոր­ծում է­ին մի շարք օ­րա­կար­գա­յին հար­ցեր բարձ­րա­ձայ­նե­լու հա­մար: Ուղ­ղա­կի հի­մա ան­հա­մե­մատ ա­վե­լի օր­հա­սա­կան խնդիր­ներ ու­նենք օ­րա­կար­գում, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան լրջա­գույն խնդիր­նե­րի ենք ա­ռե­րես­վել, որ այ­լեւս օ­րա­կար­գա­յին է դար­ձել ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի կող­մից ի­րենց ման­դատ­ներն օգ­տա­գոր­ծե­լու ար­ժա­նա­հա­վա­տու­թյան եւ, ընդ­հան­րա­պես, անհ­րա­ժեշ­տու­թյան հար­ցը:

— Այ­սինքն , ե­թե ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րը վայր են դնում ի­րենց ման­դատ­նե­րը, այդ ման­դատ­նե­րի ճա­կա­տա­գիրն ի՞նչ է լի­նում, տրվում են մե­ծա­մաս­նու­թյա՞նը, ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած այլ ու­ժե­րի՞:

— Ըստ սահ­մա­նադ­րա­ի­րա­վա­կան կար­գա­վո­րում­նե­րի, ե­թե ման­դատ­նե­րը վայր են դնում, նույն ու­ժե­րի ցու­ցակ­նե­րում գտնվող ան­ձինք, ըստ հեր­թա­կա­նու­թյան, պետք է ստանձ­նեն ման­դատ­նե­րը: Ե­թե ի­րենք էլ են հրա­ժար­վում ման­դատ­նե­րից, ո­րե­ւէ այլ ուժ հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­նում այդ ման­դատ­նե­րը ստա­նալ: Այ­սինքն, այ­սօր­վա խորհր­դա­րա­նի պայ­ման­նե­րում, 35 ման­դատ­նե­րը մնում են ա­զատ:

Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ