Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

«ՀՊԱՐՏ» ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 16-20

Անցած տարի Հայաստան աննախադեպ թվով մեքենաներ ներկրելու սկզբում ոմանց ուրախացնող, ապա աստիճանաբար ողբերգության վերածվող պատմությունը իրականում Հայաստանի համար շատ ավելի լուրջ ահազանգ պետք է լինի: Իհարկե, առաջին հերթին տուժում են նրանք, ովքեր հույսները դրած ԵՏՄ տարածաշրջանում եւ հատկապես՝ Ղազախստանում էժան մաքսատուրքով Հայաստան բերված մեքենաները վերավաճառելու հույս ունեցողները: Մեքենաները չեն կարողանալու վերավաճառել, հայաստանյան շուկայում եւս դրանք պետք չեն, եւ արդյունքում՝ ներկրողներից շատերը կանգնած են «վերջին շապիկը» կորցնելու շեմին: Սրանից զատ, մեքենաների նման քանակությունը, եթե այլ միջոց չգտնվի, անխուսափելիորեն փլուզելու է հայաստանյան ողջ ներքին ավտոշուկան՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Վերջապես, եթե գործող իշխանություններն ուրախացել էին, թե այդ հաշվին բյուջե լցրեցին, հիմա ոչ միայն այդ եկամտի աղբյուրց են զրկվում՝ փոխարինող ոչինչ չունենալով, այլ նաեւ պետությունը եւս անուղղակիորեն կտուժի՝ ավտոմեքենաների ներքին շուկայի փլուզման արդյունքում:

 

ՀՀ-ԵՏՄ

Սակայն թվարկվածը միայն տնտեսական վնասներն են, որոնք, կրկնում ենք, չարիքի փոքրագույնն է: Շատ ավելի լուրջ ազդակներ հղեց փաստը, որ մեր իշխանություններն այդպես էլ չկարողացան ԵՏՄ շրջանակներում խնդրին լուծում տալ: Ընդ որում, անգամ բարոյական հարթությունում որեւէ մեկին մեղադրել չեն կարող. փորձեցին օգտվել Հայաստանի համար մեքենաների ներկրման հարցում ԵՏՄ-ի թույլատրած սողանցքից եւ նույն ԵՏՄ երկրների հաշվին փող աշխատել: Ու ինչո՞ւ պետք է ԵՏՄ երկրները դա թույլ տային: Չէ, կարող էին թույլ տալ՝ ելնելով քաղաքական նախասիրություններից: Ու հենց սա էլ դարձավ հիշատակված ազդակը. Ալմա-Աթայում կայացած ԵՏՄ վարչապետների վերջին հանդիպման շրջանակներում եւ դրան զուգահեռ մեր բարձրագույն իշխանությունները փորձեցին ղազախներին խնդրել՝ «Ինչ կլինի, մեքենաների համար շուկան մի փակեք»: Ղազախներն էլ, թե՝ հանուն ինչի՞, ու այդպես իրենք իրենց համար էլ չգտան այն շարժառիթը, որը թույլ կտար ղազախական չափանիշներով բավականին համեստ վնաս կրել՝ Հայաստանին այս նեղ վիճակի մեջ չթողնելու համար: Ավելին, երեւի նաեւ հիշեցին այն անիմաստ հրապարակային վեճերը, որը վարչապետ Փաշինյանը «հպարտորեն» վարում էր Նազարբաեւի հետ: Իհարկե, այս իրավիճակում մեր իշխանավորները կարող էին գնալ նաեւ շրջանցիկ ճանապարհով՝ միջնորդություն խնդրել Մոսկվայից. ղազախները կարող է եւ ռուսների նման փոքրիկ խնդրանքը չմերժեին: Ավելին, Պուտինը կարող էր մեկ զանգով անգամ Հայաստանին այդ վիճակից հանել: Բայց ինչպե՞ս դիմես Պուտինին, եթե ընդամենը հաշված օրեր առաջ էր Փաշինյանն անձամբ նրա հասցեին մեղադրական ակնարկներ հնչեցնում, թե Հայաստանի գլխին Ապրիլյան պատերազմ է սարքել: Լավ, եթե ոչ Պուտինին, ապա կարելի էր գոնե սելֆիների արանքում նորանշանակ վարչապետ Միշուստինից միջնորդություն խնդրել՝ ձեռքի հետ էլ փորձելով խաղարկել նրա հայկական արմատների թեման: Վերջապես, կարելի էր նաեւ դիմել ռուսահայ հայտնի գործիչների լոբբիստական օգնությանը, ովքեր ունեն կապեր ոչ միայն ՌԴ վարչապետի, այլ նաեւ՝ նախագահի հետ: Չբացառենք նաեւ, որ այդ փորձերն արվել են: Սակայն հարցը լուծված չէ: Իսկ դա մեկ բան է նշանակում. Եվրասիական դաշնակից երկրների շրջանակներում անգամ համեմատաբար փոքր հարցերի լուծման հնարավորություններ մեր իշխանավորները պարզապես չունեն: Դա էլ իր հերթին հուշում է ամենավատը. այն սառնությունը եւ Հայաստանի հետ բացառապես Փաշինյանի սիրած «չոր օրենքով» աշխատելու հանգամանքը գալիս է հուշելու, որ անկախ ԵՏՄ-ի եւ հատկապես՝ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցով փաշինյանական բազում չքնաղ ճառերի, իրականում այս ուղղությամբ ունենք լրջագույն խնդիրներ:

 

ՀՀ-ԵՄ

Իհարկե, այս նեղ վիճակում հատկապես մեր իշխանությունների` արեւմտամոլների թեւը կարող էր հիշել քեռի Սորոսին, ի վերջո, սորոսակերպ լիբերալներն էին ժամանակին ոսկե սարեր խոստանում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ վերջին ժամանակներս սուպերլիբերալիստական «ապտակների» պակաս եւս մեր իշխանությունները չեն զգում: Մի կողմից, ծանր հարված եկավ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներից՝ կապված ՀՀ Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող հայտնի ինտրիգների հետ: Ընդ որում, այդ հայտարարությունը տեղադրվեց նաեւ ԵԽԽՎ պաշտոնական կայքում, ինչը նշանակում է, որ իրականում հարվածողը ոչ թե համազեկուցողներն էին, այլ՝ ԵԽԽՎ ղեկավարությունը: Մյուս կողմից, նույն ՍԴ-ի թեման էապես սրեց նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտնի հայտարարության տեսքով: Այս ամենից զատ, հեռու չէ նաեւ օրը, երբ մի կողմից՝ ՀՀ ՍԴ-ն կստանա Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողովին եւ Եվրադատարանին ուղղված իր հայտնի հարցումների եզրակացությունները, եւ մյուս կողմից՝ ՄԻԵԴ-ում կսկսվեն Քոչարյանի դիմումների քննությունները: Ընդ որում, մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը նաեւ ակնարկեց, որ այդ հարցերով ընթացքը եւս, մեղմ ասած, հազիվ թե հայաստանյան գործող իշխանություններին ուրախացնեն: Կարճ ասած, եվրոպական լիբերալ համակարգի հետ եւս Փաշինյանի հարաբերությունները գնալով միայն ծանրանում են, ինչքան էլ որ հայաստանյան իշխանական վերնախավում ոմանք այդքան երկրպագում են սորոսներին: Եվ դա կարելի է հասկանալ. մինչ իշխանության գալը մշտապես նույն լիբերալիզմի դիրքերից հանդես եկող Փաշինյանը սկսել է այն կարգի ռուսասիրական քայլեր կատարել, որ անգամ ռուսական վեկտորի կողմնակից ընկալվող «ղարաբաղյան կլանի» կողմից չի նկատվել: Ի դեպ, պատահակա՞ն էր, որ ԵԽԽՎ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը համբերատար սպասեցին-սպասեցին եւ այդ հարվածները հասցրեցին հենց այն պահին, երբ Մնացականյանը Մամեդյարովի հետ Ժնեւում 11 ժամ «եղանակի տեսությունից» էր զրուցում, որից հետո «չգիտես ինչու» մի շարք աղբյուրներ սկսեցին վստահաբար խոսել արցախյան շփման գծում՝ Իրանի սահմանին ոչ հեռու ապագայում ռուսական զորքերի ի հայտ գալու ռեալ հեռանկարի մասին: Առավել եւս, որ ուր որ է՝ տեղի է ունենալու Փաշինյանի մոսկովյան սպասված այցը, որի շրջանակներում էլ սպասվում է, որ կհաստատվի նաեւ հայաստանյան ռազմաբազայի կրկնապատկման հարցը: Ու այս ամենը, երբ Միշուստինի հետ անգամ հարաբերությունները սելֆիի մակարդակից չեն անցնում:

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

Արդյունքում, նման ծանրացող դինամիկայի մեջ է մնում ոչ միայն արեւմտյան լիբերալ ուղղության, այլ նաեւ՝ պաշտոնական Արեւմուտքի հետ հարաբերությունները: Ընդ որում` ասել, թե հայաստանյան իշխանավորները այս իրավիճակը փոխելու տարբերակներ ունեն՝ «ռուսասիրության դոզան» մի փոքր պակասեցնելու հաշվին, միամտություն կլիներ: Այսպես, այն պահից, երբ Թուրքիան, չնայած մի շարք լուրջ մարտահրավերների, այնուամենայնիվ, որոշեց ռազմական օպերացիա սկսել Սիրիայի քրդաբնակ հատվածում, արդեն իսկ միանշանակ էր, որ Անկարան տեղափոխվում է ծայրահեղ կոշտ արտաքին քաղաքականությանը: Ընդ որում, եթե քրդական այդ արշավանքի փուլում Էրդողանը ցուցադրաբար փորձում էր խուսափել Մոսկվայի հետ սրացումներից, ապա վերջին մեկ-երկու ամիսներին այստեղ էլ լուրջ տեղաշարժեր կան: Նախ` Լիբիա զորք մտցնելով, Էրդողանը ռազմական առումով կանգնեց ՌԴ-ի հետ հակադիր ուղղությամբ: Եվ դա էլ ավելի սրվեց օրերս Սիրիայում՝ Իդլիբում, որտեղ միանգամայն ռեալ է դարձել ռուս-թուրքական ուղղակի ռազմական բախման հնարավորությունը: Իսկ անուղղակի բախումներ արդեն իսկ կան: Նախ, Թուրքիայի կողմից հովանավորվող գրոհայիններն բացահայտ հարձակման են գնում այն դիրքերում, որտեղ կան ռուսական ուժեր, եւ ավելին, նաեւ ռուսական դրոշը ցուցադրաբար այրելու փաստ արձանագրվեց: Իսկ ահա թուրքական զորքերն Իդլիբում ռազմական հարվածներ են փոխարինում սիրիական բանակի հետ, որին զուգահեռ գործում են նաեւ ռուսական ուժերը: Ընդ որում, քաղաքական հարթությունում եւս Էրդողանը ընդգծված հակառուսական ժեստերի է գնում: Այդ թվում՝ Ուկրաինա կատարած այցով եւ ուկրաինական բանակին ֆինանսավորում հատկացնելու միջոցով: Թե ինչ կերպ կհանգուցալուծվի ռուս-թուրքական այս գերլարվածությունը, թերեւս մեծապես կախված է Իդլիբի իրավիճակից: Ու այս պահին այն ակնհայտորեն Անկարայի օգտին չի զարգանում: Այսպես, թեեւ Թուրքիան վերջին օրերին զգալի քանակությամբ զորք եւ զինտեխնիկա է մտցրել Իդլիբի տարածաշրջան, սակայն սիրիական բանակի հարձակման տեմպերի վրա դա գրեթե չի ազդել: Ավելին, երեկվա դրությամբ սիրիական ուժերն արդեն մարզկենտրոնի՝ Իդլիբ քաղաքի մատույցներում էին: Այդ քաղաքի գրավումը, անշուշտ, լուրջ ռազմական պարտություն կդառնա նաեւ Թուրքիայի համար, որից հետո Էրդողանը պետք է որ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում գնա լուրջ զգուշավորության: Սակայն բուն փաստը, որ Թուրքիան դարձել է այս աստիճանի ագրեսիվ, առաջին հերթին հայաստանյան իշխանությունների համար է փակում արտաքին քաղաքականության մանեւրականությունը: Պարզ ասած, չլինի ռուսական ռազմաբազան, հետեւանքները կդառնան գործնականում միանշանակ: Հաշվի առնելով նաեւ, որ Սորոսը զինվորական չէ, ֆինանսիստ է ու հաստատ չի վազի Հայաստանին օգնելու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված