Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին Վերջին 56 ժամվա ընթացքում Իրան է ժամանել չինական 16 ռազմական բեռնատար ինքնաթիռ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Մտնում ենք առանց կանոնների աշխարհ. ԱՄՆ-ն ցանկանում է ենթարկեցնել Եվրոպան. Մակրոն (Տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատթարանում է. ՀԱՊ կուսակցություն Կիևի և Խարկովի էլեկտրաէներգիայի ցանցը լիակատար եզրին է. դեպի Կիեւ են թռչում նոր անօդաչուներ Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում ՀՐԱՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանում գտնվող եկեղեցիները միայն ծայրահեղ դեպքերում պետք է հնարավոր լինի վաճառել կամ օտարել. Թագուհի Ղազարյան

«list.am»-ով աշխատանք փնտրելիս՝ ընկել էր խարդախ «սեքսուալի» ծուղակն ու շորթման զոհ դարձել

Արխիվ 16-20

Այսօր, երբ մեր քաղաքացիների մի զգալի հատված զբաղվածության խնդիր ունի, երբ մարդիկ աշխատանքի որոնումների մեջ են,  հաճախ տարբերություն չեն դնում, թե համացանցում ինչ կայք է իրենց աշխատանք առաջարկում, տվյալ առաջարկը անձի կողմից է, թե՞՝ կազմակերպության, որնունի հստակ հասցե, պետական գրանցում և այլն: Արդյունքում, մարդիկ խարդախների թակարդում են հայտնվում՝ արդեն ոչ թե աշխատանք գտնելու, այլ՝ խարդախի ցանցից մի կերպ դուրս գալու համար էլ՝  դիմում իրավապահների օգնությանը:

Մեր ձեռքի տակ է մի դատավճիռ, որը կայացվել է 2019 թվականին՝ ՀՀ քաղաքացի Մ.Վ-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կալանքի կիրառմամբ, որը փոխարինվել է գրավով: Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով հանցագործություն, այն է՝  խոշոր չափի խարդախություն և շորթում կատարելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել: Լիովին մեղավոր:

Գործի դատավարական նախապատմությունը

Մեր հերոսը իր լեգենդն է հորինել՝  list.am»-ում ներկայանալով որպես գործարար, որը տնօրենի օգնականի թափուր հաստիք ունի և աշխատող է փնտրում:

Ընդ որում, ուշագրավ  հանգամանք, քանի որ աշխատանքը  բարձր վարձատրվող է, ուստի պահանջներն էլ բարձր են: Դրանք, իհարկե աշխատանքի տեղավորման գործակալությունների պահանջներից տարբեր են, քանի որ Մ.Վ-ի նպատակն այլ էր՝ նա ցանկանում էր  համացանցով ծանոթություն հաստատել վճարունակ կանանց հետ, որոնք գրավիչ ու  կեղծ առաջարկների վերաբերյալ խոստումներին հեշտությամբ հավատացող էին և խաբեությամբ գումարներ հափշտակելու համար պոտենցիալ օբյեկտ կարող էին հանդիսանալ:

Միաժամանակ, ընդունված կանոնի համաձայն՝  «list.am»-ում տեղադրված՝  տնօրենի օգնականի թափուր տեղի վերաբերյալ հայտարարությամբ՝  հավակնորդներից Մ.Վ-ն  պահանջում է իր էլ.փոստին ուղարկել  համապատասխան ռեզյումե:

Աշխատանք փնտրող կանայք շատ են, և ահա նրանցից մեկն արձագանքում է: Երևանի բնակչուհի Ս.Պ-ն՝  աշխատանք փնտրելու նպատակով, ծանոթանալով հիշյալ հայտարարությանը, նշված Էլեկտրոնային հասցեին է ուղարկել իր անձնական տվյալներն ու լուսանկարը:

«Գործատուի» հարցազրույցը՝ հյուրանոցի համարում  կայացավ           

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ներկայանալով կեղծ անվամբ, ամբաստանյալը էլեկտրոնային նամակագրության միջոցով, հարցազրույցի պատրվակով Ս.Պ.ին հրավիրել է հանդիպման: Վերջինիս հետ Մաշտոցի պողոտայում հանդիպելուց հետո, համոզվելով, որ հեշտությամբ կարող Է մոլորեցնել նրան, հետագայում իրենից կախվածության մեջ գցելու և մտացածին պատրվակներով պարբերաբար գումար հափշտակելու նպատակն իրագործելու ստոր դրդումներով, առանձնանալու և աշխատանքի ընդունելու պայմանների շուրջ զրուցելու պատճառաբանությամբ, նա աշխատանք որոնող   կնոջը  տարել է երևանյան մի  հյուրանոց, որտեղ վստահություն ներշնչելու համար ներկայանալով որպես խոշոր բիզնեսով զբաղվող  գործարար և խոստանալով, որ իր բացակայության ժամանակ Ս.Պ-ին կվստահի բիզնեսի կառավարումն ու կհոգա նրա ընտանիքի անդամների կարիքները, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:

Հետագայում փոխվել է պահանջմունքի տեսակը՝ սեռական հարաբերությանը փոխարինել է գումարը։ Աշխատանքի ընդունելու համար  կեղծ գործարարը պարբերաբար կնոջից  պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:  Իսկ վերջինս, գտնվելով մոլորության մեջ և վստահելով նրան, նախ՝  600.000 ՀՀ դրամի սպառողական վարկ է վերցնում բանկից և  առանց կասկածի՝  իր անվամբ տրված բանկային քարտը նույն օրը հանձնում նրան: Ապա՝ նաև  վարկային կազմակերպության գրասենյակից է ստանում  80.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և հանձնում «տարօրինակ գործատուին»: Վերջինս  վերը նշվածից զատ պահանջում և և մաս-մաս խաբեությամբ ստանում է ևս 100.000 ՀՀ դրամ,  արդյունքում ընդհանուր առմամբ խաբեությամբ Ս.Պ-ից  հափշտակելով 780.000 ՀՀ դրամ գումար:

Գումարի պահանջ՝  նախորդ  հանդիպումների ինտիմ լուսանկարները հանրայնացնելու սպառնալիքով

Աշխատանք որոնող իր «զոհից» արդեն բավականին գումար կորզած այս «արտասահմանցի գործարարը»  քայլ առ քայլ է առաջ գնում՝ այս անգամ էլ իր ցանցն ընկած կնոջը ներկայացվող  գումարային պահանջը զուգակցելով  շանտաժի հետ, թե՝ իբր տիրապետում է արատավորող տեղեկությունների, լուսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը, և դրանք կհրապարակի, եթե  իր ուզած 400 հազար դրամ  գումարը չստանա:  

Սակայն, այս անգամ Ս.Պ-ի համբերությունն արդեն սպառված է լինում, աչքերը բացված և նա, ըստ երևույթին, հասկանալով, որ  հայտնվել է խարդախ-խաբեբայի ճիրաններում, հենց նույն օրը  հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:

Հանցագործը վնասազերծվում է «կաշառքի նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում

Աշխատանք փնտրող կինը,  հաշվի առնելով խաբեբա «գործատուի» հետ  ունեցած վերջին խոսակցությունը, թե՝  գումարն ուշացնելու դեպքում դրա չափը կավելանա,  պահանջված գումարի չափն իր նախաձեռնությամբ նշել է 600.000 ՀՀ դրամ, որը  «կաշառքի նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում փոխանցել է նրան։ Վերջինս՝ գումարն ստանալուն պես նշված վայրում տեղակայված «Իզի փեյ» վճարային տերմինալի միջոցով, որոշակի  դրամ է  մուտքագրել է իր հեռախոսահամարի հաշվեկշռին, ապա՝ վնասազերծվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ինչպես ասում են՝ գողը՝ սեփական ոտքով է գնում ընկնում թակարդը:

Դատարանի իրավական վերլուծությունը

Գնահատելով դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները, դրանք համադրելով իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված, ապացույցների ձեռք բերման աղբյուրներն ստուգելու միջոցով, գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ինչպես նաև ներքին համոզմամբ, դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալի կատարած արարքները, գտնելով,  որ նախաքննական մարմնի կողմից արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ որակումներ և դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին և նշված հոդվածներով պետք է ենթարկվի պատասխանատվության:

Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի առնելով  կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն,  որ ամբաստանյալը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, երիտասարդ է, նոր է ընտանիք կազմել, զղջացել է կատարած արարքի համար, վերականգնել է տուժողին պատճառված գույքային վնասը և տուժողը որևէ բողոք կամ գույքային պահանջ չունի, ի հավելումն,  որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք՝ ամբաստանյալը  տուժողին պատճառված գույքային վնասը կամովին և ամբողջությամբ հատուցել է,  դատարանը վճռեց ամբաստանյալ Մ.Վ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքներում՝ դատապարտելով նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի 2–րդ կետով նրան դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի 800.000 /ութհարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1–ին մասով դատապարտել տուգանքիª նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3–րդ մասի կիրառմամբ, հանցանքների համակցությամբ պատիժները լրիվ գումարելու միջոցով նրա  նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարչորսհարյուրապատիկի՝ 1.400.000 /մեկ միլիոն չորսհարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

…Այսօրինակ անհաջող, տհաճ պատմությունների մեջ չհայտնվելու, դրանցից ուղղակի   խուսափելու համար աշխատանք որոնողներին օգտակար խորհուրդ՝ զերծ մնացեք «list.am»-ով աշխատանք որոնելուց, կան բազմաթիվ հայտնի  կայքեր, որոնք  իրականացնում են հենց  այդ գործառույթը և որոնցից օգտնող մեր քաղաքացիները և գործատուները  կարծես գոհ են գրանցում են հաջողության պատմություններ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ծառայությունների մասնաբաժինը ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ում գերազանցում է 63%-ըԿենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին Վերջին 56 ժամվա ընթացքում Իրան է ժամանել չինական 16 ռազմական բեռնատար ինքնաթիռԿցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրըՈւժգին մագնիսական փոթորիկ է գրանցվել Երկրի վրա․ Լևոն ԱզիզյանՄտնում ենք առանց կանոնների աշխարհ. ԱՄՆ-ն ցանկանում է ենթարկեցնել Եվրոպան. Մակրոն (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատթարանում է. ՀԱՊ կուսակցությունԿիևի և Խարկովի էլեկտրաէներգիայի ցանցը լիակատար եզրին է. դեպի Կիեւ են թռչում նոր անօդաչուներԵրևանում կենդանաբանական այգուց Հերացու անվան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղաՔաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության․ ԱլիևԵրևանում սպասվում է ձյունԵՄ-ն պարտադրում է ՀՀ-ին՝ միանալ հակառուսական պատժամիջոցներին․ հայերը կորոշեն անդամակցության հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹԱնհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ. ԼավրովՓողոցում ձուկ վաճառողին վռազ հավաքում եք, ինձ խաբող զեղծարարների անունն եմ տվել, ինչի՞ չեք բռնում. ՏեսանյութՀՐԱՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ«Կճոյանը և մյուսները չե՞ն խախտել կուսակրոնության ուխտը», «Իրենք ընդունել են իրենց մեղսավոր լինելը» (Video)Անխոչընդոտը նշանակում է, որ ՀՀ-ն իր տարածքով ադրբեջանցիների անցման համար որևէ խոչընդոտ չի ստեղծելու. ՔՊ-ականՀայաստանում գտնվող եկեղեցիները միայն ծայրահեղ դեպքերում պետք է հնարավոր լինի վաճառել կամ օտարել. Թագուհի Ղազարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված