Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

​​​​​​​Լռելն է արդեն մեծ մեղք… Դուք բոլորիս անարգեցիք ու վիրավորեցիք. Անուշ Նագգաշյան

Արխիվ 16-20

«Ավագ շաբաթ է Երուսաղեմում… Այնպես կուզեի՝ այս սուրբ շաբաթը միայն լռել, լռել եւ լռել… Սակայն հետեւելով վերջին իրադարձություններին՝ մտածում եմ, որ լռելն է արդեն մեծ մեղք…», - այս մասին Երուսաղեմից գրում է գրող, լեզվաբան, ասմունքող, դոկտոր ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆԸ եւ դիմելով ՀՀ Ազգային ժողովին՝ մանրամասնում. «Աշխարհն ամբողջ միաբանված պայքարում է թագաժահր կոչված համաճարակի դեմ, բայց ալեկոծված է նորից մեր փոքրիկ Հայաստանը... Եթե ոմանց թվում է, թե անարգելով Սուրբ Էջմիածինն ու նրա Գահակալը պիտի կայանան եւ ժողովրդականություն շահեն՝ մեծապես սխալվում են: Այդ ժամանակները վաղուց անցած են... Ձեզ երկիր վստահվեց, դուք արդեն պետք է կայացած լինեիք եւ ոչ թե դիմատետրի էջերում հանձնելով ձեր տհաս մտքերը՝ կայանալ փորձեիք։ Որքան դյուրին է պահի տակ լեզվի եկածը խոսել, որովհետեւ լեզուն ոսկոր չունի, բայց դյուրին չէ լինել զուսպ եւ հավասարակշռված, նաեւ դիվանագետ՝ մանավանդ երբ պետական այր եք դուք։ Դուք ազատ եք անձնապես սիրելու կամ չսիրելու Կաթողիկոսին, սակայն պարտավոր եք հարգելու հայ Եկեղեցու Հայրապետին եւ այն ժողովուրդին, որ ձեզ վստահել է երկիրը եւ նրա կառավարումը։ Դուք բոլորիս անարգեցիք ու վիրավորեցիք։ Մենք սփյուռքահայերս խոսք ունենք. «Աստված գավազան չունի, բայց վայ երբ անոր պետքը զգա»։ Կառավարությունները կփոխվեն, բայց կաթողիկոսը ցմահ է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ