ՇՏԱՊ. ձերբակալել են սցենարիստ Վահրամ Սահակյանին Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոց Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Հայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ Պողոսյան

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 16-20

Օլիմպիական խաղերից առաջ մարմնամարզիկները օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու երեք տեսական հնարավորություն ունեն: Վարկանիշային մրցաշարերը անցկացվելու են Մելբուրնում, Բաքվում եւ Դոհայում: Սակայն հայ մարմնամարզիկների համար բարդ դրություն է ստեղծվել. նրանք միայն Դոհայի մրցաշարին են մասնակցելու:

Լավ հնարավորություն կա` Եվրոպայի առաջնության շրջանակներում պայքարելու բազմամարտի ուղեգրի համար, խաղարկվելիք ուղեգրերը երկուսն են: Բայց մրցաշարը Բաքվում է, ուստի այս հնարավորությունը բաց կթողնվի: Ամփոփելով վերջին մրցաշարերը` մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց. «Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Արթուր Դավթյանի եւ Արթուր Ավետիսյանի հետ մեկնեցինք Պենզա, որտեղ մասնակցեցինք Վորոնինի գավաթին: Միշտ մասնակցում ենք Վորոնինի գավաթին, որը շատ լավ մրցում է եւ մտնում է միջազգային ծրագրի մեջ: Կոտբուսում մեր տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Ես միշտ ասում եմ, որ չենք պահանջում այն, ինչ նրանք չեն կարող: Շատ ուժեղ պայքար էր, քանի որ խաղարկվում էին օլիմպիական վարկանիշներ: Ես գիտակցում էի, որ մեր շանսերը շատ քիչ էին: Եթե չեմպիոն դառնայինք, իմաստ կունենար մեկնել Մելբուրնում կայանալիք հաջորդ գավաթի խաղարկությանը: Իսկ մյուսը Բաքվում է: Հնարավորություն տվեցինք Արթուր Ավետիսյանին, որն արդարացրեց սպասելիքները եւ գրավեց երրորդ տեղը՝ չնչին տարբերությամբ զիջելով օլիմպիական չեմպիոնին: Մեծ հույսեր եմ կապում նրա հետ»:

Այսպիսով, ըստ ամենայնի, Օլիմպիական խաղերում կունենանք միայն մեկ մասնակից՝ Արթուր Դավթյանը: Օղակների վարժությունում լավ հնարավորություն բաց թողեց  Արթուր Ավետիսյանը: Հակոբ Սերոբյանը վստահեցրեց` Օլիմպիական խաղերին պատրաստվելու են ամենայն լրջությամբ. «Լուրջ ենք պատրաստվելու Օլիմպիական խաղերին: Շատ հնարավոր է, որ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը մասնակցի նաեւ նժույգի թափեր վարժությանը, քանի որ Վորոնինի գավաթում հաջող հանդես եկավ: Հիմա հանգստանալու հնարավորություն կտանք Դավթյանին. ծանրաբեռնվածության արդյունքում նա մեջքի հետ կապված խնդիրների է բախվել: Գիտենք՝ եզրափակչի շանս չունենք: Հիմա նրան լրիվ հանգիստ ենք թողնում, Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի. Դոհայի մրցումները մարտին են: Պետք է որ հասցնի վերականգնվել մինչեւ այդ, քանի որ շատ կարեւոր մրցաշար է: Եթե խնդիրներ չունենա, նախապատրաստությունն ըստ նախատեսված ծրագրի կընթանա: Կարող է մասնակցել Ալբերտ Ազարյանի միջազգային մրցաշարին՝ ԱՄՆ-ում, ու 10-օրյա հավաք անցկացնել, որը կկայանա մարտին: Փետրվարի վերջին հավաք կունենանք Հայաստանում, մարտի 1-14-ը հավաք կունենանք Թբիլիսիում: Աշխարհի գավաթի մրցաշարեր կան նաեւ Սլովենիայում եւ Խորվաթիայում»,- նշեց մարզիչը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՇՏԱՊ. ձերբակալել են սցենարիստ Վահրամ ՍահակյանինՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ ՓաշինյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ ԶաքարյանԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը. նա կհանդիպի Փաշինյանի հետՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ ԲաբուխանյանCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունըՀայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ ՊողոսյանՌուսաստանում Հայաստանի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունըԹենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկում կնոջ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված