Մինչեւ դուխով դառնալը` ամրագոտի չկապելու համար 5 հազար դրամ տուգանք էր նախատեսված, հիմա` հունվարից սարքել են 10 հազար.Սա Նոր Հայաստանն է, այստեղ ամեն ինչ արդարացված է
Արխիվ 16-20«Իրավունքի» խմբագրություն բազմաթիվ զանգեր են ստանում վերջին շրջանում հայ վարորդներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում ինչպես բոնուսային համակարգի, այնպես էլ «Նոր Հայաստանում» վարորդների, ինչպես մեզ հետ զրույցում ասաց նրանցից մեկը` «վզին դրվող գումարների» առնչությամբ:
Զանգահարողներից մեկը` Արտյոմը, մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց. «Հետո ասում են նախկինների օրոք վատ էր, վատն էսօր է: Առաջ մինչեւ էս դուխով դառնալը` ամրագոտի չկապելու համար 5 հազար դրամ տուգանք էր նախատեսված, հիմա` հունվարից սարքել են 10 հազար, նույնը հեռախոս օգտագործելու համար»:
Արագածոտնի մարզից զանգահարած Արգամ Հակոբյանն էլ վրդովված նկատեց. «Էլ չենք խոսում իրենց բոնուսային համակարգի մասին: Իբր սաղ տոչնի է, սաղ տեղն էր, հիմա էլ նորամուծություններ են անում: Թող ժողովրդին մարդավայել ապրելու հնարավորություն տան, ոչ թե խեղճ ու կրակ վարորդների հաշվին բյուջեն լցնեն: Գյուղից, մարզից եկող մարդը շա՞տ գիտի սրանց տուգանքների մասին: Չի կարելի էսպես վարվել ժողովրդի հետ: Ասում ենª դուխով ժողովուրդ, էլ դո՞ւխ թողեցին ժողովրդի մեջ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ