Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության, նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է. Մարգարիտ Եսայան

Արխիվ 16-20

Արտակարգ դրության եւս մեկ երկարաձգման մասին արդեն խոսվում է, չեմ կասկածում, կերկարաձգեն․․․Եվ պատճառը եւս ակնհայտ է՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակելը այլեւս այս իշխանության մտասեւեռումն է, մարդիկ պիտի չհավաքվեն, մարդիկ պիտի հավաքներ չանեն եւ հանրահավաքներ չանեն․․ Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդավարություն, չկա մարդու իրավունք,չկա հավաքներ անցկացնելու իրավունք, չկա Սահմանադրություն։ Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության , Նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է․․․Վախը մարդկանցից, վախը հավաքված մարդկանցից, վախը՝ հանրահավաքներից նիկոլիզմի համար դարձել է դիագնոզ․․․Հակառակ դեպքում ինչպես բացատրենք մեր երկրում Քովիդի այս հաղթարշավի պայմաններում ստեղծված ողբերգականորեն ծիծաղելի <սահմանափակումները>։ 
Քովիդի դեմ պայքարի միջոց նշվում է, նույն Նիկոլի կողմից՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն եւ ձեռքերի հաճախակի ախտահանում․․Բայց, սա նույնպես չի օգնում, մեր երկիրը առաջատար է եւ վարակվածների եւ մահերի ցուցակներում, առաջին տասնյակում ենք, եւ իզուր է լինելու արտակարգ դրության ժամկետների երկարաձգումները, առողջապահական իմաստով՝ իզուր,որովհետեւ կյանքը եւ փողոցներում եւ այգիներում եւ ամենուր հոսում է։ Իսկ քաղաքական իմաստով , այո, արտակարգի հերթական երկարաձգումը, ըստ Նիկոլի, արդարացված է, նիկոլիզմն իրեն այդպես ավելի ապահով է զգում․․
Բայց՝ մինչեւ երբ, եւս քա՞նի ամիս, եւս քա՞նի օր, որքա՞ն կարող ես մարդկանց <զսպել> եւ պահել ոստիկանական մահակների սպառնալիքի տակ, որքա՞ն․․ Մինչեւ հերթական ընտրություննե՞ր․․․
Չի փրկելու,, օրեցօր ահագնանում է մարդկանց դժգոհությունը, այն այլեւս նախկինի պես խուլ դժգոհություն չէ, մարդիկ այլեւս բարձր ձայնով եւ հուժկու են բողոքում․․
Պետությունը Քովիդի հետ մարդկանց թողել է մեն-միայնակ․․․
Աշխատատեղերը փակվում են իրար հետեւից, 40 տոկոսից ավելի գործազրկություն, աշխատատեղերի նոր կրճատումների հետեւանքով․․․Մարդիկ գումար չունեն ամենակենցաղային, ամենասովորական կարիքների համար, մասնավոր սեկտորը ճռռում է վարկերի տալ, անաշխատ այս օրերի մեջ փոքր եւ միջի բիզնեսը խելագարվում է։ Նաեւ խոշոր բիզնեսը սարսափելի կորուստներ ունի, գործարարները երբեք մեր երկրում այսքան մոլորված եւ անօգնական չեն եղել, պետական ապարատը նրանց ոչ միայն չի աջակցում, այլեւ՝ վարկային եւ հարկային արձակուրդների մասին իսպառ մոռացել է, հարկահավաքները իրենց հարկերն են <քերում> գործարարներից, մեծ ու միջին բիզնեսից, իսկ բնակչության առավել աղքատ խավը հայտնվել է չքավորության մեջ․․․
Եվ այս ամբողջ պատկերը այլեւս ֆանտաստիկայի ժանրից չէ, այս ամբողջն այլեւս ռեալ իրականություն է․․
Եվ մարդկանց զայրույթը ավելի ու ավելի է սրվում, երբ,փոխանակ ելքեր ու լուծումներ լսեն երկրի վարչապետից, պետական այրերից, առավոտից-իրիկուն փչացած սկավառակի պես մեկ բան է հնչում՝ դիմակ-դիմակ-դիմակ․․․
Այո, չեմ կասկածում, այս կառավարությունը արտակարգը եւս մեկ անգամ կերկարաձգի, բայց դա եւս չի փրկելու նիկոլիզմին, քանի որ մարդիկ այլեւս անկարող են զսպել իրենց զայրույթը, բողոքը եւ ընդվզումը․․․Եվ դա կլինի շատ վտանգավոր, անկանխատեսելի, սա թավշիստների վերջը կլինի, որովհետեւ ՀՀ քաղաքացին երբեք չի եղել այսքան անտեսված եւ այսքան անպաշտպան ու, ցավալին այն է, որ իր իսկ ձեռքով իշխանության բերված ուժն է ՀՀ քաղաքացուն այսպես անտեսում եւ արհամարհում, ուստի՝ պատիժը լինելու է համարժեք․․
Որքան էլ արտակարգը ձգես, արտակարգ հեռացումիցդ չես խուսափելու, իշխանությանդ վախճանը եւս լինելու է արտակարգ․․․
Հ․Գ․ Չեմ ուզում հրապարակել բոլոր այն նամակները, որ այս օրերին ես ստանում եմ ՖԲ-ով, մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, օրվա հացի գումար են խնդրում, դեղերի գումար․․․Եվ այդ նամակները անանուն չեն, կոնկրետ մարդիկ են, դաժան եւ հուսահատ կյանքով ապրող, եւ նրանք այլեւս մեծամասնություն են դառնում․․.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված