Լսի, այ ընկեր, մեր Հայրենիքը քեզ համար հյուրանոց չէ. Էդուարդ Շարմազանով
Արխիվ 16-20«Նիկոլն իր «կախարդական փայտիկը» բարեհաջող կորցնելուց, մանր եւ խոշոր եղջերավորների հեղափոխական արտահանումը ձախողելուց, տնտեսական հեղափոխությունից հետ կանգնելուց, ասֆալտին փռելուց, օտարերկրյա գործակալներ չբացահայտելուց եւ ճտիկով գրիչի օպերացիան ֆիասկոյի ենթարկելուց հետո՝ ձեռնամուխ է եղել հերթական «աննախադեպ» գաղափարի իրականացմանը... Պինդ եղեք, խոսքը «ընտրական տուրիզմի» մասին է», - այս մասին գրում է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ հավելում. «Լսի, այ ընկեր, մեր Հայրենիքը քեզ համար հյուրանոց չէ, որ հիմա էլ «ընտրական տուրիզմ» փորձարկես»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝