Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․ Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներ ՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am «Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներին Կոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն Աշոտյան Ալիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնական Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Տոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուր

Բնության կողմից շնորհված տաղանդը կկորչի, եթե չլինի աշխատասիրությունը. երաժիշտ

Շոու բիզնես

Դեռ շատ փոքր տարիքում Էդգար Հայրապետյանը «դատապարտված» էր լսել ժողովրդական ֆոլկ երաժշտություն, քանի որ մեծանում էր տաղանդավոր երաժշտի  ընտանիքում: Հայրը նկատել էր նրա ընդունակություններն ու սերը դեպի արվեստը, այդ պատճառով արդեն դպրոցական Էդգարը գրեթե բոլոր առիթների ու միջոցառումների ժամանակ հայրկի կողքին էր ստեղնաշարային գործիքի մոտ: Հայաստանյան հայտնի երաժիշտները ուրախությամբ էին ընդունում իրենց փոքրիկ գործընկերոջ ներկայությունը ու դեմ չէին, որ յոթնամյա Էդգարը նվագեր իրենց հետ: Մանուկ տարիքից թերևս որոշված էր նա արդեն ընտրել էր իր մասնագիտությունը: Բնավորությամբ համեստ, մի քիչ ամաչկոտ Էդգար Հայրապետյանին հանդիպեցինք Դուբայ մեկնելուց առաջ, որտեղ պետք է նվագախմբով հանդես գային մեծ համերգով:

-Եթե վերադառնանք մանկություն, երաժշտական,  ո՞ր գործիքը կընտրեիք նորից  սովորելու համար:

- Նվագում եմ նաև հարվածային գործիքներ, սակայն, եթե նորից ընտրեի, ապա   կրկին այն կլիներ էլեկտրոնային ստեղնաշարային գործիքը:

- Քանի՞ տարեկան էիք, երբ հասկացաք, որ երաժիշտ լինելը Ձեր կոչումն է, ապրելաձևը:

- 13 տարեկան էի, որ առաջին անգամ նվագախմբի հետ պաշտոնապես նվագախմբում նվագեցի` ի դեպ, ամենափոքրը ես էի: 

- Ձեզ տեսնո՞ւմ եք երաժշտություն դասավանդող ուսուցչի դերում, կան մարդիկ, որ դիմում են Ձեզ մասնավոր դասերի համար:

- Սիրում եմ շփվել, աշխատել երիտասարդների հետ: Երևանում շատերի ծնողները դիմում են, որպեսզի իրենց երեխաները գան մեր ստուդիա, մասնավոր երաժշտական դասեր ստանալու, ցավոք տարբեր երգիչների հետ համերգային շրջագայությունների պատճառով չեմ հասցնում մասնագիտական դասեր անցկացնել երեխաների հետ, որոնց մեջ բնատուր շատ տաղանդավորները կան:

- Դուք  նաև պրոդյուսերական ընկերություն ունեք, հիմնականում ի՞նչ  գործունեություն եք իրականացնում:

- Արդեն երեք տարուց ավելի է գործում մեր պրոդյուսերական կենտրոնը, որը աշխատում է այն երիտասարդ երգիչների հետ, որոնք իրենց երաժշտական ճանապարհի սկիզբը վստահում են մեզ: Արդեն իսկ մեծ հաջողություն ունեցող երգիչներ՝ Արայիկ Ավետիսյանը, Արման Մեսրոպյանը, երգչուհիներ` Ամալյա Մարգարյանը, Անգել Բարսեղյանը, նրանք այն մարդիկ են, որոնց հետ աշխատել եմ որպես պրոդյուսեր: Ավելացնեմ նաև, որ վերջինների դեպքում «Դեպի Եվրատեսիլ 2020» երաժշտական մրցույթին իբրև հայաստանյան մասնակիցների թեկնածուներ նրանք հանդես եկան և կատարում էին այնպիսի գործեր, որոնց երաժշտական գործիքավորումը վստահվել էր Էդգար Հայրապետյան պրոդյուսերական կենտրոնին:

-  Նաև երաժշտական գործիքավորում եք անում, նշեք այն վերջին հիթը, որի երաժշտական ձևավորումը Ձերն էր: 

- Խոշոր երաժշտական հիթեր ունեցել է Արայիկ Ավետիսյանը՝ «Սիրո ծովում», «Իմ նվեր» և այլն:

- Ներկայիս երիտասարդության հետ հե՞շտ է աշխատել:

- Հաճույքով նշեմ, որ այո, հեշտ է աշխատել: Լավ երաժշտական ճաշակ ունեն, թե՛ ազգային հայկական ֆոլկի, թե՛ արտասահմանյան հայտնի գործերի առումով: Նրանք հետևում են համաշխարհային հայտնիություն ունեցող մեգաաստղերին ու փորձում են վերցնել այն դրականը, որը և իրենց կապահովի առաջընթաց:

- Ի՞նչ  առավելություն ունեն նրանք:

- Ի տարբերություն մեզ, որ մի փոքր մեծ ենք իրենցից, ասեմ, որ ավելի համարձակ են, առանց բարդույթների, հստակ ասում են այն ինչ մտածում են: Ինչպես նաև լավ տիրապետում են տեխնիկային ու տեղեկատվական տեխնալոգիաներին, սոցիալական ցանցերից գրագետ օգտվում են, որը միայն օգուտ է բերում ավելի շատ ճանաչում ունենալ ու կարճ ժամանակում հանրային դառնալ:

- Հայտնի երաժիշտ դառնալու ճանապարհին տաղանդ, աշխատասիրություն, թե՞  փող է պետք:

- Առաջնահերթ բնության կողմից շնորհված տաղանդն է կարևոր, սակայն այն կկորչի, եթե չլինի աշխատասիրությունը: Չբացառենք նաև ֆինանսի առկայության մասին, ընդունենք, որ գումար է անհրաժեշտ ձայնագրություններ անելու, համերգներով ներկայանալու համար:

- Ի՞նչ  աշխատանքային ծրագրեր ունեք առաջիկայում:

- ՀՀ վաստակավոր արտիստներ Հարութ Փամբուկչյանի ու Արմենչիկի հետ  համերգային շրջագայություններ ունենք ՌԴ-ի քաղաքներ, որը կսկսվի մայիսի 25-ից:  Այնուհետև հուլիսի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում   կկայանա մենահամերգ` ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի 70-ամյակին նվիրված, որտեղ մեր երաժշտական բենդը պետք է ապահովվի կենդանի  նվագակցություն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ






Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ ՓաշինյանՄենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասինՄխիթարյանը պետք է հեռացվեր խաղադաշտից. ՊեդրիՍպասվում է հորդառատ անձրև, առանձին հատվածներում՝ կարկուտՓաշինյանը մայիսի 9-ին կմեկնի ՄոսկվաԻնչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ)Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴԹուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոԹրամփը սպառնացել է ԻրանինԶախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասինՊապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ինԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ ԵվրահանձնաժողովԳերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասինԿադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top